Լեյք Բելլը ծնվել է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում, դիզայնով զբաղվող ընկերությունների տնօրեն՝ Ռոբին Բելլի և Հարվի Սիգելյայի ընտանիքում։ Նրա մայրն արմատներով անգլոսաքսոնացի է, իսկ հայրը՝ հրեա, այդ իսկ պատճառով նա պնդում է, որ նա հրեա չէ[5]։ Լեյքն ունի ավագ եղբայր՝ Լյուկ Սիգելը, ինչպես նաև երկու խորթ քույրեր՝ Քորթնին և Մակքենզին։ Բելլը սովորել է Նյու Յորքի Չապին-Սքուլ դպրոցում և Կոնեկտիկուտ նահանգի Սիմսբուր քաղաքի Ուեսթմինսթերյան դպրոցում։ Պատանեկության մի մասը անց է կացրել Ֆլորիդայում, որտեղ հաճախել է Սուրբ Էդուարդի դպրոցը[6]։
2011 թվականից Բելլը սկսել է հանդիպել նկարիչ և դաջվածքի վարպետ Սքոթ Կեմպբելլի հետ։ Նրանք նշանվել են Բելլի ծննդյան օրը՝ 2012 թվականի մարտի 24-ին, և ամուսնացել են 2013 թվականի հունիսի 1-ին։ Ամուսիններն ունեն երկու երեխա՝ դուստր Նովան (ծնվել է 2014 թվականին)[7] և որդի Օզգուդը (ծնվել է 2017 թվականին)[8]։