Լաուրա Ֆեռնանդես
Լաուրա Ֆեռնանդես | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1960 (64 տարեկան) կամ 1960[1] |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | ջազ երաժիշտ, նկարազարդող, դաշնակահարուհի և երգերի հեղինակ |
Ամուսին | Rick Jacobson?[1] |
Կայք | laurafernandezmusic.com |
Լաուրա Մարիա Ֆեռնանդես[2] (անգլ.՝ Laura Fernandez, մայիսի 20, 1960 կամ 1960[1], Մադրիդ, Իսպանիա[3]), կանադացի երգչուհի, երգչահան, երաժշտական պրոդյուսեր, արտիստ, ռադիո հաղորդավար և անշարժ գույքի գործակալ։ Ֆեռնանդեսը ծնվել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ 2003 թվականին նա ճանաչվել է Նյու Յորքի միջազգային փառատոնի Սոֆթ Ռոք լավագույն երաժիշտ[4]։ Վարել է Café Latino հաղորդաշարը JazzFM91 ռադիոալիքով, և նրա լատինական երաժշտության պրոդյուսերն է եղել Բիլլի Բրյանսը[5][6]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեռնանդեսը ծնվել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Նա Մադրիդից տեղափոխվել է Շվեյցարիա։ Ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադայի Ալբերտա նահանգի Կալգարի քաղաք։ Նրա հայրը եղել է ինժեներ, գրող և նկարիչ։ 7-րդ դասարանում նա դաշնամուր է սովորել Երաժշտության Թագավորական Կոնսերվատորիայում[7]։
Ավարտել է Ալբերտայի Արվեստի և Դիզայնի Քոլեջը (1983)։ Հանդիպել է նկարիչ Ռիկ Յակոբսոնին, երբ դեռ քոլեջում էր։ Նրանք ամուսնացել են և տեղափոխվել Օնտարիոյի Տորոնտո քաղաք։ Նրանք սկսել են իրենց սեփական բիզնեսը` Յակոբսոն Ֆեռնանդես պատկերազարդումներ[8]։
Վիզուալ արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեռնանդեսը Թխկու տերևով լոգոն պատկերել է Air Canada-ի համար[4]։ Ֆեռնանդեսը նաև ստեղծել է նկարված տրիլիումը, որն օգտագործված է Օնտարիոյի վարորդական թույլտվության վրա[4]։ Ֆեռնանդեսը արել է պատկերազարդումներ մանկական գրքերի համար, ինչպիսիք են «Ժերեմին կարդալ է սովորում», «Պիկասոյի հոգին` կրակի վրա», «Աննան կանաչ կտուրներից», «Դաշնամուրի կախարդական հորինվածքը»[9][10][11][12]։ Նա աշխատել է նաև Մարգարետ Էթվուդի, Ռոբերտսոն Դևիսի, Ռիչարդ Ֆրանսիս Բարտոնի, Բիլ Գեյթսի, Դեյվիդ Թոմսոնի և Քրիստոֆեր Օնդաթջի համար։ Ֆեռնանդեսը Ռիք Յակոբսոնի հետ շատ մրցանակներ է ստացել, այդ թվում` Տորոնտոյի Ռեժիսորների մրցանակ, Արվեստի հաղորդակցության ամսագրի գերազանցության մրցանակ, Ռութ Շվարթս մրցանակ[13], Ամելի Ֆրանսես Հովարդ Գիբոնի պատկերազարդողի ոսկե մեդալ Կանադայի գրադարանների ասոցիացիայի կողմից, 2001 թվականին, «Դաշնամուրի կախարդական հորինվածքի» համար։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեռնանդեսը սկսել է երգեր գրել, երբ նա 12 տարեկան էր, գրել է իսպաներեն։ 2003 թվականին Միջազգային անկախ երաժշտական փառատոնում նա հաղթել է Սոֆթ Ռոք մրցանակը[4][14]։
Նա 2003 թվականին թողարկել է իր առաջին` «The Other Side» ալբոմը[7]։ Վարել է open mic գիշերներ 2003-2008 թվականներին։ 2008 թվականին Ֆեռնանդեսը JazzFM91 ռադիոալիքով սկսել է վարել Cafe Latino հաղորդաշարը[4]։ Նա 2010 թվականին թողարկել է լատինական երաժշտության ալբոմ, որը կոչվում էր Un Solo Beso, որի պրոդյուսերն էր Բիլլի Բրյանսը[5]։ Շարունակել է կենդանի ելույթները[6][14][15][16][17][18]։
Ֆեռնանդեսը հովանավրովում է Steinway & Sons-ի կողմից։ Նա մեկն է այն 19 կանադացի գրողներից, որ հովանավորվում են Steinway-ի կողմից[14]։
Անշարժ գույք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեռնանդեսն անշարժ գույք է վաճառում 2007 թվականից[4]։ Նա անշարժ գույքի ոլորտում գերազանցության Ադամանդ մրցանակ է ստացել[19]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003` The Other Side (անկախ)
- 2010` Un Solo Beso (անկախ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ [1] Արխիվացված 2020-05-26 Wayback Machine. Library and Archives Canada data at VIAF.org. Retrieved 2015-07-30.
