Լանա (իտալ.՝ Lana, գերմ.՝ Lajen), կոմունաԻտալիայում։ Գտնվում է Տրենտինո Ալտո Ադիջե մարզում։ Ենթարկվում է Բոլցանո գավառին։ Գտնվում է Բոլցանո և Մերանո քաղաքների միջև։ Ըստ 2003 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմել է 10 000 մարդ։
Ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ գերմաներենը մայրենի լեզու է համարել Լանայի բնակչության 91,80 %-ը, իտալերենը՝ 7,91 %, լատիներենը՝ 0,29 %[2]:
Քաղաքը տեղակայված է Հարավային Տիրոլի աշխարհագրական տարածքում՝ Բոլցանո և Մերանո քաղաքների միջև։ Լանան հայտնի տուրիստական վայր է, որտեղ առաջարկվում է բազմաթիվ ժամանցային ծրագրեր, օրինակ սպորտի տեսակներց՝ թենիս, ֆուտբոլ, մինի գոլֆ և չմուշկասահք։ Ամռանը տեղի բնակիչները, ինչպես նաև զբոսաշրջիկները զբաղվում են լողով, արշավներով։