Jump to content

Լասկարինա Բուբուլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լասկարինա Բուբուլինա
հուն․՝ Λασκαρίνα Μπουμπουλίνα
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1771(1771-05-11)[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 22, 1825(1825-05-22) (54 տարեկան)
Մահվան վայրՍպեցե, Spetses Municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան և Օսմանյան կայսրություն
Մասնագիտություննավատեր և Դիմադրության մարտիկ
ԱնդամությունՖիլիկի Էթերիա
Ստորագրություն
Изображение автографа
 Laskarina Bouboulina Վիքիպահեստում

Լասկարինա Բուբուլինա (հուն․՝ Λασκαρίνα Μπουμπουλίνα; մայիսի 11, 1771(1771-05-11)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 22, 1825(1825-05-22), Սպեցե, Spetses Municipality, Կղզիներ, Ատիկա, Հունաստան), հունական ռազմածովային ուժերի հրամանատար[2][3][4][5], 1821 թվականի հունական հեղափոխության հերոս։

Լասկարինա Բուբուլինա։ Դանիացի նկարիչ Ադամ Ֆրիդելի աշխատանքը:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուբուլինան կտավի վրաՊետեր ֆոն Գես

Ծնվել է Կոստանդնուպոլսում գտնվող թուրքական բանտում։ Նա եղել է արնաուտական ծագում ունեցող կապիտան Ստավրիոնիս Պինոցիսի դուստը։ Վերջինս մասնակցել է Օսմանյան կայսրության դեմ 1769-1770 թվականներին տեղի ունեցած Պելոպոնեսյան ապստամբությանը։ Հոր մահից հետո Լասկարինան և նրա մայրը ազատ են արձակվել և մեկնել Իդրա կղզի։ 4 տարի անց նրա մայրը կրկին ամուսնացել է և նրանք տեղափոխվել են Սպեցե։

Ինքը՝ Լասկարինա Բուբուլինան, ամուսնացել է երկու անգամ։ Երբ Ալժիրի ծովահենները սպանել են նրա ամուսնուն՝ Դիմիտրիոս Բուլբուլիսին, Լասկարինան ժառանգել է նրա ձեռնարկությունները և նավերը։

Իր հաշվին նա կառուցել է տվել «Ագրամեմնոն» կոչվող հետախուզկան ռազմանավը։ 1816 թվականին օսմանյան իշխանություննները փորձել են բռնագրավել Բուբուլինայի ունեցվածքը, քանի որ նրա երկրորդ ամուսինը մասնակցել է 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմին՝ կռվելով Ռուսաստանի կողմից։ Այդ պատճառով նա ստիպված է եղել մեկնել Կոստանդնուպոլիս՝ ռուս դեսպան, կոմս Ստրոգանովի հետ հանդիպելու համար։ Անվտանգության նկատառումներից դրդված կոմսը նրան ուղարկել է Ղրիմ։ Երեք ամիս Ղրիմում ապրելուց հետո Բուբուլինան վերադարձել է Սպեցե։

Լասկարինա Բուբուլինան հարուստ կին է եղել։ Իր գումարով նա պահել է նավատորմ և ապստամբների բանակ, ֆինանսավորել է Ֆիլիկի Էթերիա (Φιλική Εταιρεία՝ «Ընկերական միություն») կոչվող հունական ստորերկրյա կազմակերպությանը, որի համար գնել է զենք և պարենամթերք։

1821 թվականին Պալամիդի (Նաֆպլիոն) ամրոցի պաշարման ժամանակ Լասկարինան ցուցաբերել է մեծ քաջություն՝ ապստամբներին հրամայելով միջնաբերդի վրայով վճռական հարձակման անցնել։ Հույն պատմիչ Ֆիլիմոնը գրել է.