- ↑ [2]. Library of Congress data at LCCN.loc.gov. Retrieved 2015-07-30.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 REM Monthly article by Susan Duran "Life’s an adventure for multi-tasking Laura Fernandez", Laura Fernandez featured in REM Monthly.
- ↑ 5,0 5,1 CBC Billy Bryans Testimonial, Billy Bryans Testimonial.
- ↑ 6,0 6,1 Tandem Magazine Funny Girls and Divas fundraiser article Արխիվացված 2013-06-28 archive.today, Laura Fernandez music produced by Billy Bryans.
- ↑ 7,0 7,1 Beach Metro Community News, Laura Fernandez bio in Beach Metro News.
- ↑ «About». Jacobson Fernandez Illustration (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
- ↑ OaC announces Ruth and Sylvia Schwartz award winners Արխիվացված 2014-02-22 Wayback Machine, Laura Fernandez and Rick Jacobson announced as Ruth and Sylvia Schwartz award winners.
- ↑ Can Lit Awards recipients Արխիվացված 2013-06-28 archive.today, The Magnificent Piano Recital illustrated by Laura Fernandez and Rick Jacobson Can Lit Awards listing.
- ↑ Ann Stinner U of Manitoba CM Magazine review of Picassio Soul On Fire Արխիվացված 2016-03-04 Wayback Machine.
- ↑ Canadian Library Association literary awards list Արխիվացված 2012-09-22 Wayback Machine, Picasso Soul On Fire illustrated by Laura Fernandez and Rick Jacobson shortlisted for the 2005 Amelia Francis Howard-Gibbon Award.
- ↑ Ruth and Sylvia Schwartz award winners Արխիվացված 2014-02-22 Wayback Machine, Laura Fernandez and Rick Jacobson Ruth and Sylvia Schwartz award winners.
- ↑ 14,0 14,1 14,2 Canadian World Music, Laura Fernandez Canadian World Music Festival List.
- ↑ Laura Fernandez as part of Hugh's Room Jazz Series, Singer's Jazz Series.
- ↑ The Scene Magazine announces 2013 Winter Folk lineup Արխիվացված 2018-09-05 Wayback Machine, Laura Fernandez showcase at the Winter Folk Festival.
- ↑ WinterFolk Արխիվացված 2012-11-03 Wayback Machine, Laura Fernandez assisting WinterFolk.
- ↑ Good Life Magazine article Mississauga's Carlos Bastidas gathers Top Musicians for the G.T.A.'s Hottest New Music Festival by Cristina Kerr Արխիվացված 2018-07-28 Wayback Machine, Laura Fernandez one of the headliners at the Pan American Latin Jazz Festival.
- ↑ Nazareth, Errol (2011 թ․ փետրվարի 11). «Always on the go». Toronto Sun. էջ 75.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (primarily as musician)
- Laura Fernandez Արխիվացված 2017-07-02 Wayback Machine at Jazz FM 91, where she is radio host
- Jacobson Fernandez Illustration and Design (archived 2014-12-20)
|