Լեպի Միչա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեպի Միչա
Բնօրինակ անունսերբ.՝ Лепи Мића
Ի ծնե անունՄիրոսլավ Պրժուլ
Նաև հայտնի է որպեսԼեպի Միչա
Ծնվել էՀունվարի 1, 1959 թ․
Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԵրկիրՀարավսլավիա Հարավսլավիա
Սերբական Հանրապետություն Սերբական Հանրապետություն
Սերբիա Սերբիա
ԺանրերՏուրբո ֆոլկ
ՄասնագիտությունԵրաժիշտ
Գործիքներվոկալ
Գործունեություն1989 թվականից

Լեպի Միչա (սերբ.՝ Лепи Мића / Lepi Mića, ի ծնո անունը՝ Միրոսլավ Պրուժ (սերբ.՝ Мирослав Пржуљ / Miroslav Pržulj, հունվարի 1 1959 թվական, Սարաևո, Հարավսլավիա), սերբ երաժիշտ, ով ստեղծագործում է տուրբո ֆոլկ ժանրում։ Հայտնի է Հարավսլավիայի պատերազմի մասին երգերով[1]։

Կենսագրական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեպի Միչան ծնվել է 1959 թվականի հունվարի 1-ին Հարավսլավիայի Սարաևո քաղաքում։ Ավարտել է միջնակարգ երաժշտական դպրոցը, այնուհետև աշխատել է մատուցող Սարաևո քաղաքում։ 1989 թվականին հանդես է եկել «Рулет среће» երաժշտական ալբոմով։ Իր երաժշտական գործունեության ընթացում ձայնագրել է 10 երգ տուրբո ֆոլկ ժանրում[1]։

Սերբական Հանրապետության զինված ուժերի կազմում մասնակցել է Հարավսլավական պատերազմի մաս կազմող Բոսնիական պատերազմին, այնուհետև տեղափոխվել Բելգրադ։ Հայտնի է դարձել պատերազմի մասին իր առավել հեղինակավոր երգերով՝ «Република Српска» և «Горе Романиjе», որոնք ներառված են 1992 թվականին թողարկված «Крвава свадба» ալբոմում[1]։

Իր երգերում Լիպա Միչան երբեմն քննադատում է Բոսնիա և Հերցեգովինայի բոսնիա-խորվաթական իշխանությանը[2]։

Ներկայում բնակվում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Ամուսնացած է[1]։

Լեպի Միչան կրկին սերբական լայն հանրային ասպարեզում է հայտնվում «Ֆարմա» հեռուստահաղորդմանը մասնակցելով։ Նա մասնակցել է հաղորդման 5-րդ եթերաշրջանին (2013 թվական) և 7-րդ եթերաշրջանին (2015 թվական)։ 5-րդ եթերաշրջանում քվեարկության արդյունքներով հաղորդումը լքել է 28-րդ օրը, իսկ 7-րդ եթերաշրջանում՝ 132-րդ օրը։ Հաղորդումների ընթացքում կոնֆլիկտներ է ունեցել մյուս մասնակիցների հետ, որի ընթացքում տեղի են ունեցել նաև ծեծկռտուքներ[1][3]։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рулет среће (1989 թվական) (սերբ.)[1]
  • Сад кад се растаемо (1990 թվական) (սերբ.)[1]
  • Крвава свадба (1992 թվական) (սերբ.)[1]
  • Православци (1993 թվական) (սերբ.)[1]
  • Србима за сва времена (1993 թվական) (սերբ.)[1]
  • Гдје цвјетају божури (1994 թվական) (սերբ.)[1]
  • Жено плаве косе (1996 թվական) (սերբ.)[1]
  • Свака ме зима на тебе сјећа (1998 թվական) (սերբ.)[1]
  • Oj Србијо, мајко моја (2008 թվական) (սերբ.)[1]
  • Процват (2017 թվական) (սերբ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]