Աննան կանաչ կտուրներից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննան կանաչ կտուրներից
անգլ.՝ Anne of Green Gables
Աննան կանաչ կտուրներից (գրքի շապիկ).jpeg
ՀեղինակԼյուսի Մոդ Մոնտգոմերի[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրերևակայական նովել և մանկական վեպ
ԹեմաԵրևակայություն[2], Որբ[2] և Որդեգրում[2]
Կազմված էAnne of Green Gables (1908)/Chapter I?, Anne of Green Gables (1908)/Chapter II?, Anne of Green Gables (1908)/Chapter III?, Anne of Green Gables (1908)/Chapter IV?, Anne of Green Gables (1908)/Chapter V?, Anne of Green Gables (1908)/Chapter VII?, Anne of Green Gables (1908)/Chapter VIII? և Anne of Green Gables (1908)/Chapter IX?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Anne Shirley?, Gilbert Blythe? և Diana Barry?
Նկարագրում էԷդուարդ արքայազնի կղզի, Avonlea? և Green Gables?
ՇարքAnne of Green Gables?
ՆախորդBefore Green Gables?
ՀաջորդAnne of Avonlea?
ՆկարազարդողJacques Fromont?
Կազմի հեղինակGeorge Fort Gibbs?
ԵրկիրFlag of Canada (1868–1921).svg Կանադա
Հրատարակման տարեթիվ1908
Commons-logo.svg Anne of Green Gables Վիքիպահեստում
Էվելին Նեսբիթի լուսանկար

Աննան Կանաչ կտուրներից (անգլ.՝ Anne of Green Gables), կամ "Աննան "Կանաչ կտուրներ" ագարակից", կանադացի գրող Լյուսի Մոդ Մոնտգոմերիի 1908 թվականին գրած վեպ, որը գրվել է բոլոր տարիքի ընթերցողների համար և քսաններորդ դարի կեսերից սկսած համարվում է մանկական վեպ։ Այն պատմում է 11֊ամյա որբ աղջկա՝ Աննա Շիրլիի արկածների մասին։ Նրան սխալմամբ ուղարկում են Մեթյու և Մարիլա Քատբերտների մոտ, որոնք միջին տարիքի քույր և եղբայր էին և ցանկանում էին տղա որդեգրել, ով կօգներ նրանց ագարակում Արքայազն Էդվարդ կղզում գտնվող Էյվոնլի մտացածին քաղաքում։ Վեպը պատմում է Աննայի և Մեթյուի անցած ուղին, թե ինչպես է Աննան սովորում դպրոցում և ինչպիսի արկածներ է ունենում քաղաքում։

Հրապարակման օրվանից սկսած «Աննան Կանաչ կտուրներից» վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակ և թարգմանվել է առնվազն 36 լեզուներով։ Լ.Մ.Մոնտգոմերին գրել է բազմաթիվ շարունակություններ, և նրա մահից հետո հրապարակվել է մեկ այլ տարբերակ։ Բնօրինակ գիրքը դասավանդվում է ուսանողներին աշխարհի տարբեր երկրներում [3]։

Գրքի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր, հեռուստատեսային կինոնկարներ, անիմացիոն և կենդանի հեռուստատեսային սերիալներ։ Ստեղծվել են երաժշտական ներկայացումներ և պիեսներ Կանադայում, որոնք 1964 թվականից շրջագայել են Կանադայում, ԱՄՆ֊ում, Եվրոպայում և Ճապոնիայում[4]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողը գրելիս ոգեշնչվել է մի փոքրիկ աղջկա նոթագրություններով մի զույգի մասին, որոնց սխալմամբ տղա ուղարկելու փոխարեն ուղարկել էին որբ աղջկա, բայց ովքեր որոշել են նրան պահել։ Նա նկարագրել էր իր մանկությունը Կանադայի Արքայազն Էդվարդի կղզիներում։ Մոնտգոմերին օգտագործել է Էվելին Նեսբիտի լուսանկարը, որը նա կտրել էր "Նյու Յորք Սիթի" ամսագրից և փակցրել է իր ննջարանի պատին, որպես Աննա Շիրլիի դեմքի օրինակ և իր «երիտասարդական իդեալիզմի և ոգևորության» վերհուշ[3]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները տեղի են ունենում XIX դարի վերջին։ Մարիլա և Մեթյու Քատբերտները միայնակ միջին տարիքի քույր ու եղբայր են, որոնք ապրում են մի տանը, որը կոչվում է «Կանաչ կտուրներ» և գտնվում է Էյվոնլի գյուղում Արքայազն Էդուարդի կղզում։ Նրանք որոշում են որբանոցից մի տղա որդեգրել, որպեսզի նա իրենց օգնիֆերմայում։ Սակայն թյուրիմացաբար նրանց ուղարկում են ոչ թե տղա, այլ տասնմեկամյա երազկոտ աղջիկ` Աննա Շիրլիին։ Աղջիկը խելացի և առույգ է, ցանկանում է բոլորին ուրախացնել, նա շատ մարդամոտ է, բայց նրա արտաքինը աչքի է ընկնում (օրինակ, նրա վառ շեկ մազերը)։ Մարիլան լրջորեն նրա դաստիարակությամբ է զբաղվում, իսկ Մեթյուին խնդրում է շատ չճնշել նրան։ Աղջիկը մեծանում է, բայց նախկինի պես մնում է մանկական ամնիջականությունը և բռնկվող բնավորությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.lmmontgomery.ca/aboutlmm/herlife
  2. 2,0 2,1 2,2 Montgomery L. M. Anne of Green Gables — 1908.
  3. 3,0 3,1 Gammel, Irene (2009)։ Looking for Anne of Green Gables: The Story of L. M. Montgomery and her Literary Classic։ New York: St. Martin’s Press 
  4. Gammel, Irene (2009)։ «The Mystery of Anne Revealed,»։ Looking for Anne of Green Gables: The Story of L. M. Montgomery and her Literary Classic (New York: St. Martin’s Press)