Բոսնիա և Հերցեգովինայի նախագահություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a2/Presidency_BosniaandHerzegovina.png/300px-Presidency_BosniaandHerzegovina.png)
Բոսնիա և Հերցեգովինայի նախագահություն (բոս․՝ և խորվ.՝ Predsjedništvo Bosne i Hercegovine, սերբ.՝ Предсједништво Босне и Херцеговине), Բոսնիա և Հերցեգովինայի գործադիր իշխանության բարձրագույն կոլեկտիվ մարմին, հավասարազոր է երկրի ղեկավարի պաշտոնին։
Կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Սահմանադրության 5-րդ գլխի` նախաահությունը բաղկացած է երեք անդամներից, որոնք միաժամանակ ընտրվում են չորս տարին մեկ (մինչև 2000 թվականը` երկու տարին մեկ) հետևյալ կազմով.
- Մեկական բոսնիացի և խորվաթ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից
- Մեկ սերբ Սերբական Հանրապետությունից։
Նախագահության նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահությունը ղեկավարում է նախագահը, որն ընտրություններից հետո ամենից շատ հավաքած ձայներով դառնում է նախագահության անդամ. և պաշտոնը ութ ամիսը մեկ փոխանցվում է մյուս անդամներից մեկին, ինչի շնորհիվ ապահովվում է ազգային հավասարությունը (փոփոխության կարգը հաստատվել է 1998 թվականին)։
Լիազորություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահության լիազորություններից են.
- Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին քաղաքականության իրականացում
- Դեսպանների և միջազգային այլ ներկայացուցիչների նշանակում (երկու երրորդից ոչ շատ ներկայացուցիչներ է նշանակում Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունը)
- Ներկայացուցչական գործառույթի իրականացում
- Բոսնիա և Հերցեգովինայի խորհրդարանում տարեկան բյուջեի ներկայացում (Բոսնիա և Հերցեգովինայի նախարարաների խորհրդի ցուցումով)։
Որոշումների ընդունում և վետոյի իրավունքի կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահության որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, սակայն ամեն անդամ ունի վետոյի իրավունք, որի համար նա պարտավոր է եռօրյա ժամկետում վիճելի հարցի շուրջ իր կարծիքը հայտնել իրեն ներկայացրած հանրապետության խորհրդարանում` ստանալով պատգամավորների 2/3-ի աջակցությունը[1]։
Գերագույն նախագահի վերահսկողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսնիա և Հերցեգովինայի գերագույն նախագահը (անգլ.՝ High Representative for Bosnia and Herzegovina) ապահովում է Դեյթոնյան համաձայնագրի պահանջների կատարումը, որի լիազորությունները մշակվել են 1997-1998 թվականներին Հաշտության պայմանագրի կատարման խորհրդի կողմից (անգլ.՝ Peace Implementation Council): Նախագահն իրավունք ունի պաշտոնանկ անելու Բոսնիա և Հերցեգովինայի ցանկացած պաշտոնյայի` ներառյալ նախագահության անդամի, եթե վերջինս կիրկանացնի պայմանագրին հակասող գործողություններ[2]։ Գերագույն նախագահները բամիցս օգտվել են այս իրավունքից։ Այդ դեպքում առաջացած թափուր պաշտոնը համալրվում է այն անձանցով, որոնց ընտրել է Բոսնիա և Հերցեգովինայի Խորհրդարանական միությունը։
