Իդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Իդրա
Ύδρα

37°19′56″ հս․. լ. 23°28′21″ ավ. ե. / 37.3322° հս․. լ. 23.4726° ավ. ե. / 37.3322; 23.4726Կոորդինատներ: 37°19′56″ հս․. լ. 23°28′21″ ավ. ե. / 37.3322° հս․. լ. 23.4726° ավ. ե. / 37.3322; 23.4726
Տեղագրություն Եգեյան ծով
Երկիր Հունաստան Հունաստան
Ջրատարածություն Եգեյան ծով
Սարոնիկոս ծովածոց
Մակերես 64 կմ2
Ամենաբարձր կետը 593 մ
Բնակչություն (2011) 1980 մարդ
Բնակչության խտությունը 30,938 մարդ/կմ2

Իդրա կղզի
##Իդրա (Հունաստան)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Իդրա (հուն.՝ Ύδραհուն.՝ Ύδωρ «ջուր» բառից), Հունաստանին պատկանող կղզի։ Գտնվում է Սարոնիկոս ծովածոցում։ Տեղակայված է Պելենոպես կղզուց արևելք և նրանից բաժանվում է նույնանուն նեղուցով։

Իդրայի ինքնավար շրջանը բաղկացած է Իդրա, Դոկոս և մի քանի անմարդաբնակ այլ կղզիներից: Ընդհանուր մակերեսը կազմում է 64.443 կմ2: Իդրան Պիրեյոսի նահանգներից էր:

Կա մի հիմնական քաղաք, որը հայտնի է որպես Հիդրա Պորտ: Այն բաղկացած է կիսալուսնաձև նավահանգստից, որը շրջապատված է ռեստորաններով, խանութներով, շուկաներով և պատկերասրահներով, որոնք հյուրընկալում են թե՛ զբոսաշրջիկներին, և թե՛ տեղացիներին: Հիմնականում բոլոր բնակավայրերը տեղակայված են հենց այստեղ:

Իդրան հարուստ է զբոսաշրջիկներով, իսկ հույները կազմում են դրա զգալի մասը:

Աղբահան մեքենաները կղզու միակ տրանսպորտային միջոցներն են, քանզի այնտեղ մեքենաները և մոտոցիկլետները թույլատրված չեն: Ձիերը, ավանակները և ջրային տաքսիները ապահովում են հասարակական փոխադրումները: Բնակելի տարածքը այնքան կոմպակտ է, որ կարելի է նկատել քայլող մարդկանց ամենուր: Իդրան հարուստ է բազմաթիվ ծովախորշերով և նավահանգիստներով և ունի հզոր ծովային մշակույթ: