Լեպի Միչա
Լեպի Միչա | |
---|---|
Բնօրինակ անուն | սերբ.՝ Лепи Мића |
Ի ծնե անուն | Միրոսլավ Պրժուլ |
Նաև հայտնի է որպես | Լեպի Միչա |
Ծնվել է | Հունվարի 1, 1959 թ․ Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Երկիր | Հարավսլավիա Սերբական Հանրապետություն Սերբիա |
Ժանրեր | Տուրբո ֆոլկ |
Մասնագիտություն | Երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1989 թվականից |
Լեպի Միչա (սերբ.՝ Лепи Мића / Lepi Mića, ի ծնո անունը՝ Միրոսլավ Պրուժ (սերբ.՝ Мирослав Пржуљ / Miroslav Pržulj, հունվարի 1 1959 թվական, Սարաևո, Հարավսլավիա), սերբ երաժիշտ, ով ստեղծագործում է տուրբո ֆոլկ ժանրում։ Հայտնի է Հարավսլավիայի պատերազմի մասին երգերով[1]։
Կենսագրական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեպի Միչան ծնվել է 1959 թվականի հունվարի 1-ին Հարավսլավիայի Սարաևո քաղաքում։ Ավարտել է միջնակարգ երաժշտական դպրոցը, այնուհետև աշխատել է մատուցող Սարաևո քաղաքում։ 1989 թվականին հանդես է եկել «Рулет среће» երաժշտական ալբոմով։ Իր երաժշտական գործունեության ընթացում ձայնագրել է 10 երգ տուրբո ֆոլկ ժանրում[1]։
Սերբական Հանրապետության զինված ուժերի կազմում մասնակցել է Հարավսլավական պատերազմի մաս կազմող Բոսնիական պատերազմին, այնուհետև տեղափոխվել Բելգրադ։ Հայտնի է դարձել պատերազմի մասին իր առավել հեղինակավոր երգերով՝ «Република Српска» և «Горе Романиjе», որոնք ներառված են 1992 թվականին թողարկված «Крвава свадба» ալբոմում[1]։
Իր երգերում Լիպա Միչան երբեմն քննադատում է Բոսնիա և Հերցեգովինայի բոսնիա-խորվաթական իշխանությանը[2]։
Ներկայում բնակվում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Ամուսնացած է[1]։
Լեպի Միչան կրկին սերբական լայն հանրային ասպարեզում է հայտնվում «Ֆարմա» հեռուստահաղորդմանը մասնակցելով։ Նա մասնակցել է հաղորդման 5-րդ եթերաշրջանին (2013 թվական) և 7-րդ եթերաշրջանին (2015 թվական)։ 5-րդ եթերաշրջանում քվեարկության արդյունքներով հաղորդումը լքել է 28-րդ օրը, իսկ 7-րդ եթերաշրջանում՝ 132-րդ օրը։ Հաղորդումների ընթացքում կոնֆլիկտներ է ունեցել մյուս մասնակիցների հետ, որի ընթացքում տեղի են ունեցել նաև ծեծկռտուքներ[1][3]։
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рулет среће (1989 թվական) (սերբ.)[1]
- Сад кад се растаемо (1990 թվական) (սերբ.)[1]
- Крвава свадба (1992 թվական) (սերբ.)[1]
- Православци (1993 թվական) (սերբ.)[1]
- Србима за сва времена (1993 թվական) (սերբ.)[1]
- Гдје цвјетају божури (1994 թվական) (սերբ.)[1]
- Жено плаве косе (1996 թվական) (սերբ.)[1]
- Свака ме зима на тебе сјећа (1998 թվական) (սերբ.)[1]
- Oj Србијо, мајко моја (2008 թվական) (սերբ.)[1]
- Процват (2017 թվական) (սերբ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Լեպի Միչայի կենսագրությունը biografija.org կայքում։ (սերբ.)
- ↑ ВОЙНА МЕЛОМАНОВ. ЧАСТЬ III: БОСНИЯ Արխիվացված 2019-12-08 Wayback Machine (ռուս.)
- ↑ Lepi Mića ispolivao Jelenu Golubović, a onda je Keva skočila na njega i htela da ga RASTRGNE! Արխիվացված 2016-10-28 Wayback Machine (սերբ.)