Լեոպոլդ Բաուեր
Լեոպոլդ Բաուեր գերմ.՝ Leopold Bauer | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1872[1][2][3][…] |
Ծննդավայր | Կռնով[4][5][6] |
Մահացել է | հոկտեմբերի 7, 1938[1][2][7][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Նացիստական Գերմանիա[5][6] |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա (1896)[8][5] |
Ուշագրավ աշխատանքներ | Church of St. Hedwig? և Vogelweidhof? |
Leopold Bauer (architect) Վիքիպահեստում |
Լեոպոլդ Բաուեր (գերմ.՝ Leopold Bauer, սեպտեմբերի 1, 1872[1][2][3][…], Կռնով[4][5][6] - հոկտեմբերի 7, 1938[1][2][7][…], Վիեննա, Նացիստական Գերմանիա[5][6]), մոդեռն դարաշրջանի վիեննացի հայտնի ճարտարապետ։ Եվրոպական մոդեռնի ռացիոնալիստական ուղղության ներկայացուցիչ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում զբաղվել է երաժշտությամբ, այնուհետև` 1890 թվականից, Կ․Հայզենաուերի և Օտտո Վագների ղեկավարությամբ Վիեննայում ուսումնասիրել է ճարտարապետություն։ Ուսանողական տարիներին ծանոթացել է սեցեսսիոնիզմի ապագա լիդերներ Օլբրիխի և Հոֆֆմանի հետ։ Այցելել է Իտալիա, Գերմանիա և Ֆրանսիա, հրատարակել իր ճանապարհորդական գրառումներն ու նկարները։
1900 թվականին «Տուն՝ արվեստի սիրահարների համար» նախագծի միջազգային հեղինակավոր մրցույթում արժանացել է երրորդ կարգի մրցանակի (այդ մրցույթում առաջին մրցանակին արժանացել է Չառլզ Ռեննի Մակինթոշը)։
Կառուցել է փայտե տնամերձ շենքեր Բոհեմիայում և Կլոստերմյուլում։ Զբաղվել է միջնադարյան ամրոցների վերականգնմամբ։ Ձեռք է բերել եվրոպական ճանաչում՝ որպես ինտերիերի և կահույքի վարպետ։ Դրանցում մշակել է ռացիոնալիստական ճարտարապետա-գեղագիտական լեզվի ոճաձևեր։
Նրա ստեղծագործությունների առաջին ռուս ուսումնասիրողները գրում են․
Ձևավորել է վիեննական սեցեսսիոնիզմի ցուցահանդեսները։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաուերը հեղինակել է մի շարք տեսական աշխատանքներ, որոնցում զգալի ներդրում է ունեցել ռացիոնալ ձևի գեղագիտության կազմավորման գործում (Verschiedene Skizzenentwurfe und Student. Wien, 1898 և այլք)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ավստրիայի պետական բանկ
-
Օպավայի Սուրբ Հեդվիգ եկեղեցին (1932-1938)
-
Բրեդա խանութ Օպավայում (1926–1928)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Olomouc City Library regional database (չեխերեն)
- ↑ 7,0 7,1 7,2 Encyklopedie dějin města Brna (չեխերեն) — 2004.
- ↑ http://www.architektenlexikon.at/de/21.htm
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- В. С. Горюнов, М. П. Тубли «Архитектура эпохи модерна» Л., 1992, стр. 280, 332
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Leopold Bauer 1872(գերմ.)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ Բաուեր» հոդվածին։ |
|