Այսպես, 2001 թվականի մարտի 7-ին պաշտոնից հեռացվել է խորվաթ Անտե Ելավիչը, որին փոխարինել է Յոզո Կրիժանովիչը։ 2005 թվականի մայիսի 9-ին դադարեցվել են խորվաթ Դրագան Չովիչի լիազորությունները, որին փոխարինել է Միրո Իվո Յովիչը։ Սերբ Միրկո Շարովիչը 2003 թվականի ապրիլի 2-ին հրաժարական է ներկայացրել, երբ նախագահության նախագահը նրան մեղադրել է Իրաքի նկատմամբ զենքի էմբարգոյի խախտմանը մասնակից լինելու կասկածանքով։
Նախագահության անդամների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահության բոսնիացի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Դիմանկար | Անուն | Լիազորությունների սկիզբ | Լիազորությունների վերջ | Կուսակցություն | Ընտրություններ |
---|---|---|---|---|---|---|
Б1 | ![]() |
Ալիա Իզետբեգովիչ (1925—2003) բոս․՝ Alija Izetbegović |
հոկտեմբերի 5, 1996 | հոկտեմբերի 13, 1998 | Ժողովրդավարական գործողության կուսակցություն | 1996, 730,592 ձայն (31,6 %) |
հոկտեմբերի 10, 1998 | հոկտեմբերի 14, 2000[3] | 1998, 511,541 ձայն (30,4 %) | ||||
Б2 | ![]() |
Հալիդ Գանյաց (1958—) բոս․՝ Halid Genjac |
հոկտեմբերի 14, 2000 | հունվարի 30, 2001[4] | [5] | |
Б3 | ![]() |
Բերիզ Բելկիչ (1946—) բոս․՝ Beriz Belkić |
հունվարի 30, 2001 | հոկտեմբերի 28, 2002 | Բոսնիա և Հերցեգովինայի համար | [5] |
Б4 | ![]() |
Սուլեյման Տիխիչ (1951—2014) բոս․՝ Sulejman Tihić |
հոկտեմբերի 28, 2002 | նոյեմբերի 6, 2006 | Ժողովրդավարական գործողություն կուսակցություն | 2002, 192,661 ձայն (15,9 %) |
Б5 | ![]() |
Հարիս Սիլայջիչ (1945—) բոս․՝ Haris Silajdžić |
նոյեմբերի 6, 2006 | նոյեմբերի 11, 2010 | Բոսնիա և Հերցեգովինայի համար | 2006, 350,520 ձայն (62,8 %) |
Б6 | ![]() |
Բակիր Իզետբեգովիչ (1956—) բոս․՝ Bakir Izetbegović |
նոյեմբերի 10, 2010 | նոյեմբերի 17, 2014 | Ժողովրդավարական գործողություն կուսակցություն | 2010, 162,831 ձայն (34,86 %) |
նոյեմբերի 17, 2014 | գործող | 2014 247,235 ձայն (32.87 %) |
Նախագահության անդամներ սերբերից
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Դիմանկար | Անուն | Լիազորության սկիզբ | Լիազորության ավարտ | Կուսակցություն | Ընտրություններ |
---|---|---|---|---|---|---|
С1 | ![]() |
Մոմչիլո Կրաիշնիկ (1945—) սերբ.՝ Момчило Крајишник |
հոկտեմբերի 5, 1996 | հոկտեմբերի 13, 1998 | Սերբիայի դեմոկրատական կուսակցություն | 1996, 690,646 ձայն (29,9 %) |
С2 | ![]() |
Ժիվկո Ռադիշիչ (1937—) սերբ.՝ Живко Радишић |
հոկտեմբերի 13, 1998 | հոկտեմբերի 28, 2002 | Բոսնիա Հերցեգովինայի սոցիալիստական կուսակցություն | 1998, 359,937 ձայն (21,4 %) |
С3 | ![]() |
Միրկո Շարովիչ (1956—) սերբ.՝ Мирко Шаровић |
հոկտեմբերի 28, 2002 | ապրիլի 2, 2003[6] | Սերբիայի դեմոկրատական կուսակցություն | 2002, 180,212 ձայն (14,9 %) |
С4 | ![]() |
Բորիսլավ Պարավաց (1943—) սերբ.՝ Борислав Паравац |
ապրիլի 2, 2003 | հունիսի 11, 2006 | [5] | |
С5 | ![]() |
Նեբոյշա Ռադմանովիչ (1949—) սերբ.՝ Небојша Радмановић |
նոյեմբերի 11, 2006 | նոյեմբերի 10, 2010 | Անկախ սոցիալ-դեմոկրատների միություն | 2006, 287,675 ձայն (53,3 %) |
հոկտեմբերի 11, 2010 | նոյեմբերի 17, 2014 | 2010, 295,629 ձայն (48,92 %) | ||||
С6 | ![]() |
Մլադեն Իվանիչ (1958—) սերբ.՝ Младен Иванић |
նոյեմբերի 17, 2014 | գործող | Դեմոկրատական առաջընթացի կուսակցություն | 2014, 318,196 ձայն (48,71 %) |
Նախագահության անդամներ խորվաթներից
