Լատվիայի զինանշան
Արտաքին տեսք
![]() | |
Տարբերակներ | |
---|---|
![]() փոքր զինանշան | |
Մանրամասնություններ | |
Հաստատված | 1921, հունիսի 15 |
Վահանաբռնիչներ | կարմիր առյուծ՝ ոսկե լեզվով և արծաթագույն արծվառյուծ՝ ոսկե լեզվով |
Հիմք | երկու կանաչ ճյուղեր՝ միացված կարմիր-արծաթագույն-կարմիր ժապավենով և պետական դրոշի համապատասխան գույներով |
Օգտագործում | համաձայն 1998 թվականի փետրվարի 19-ին Լատվիայի զինանշանի մասին օրենքի |
Լատվիայի զինանշան, Լատվիայի Հանրապետության պետական խորհրդանիշ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիայի Հանրապետության զինանշանն իրենից ներկայացնում է կապույտ, արծաթագույն և մուգ կարմիր գույներ պարունակող վահան։ Կապույտ հատվածում ոսկեգույնով պատկերված է ծագող արև, արծաթագույն հատվածում՝ աջ նայող մուգ կարմիր առյուծ, իսկ կարմիր հատվածում՝ ձախ նայող արծաթագույն արծվառյուծ, ով աջ թաթով բռնում է սուր։ Վահանի վրա կամարի ձևով պատկերված են ոսկեգույն հնգագագաթ աստղեր։ Զինանշանի ներքևում գտնվում են կաղնու տերևները, որոնք պատված են ժապավենով՝ Լատվիայի դրոշի գույներով[1]։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիայի զինանշանի օգտագործումը կարգավորվում է «Լատվիայի զինանշանի մասին» օրենքով։ Կա զինանշանի երեք տարբերակ՝ մեծ, համեմատաբար փոքր և փոքր։
- Մեծ զինանշանը օգտագործվում է նախագահի, խորհրդարանի, վարչապետի, պատգամավորների, նախարարությունների, վերին ատյանի, գլխավոր դատախազի, Լատվիայի բանկի, ինչպես նաև Լատվիայի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչների կողմից։
- Լրացուցիչ փոքր զինանշանը օգտագործվում է խորհրդարանի կոմիտեների և հանձնաժողովների, ինչպես նաև այն հաստատությունների կողմից, որոնք գտնվում են կառավարական այդ մարմինների անմիջական ներկայացուցիչների շարքում։
- Փոքր զինանշանը օգտագործվում է կառավարական այլ հաստատությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների կողմից[1]։
Զինանշանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Կուրլյանդի և Սեմիգալի հերցոգության զինանշանը |
![]() |
Կուրլյանդի և Սեմիգալի հերցոգության զինանշանը Բիրոնների ժամանակաշրջանում |
![]() |
Ռուսական Կայսրության Կուրլյանդի նահանգի զինանշանը |
![]() |
Ռուսական Կայսրության Լիֆլյանդի նահանգի զինանշանը |
Լատվիայի Հանրապետության 1918-1921 թվականների զինանշանը | |
![]() |
Լատվիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության զինանշանը |
![]() |
Լատվիայի ԽՍՀ-ի դրոշը ԽՍՀՄ-ի կազմում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Par Latvijas valsts ģerboni» (լատվիերեն). likumi.lv. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նախագահի կայքը. Պետական զինանշան Արխիվացված 2014-08-10 Wayback Machine
- Օրենք Լատվիայի զինանշանի մասին
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի զինանշան» հոդվածին։ |
|