Լեոպոլդ Բաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեոպոլդ Բաուեր
Bauer Leopold (1872-1938).jpg
Ծնվել էսեպտեմբերի 1, 1872(1872-09-01)[1][2]
ԾննդավայրKrnovКатегория:Википедия:Страницы с неоднозначными геоцепочками, Բրունտալի շրջան[3]
Մահացել էհոկտեմբերի 7, 1938(1938-10-07)[1][2] (66 տարեկանում)
Վախճանի վայրՎիեննա, Նացիստական Գերմանիա[3]
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներQ12030601?
Leopold Bauer (architect) Վիքիպահեստում

Լեոպոլդ Բաուեր (գերմ.՝ Leopold Bauer, սեպտեմբերի 1, 1872 թվական, Եգերնդորֆ (այժմ՝ Կրնով) - հոկտեմբերի 7, 1938 թվական, Վիեննա, Ավստրիա), մոդեռն դարաշրջանի վիեննացի հայտնի ճարտարապետ։ Եվրոպական մոդեռնի ռացիոնալիստական ուղղության ներկայացուցիչ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում զբաղվել է երաժշտությամբ, այնուհետև` 1890 թվականից, Կ․Հայզենաուերի և Օտտո Վագների ղեկավարությամբ Վիեննայում ուսումնասիրել է ճարտարապետություն։ Ուսանողական տարիներին ծանոթացել է սեցեսսիոնիզմի ապագա լիդերներ Օլբրիխի և Հոֆֆմանի հետ։ Այցելել է Իտալիա, Գերմանիա և Ֆրանսիա, հրատարակել իր ճանապարհորդական գրառումներն ու նկարները։

1900 թվականին «Տուն՝ արվեստի սիրահարների համար» նախագծի միջազգային հեղինակավոր մրցույթում արժանացել է երրորդ կարգի մրցանակի (այդ մրցույթում առաջին մրցանակին արժանացել է Չառլզ Ռեննի Մակինթոշը

Կառուցել է փայտե տնամերձ շենքեր Բոհեմիայում և Կլոստերմյուլում։ Զբաղվել է միջնադարյան ամրոցների վերականգնմամբ։ Ձեռք է բերել եվրոպական ճանաչում՝ որպես ինտերիերի և կահույքի վարպետ։ Դրանցում մշակել է ռացիոնալիստական ճարտարապետա-գեղագիտական լեզվի ոճաձևեր։

Նրա ստեղծագործությունների առաջին ռուս ուսումնասիրողները գրում են․

Aquote1.png Արդեն XX դարում Բաուերը ինտերիերի ոլորտում ձգտում էր այնպիսի նրբաճաշակության և ձևի պարզության, տարածական այնպիսի արտահայտչականության, որպիսիք հասանելի են դարձել միայն դարաշրջանի ֆունկցիոնալիզմի լավագույն վարպետներին։ Aquote2.png

Ձևավորել է վիեննական սեցեսսիոնիզմի ցուցահանդեսները։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաուերը հեղինակել է մի շարք տեսական աշխատանքներ, որոնցում զգալի ներդրում է ունեցել ռացիոնալ ձևի գեղագիտության կազմավորման գործում (Verschiedene Skizzenentwurfe und Student. Wien, 1898 և այլք)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. С. Горюнов, М. П. Тубли «Архитектура эпохи модерна» Л., 1992, стр. 280, 332

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]