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Դիմանկար | Անուն | Լիազորության սկիզբ | Լիազորության վերջ | Կուսակցություն | Ընտրություններ |
---|---|---|---|---|---|---|
Х1 | ![]() |
Կրեշիմիր Զուբակ (1947—) խորվ.՝ Krešimir Zubak |
հոկտեմբերի 10, 1996 | հոկտեմբերի 13, 1998 | Բոսնիա և Հերցեգովինայի խորվաթական դեմոկրատական միություն | 1996, 330,477 ձայն (14,3 %) |
Х2 | ![]() |
Անտե Ելավիչ (1963—) խորվ.՝ Ante Jelavić |
հոկտեմբերի 13, 1998 | մարտի 7, 2001[7] | 1998, 189,438 ձայն (11,3 %) | |
Х3 | ![]() |
Յոզո Կրիժանովիչ (1944—2009) խորվ.՝ Jozo Križanović |
մարտի 7, 2001 | հոկտեմբերի 5, 2002 | Բոսնիա և Հերցեգովինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն | [5] |
Х4 | ![]() |
Դրագան Չովիչ (1956—) խորվ.՝ Dragan Čović |
հոկտեմբերի 5, 2002 | մայիսի 9, 2005[8] | Բոսնիա և Հերցեգովինայի խորվաթական դեմոկրատական միություն | 2002, 114,606 ձայն (9,5 %) |
Х5 | ![]() |
Միրո Իվո Յովիչ (1950—) խորվ.՝ Ivo Miro Jović |
մայիսի 9, 2005 | նոյեմբերի 6, 2006 | [5] | |
Х6 | ![]() |
Ժելկո Կոմշիչ (1964—) խորվ.՝ Željko Komšić |
նոյեմբերի 6, 2006 | նոյեմբերի 10, 2010 | Բոսնիա և Հերցեգովինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն | 2006, 116,062 ձայն (40,0 %) |
անկախ[9] | ||||||
նոյեմբերի 10, 2010 | նոյեմբերի 17, 2014 | 2010, 337,065 ձայն (60,61 %) | ||||
Բոսնիա Հերցեգովինայի դեմոկրատական ճակատ[10] | ||||||
Х7 | ![]() |
Դրագան Չովիչ (1956—) խորվ.՝ Dragan Čović |
նոյեմբերի 17, 2014 | գործող | Բոսնիա և Հերցեգովինայի խորվաթական դեմոկրատական միություն | 2014, 128,053 ձայն (52,2 %) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Энгельгардт Г.Н. Республика Сербская в Боснии и Герцеговине. Возникновение и эволюция (1990–2006 гг.). Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. - М., 2015. - С. 121 - 132. Режим доступа: http://www.inslav.ru/sobytiya/zashhity-dissertaczij/2216- 2015-engelgardt
- ↑ Энгельгардт Г. Н. Республика Сербская в Боснии и Герцеговине. Возникновение и эволюция (1990—2006 гг.). Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 145—146. Режим доступа: http://www.inslav.ru/sobytiya/zashhity-dissertaczij/2216-2015-engelgardt
- ↑ Подал в отставку.
- ↑ Подал в отставку по состоянию здоровья.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Избран Парламентской ассамблеей Боснии и Герцеговины на образовавшуюся вакансию члена Президентства.
- ↑ Подал в отставку под угрозой отстранения с поста решением Верховного представителя по Боснии и Герцеговине Джереми Джона Дарэма Эшдауна, барона Эшдаун, обвинившего его в причастности к нарушениям оружейного эмбарго в отношении Ирака.
- ↑ Отстранён с поста решением Верховного представителя по Боснии и Герцеговине Вольфганга Петрича.
- ↑ Отстранён с поста решением Верховного представителя по Боснии и Герцеговине Джереми Джона Дарэма Эшдауна, барона Эшдаун.
- ↑ В июле 2012 года Желько Комшич вышел из Социал-демократической партии Боснии и Герцеговины.
- ↑ Демократический фронт был основан 2013 года Желько Комшичем.