«Նրա հետ անվճռականները դարձել են ուժեղ, իսկ քաջերը նրա առաջ նահանջել են…»

«Ագրամեմնոն» նավի վրա Բուբուլինան առաջինն է բարձրացրել Հունաստանի ազգային դրոշը։ Ռուսաստանում բարձր են գնահատել նրա քաջությունը։ Ալեքսանդր I կայսրը նրան շնորհել է ռուսական նավատորմի ծովակալի կոչում և ծառայության համար նվիրել մոնղոլական թուր։ Այդպես նա պատմության մեջ դարձել է ռուսական նավատորմի առաջին կին ծովակալը[6][7]։ 2018 թվականին Հունաստանի ռազմածովային ուժերի կողմից նրան տրվել է ծովակալի կոչում[8]։

Մահացել է 1825 թվականին՝ Կուցիսով ընտանիքի հետ ունեցած վիճաբանության ժամանակ։ Առաջին ամուսնության ժամանակ ծնված նրա որդին սիրահարվել էր նրանց աղջկան։ Սակայն աղջկա հայրը՝ Իոաննիսը, դեմ է եղել այդ ամուսնությանը։ Երկու ընտանիքների բախման ժամանակ ինչ-որ մեկը հրացանով կրակել է Լասկարինային։ Մարդասպանը այդպես էլ չի գտնվել։

Լասկարինա Բուբուլինա
  • Բուբուլինայի ժառանգները «Ագրամեմնոն» հետախուզական ռազմանավը հանձնել են Հունաստանի կառավարությանը։ Ռազմանավը վերանվանվել է «Սպեցե» և դարձել հունական նավատորմի դրոշակիրը։ Սակայն 1831 թվականի հունական քաղաքացիական պատերազմի ժամանակ ռազմանավը այրվել է Պորոսի ռազմածովային բազայում։
  • Սպեցե կղզու համանուն քաղաքում գտնվում է Լասկարինա Բուբուլինայի թանգարանը։
  • Բուբուլինայի արձանը տեղադրված է Սպեցեի նավահանգստում։
  • Հունաստանի և Կիպրոսի մի շարք քաղաքների փողոցներ անվանվել են նրա պատվին։
  • «Բուբուլինա» հունական ֆիլմի (1959 թվական) գլխավոր դերում հանդես է գալիս Իրեն Պապասը։
  • Բուբուլինայի նկարը պատկերվել է հունական 1 դրախմայի վրա։ Այդ դրախմաները հատել են 1988, 1990, 1992-1994, 1998 և 2000 թվականներին[9]։ Մետաղադրամի հակառակ մասում պատկերվել է «Ագրամեմնոն» հետախուզական ռազմանավը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. Jennifer S. Uglow,Maggy Hendry. The Northeastern dictionary of women's biography. UPNE, 1999 978-1-55553-421-9, p. 81: "Greek freedom fighter."
  3. Kirstin Olsen. Chronology of women's history. Greenwood Publishing Group, 1994 978-0-313-28803-6, p. 110.
  4. David E. Jones. Women warriors: a history. Brassey's, 2000 978-1-57488-206-3, p. 131: "the Greek woman warrior tradition continued into the 18th century with Laskarina Bouboulina. Born in 1783, she developed into a Greek naval commander"
  5. Bernard A. Cook. Women and war: a historical encyclopedia from antiquity to the present, Vol. 1. ABC-CLIO, 2006 978-1-85109-770-8, p. 225: "...of the 1,500 Greek combatants in the crucial battle 1,000 were women. Nevertheless, Laskarina Bouboulina and Manto Mavrogenous, the most famous women fighters of the Greek Revolution were not from mountain villages but islands."
  6. «Museum Bouboulina Laskarina (Spetses)». www.bouboulinamuseum-spetses.gr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին. «the Russians gave her the honorary title of admiral, an honour unique even now in world naval history for a female figure.»
  7. Philip Demertzis-Bouboulis, Laskarina Boubulina biography Արխիվացված 2016-09-10 Wayback Machine, Manager, Bouboulina’s Museum, Spetses Island
  8. Η Μπουμπουλίνα υποναύαρχος επί τιμή με προεδρικό διάταγμα [Bouboulina the Rear admiral honored with presidential decree]. Η Καθημερινή (հունարեն). 2018 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
  9. Bank of Greece Արխիվացված 2009-03-28 Wayback Machine. Drachma Banknotes & Coins: 1 drachma Արխիվացված 2009-01-01 Wayback Machine. – Retrieved on 27 March 2009.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լասկարինա Բուբուլինա» հոդվածին։