Լա Շո դը Ֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լա Շո դը Ֆոն
ֆր.՝ La Chaux-de-Fonds
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես5566 կմ², 55,72 կմ²
ԲԾՄ1039 մետր, 997 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն37 942 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Հեռախոսային կոդ032
Փոստային դասիչ2300[2] և 2301[3]
Ավտոմոբիլային կոդNE
Պաշտոնական կայքchaux-de-fonds.ch(ֆր.)
Լա Շո դը Ֆոն (Շվեյցարիա)##
Լա Շո դը Ֆոն (Շվեյցարիա)

Լա Շո դը Ֆոն-(ֆր.՝ La Chaux-de-Fonds, գերմ.՝ Tschuderifung), քաղաք և համայնք Շվեյցարիայում, որը Բիլ քաղաքի հետ միասին շվեյցարական ժամացույցների խոշորագույն արտադրողն է։ Հարևան Լը Լոկլ քաղաքի հետ ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես ակնառու նմուշ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի «գործարան-քաղաքի»-ի , որը մասնագիտացած է որոշակի արտադրության, տվյալ դեպքում՝ ժամացույցների արտադրության մեջ[4][5]։

Տեսարան Լա Շո դը Ֆոնից

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Շո դը Ֆոն քաղաքը գտնվում է Շվեյցարիայի արևմտյան մասում, Նևշատել կանտոնի հյուսիս-արևմուտքում։ Լա Շո դը Ֆոնը մեծությամբ երրորդ քաղաքն է այսպես կոչված՝ Ֆրանսիական Շվեյցարիայում՝ Ռոմանդիայում (Ժնևից և Լոզանից հետո) և ամենամեծ քաղաքը Վերին Յուրայի տարածաշրջանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 992 մետր բարձրության վրա և այդ առումով ամենաբարձրադիր բնակավայրերից մեկն է Եվրոպայում։ Զբաղեցնում է 55.66 քառակուսի կիլոմետր տարածք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Շո դը Ֆոն քաղաքի գլխավոր փողոցը

Քաղաքի բնակչությունը կազմում է 37 433 մարդ։ Բնակչության 85,5%-ը ֆրանս-շվեյցարացիներ են, 3,6%-ը իտալա-շվեյցարացիներ, 3,2%-ը պորտուգալացիներ, 2,4%-ը գերմանա-շվեյցարացիներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Շո դը Ֆոնը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1350 թվականին՝ որպես La Chaz de Fonz: Դեռևս 16-րդ դարում այն մի աննշան բնակավայր էր՝ մեկ տասնյակից մի փոքր ավելի փայտե խրճիթներով։ Լա Շո դը Ֆոն քաղաքի բուռն զարգացումը սկսվել է 17-րդ դարի երկրորդ կեսին։ Ժամացույցի արտադրությունն այստեղ սկիզբ է առել 18-րդ դարի սկզբին, և նույն դարի վերջին Լա Շո դը Ֆոնը վերածվել է արդյունաբերական կենտրոնի։

1794 թվականին քաղաքի 3/4 մասը ավերվել է հրդեհների պատճառով, այնուհետև այն վերակառուցվել է՝ ժամացույցի արտադրության կարիքներին համապատասխանեցված պլանավորումով։ Մինչև 1806 թվականը քաղաքը հայտնվել է Նևշատելի իշխանության տակ, որը կապված էր Պրուսիայի հետ անհատական ունիայով։ Այնուհետև 1806-1815 թվականներին դարձել է Ֆրանսիայի մաս կազմող քաղաք։

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Շո դը Ֆոն քաղաքում ծնվել են՝

  • Շառլ Էդուար լը Կորբյուզիե - մոդեռնիստ ճարտարապետ, այստեղ է կառուցել իր առաջին շենքերը՝ տուն ծնողների համար (Սպիտակ վիլլան), Շվոբ վիլլան և կինոթատրոն։
  • Լուի Շևրոլե - մեքենայի դիզայներ և ավտոարշավորդ, Chevrolet ապրանքանիշի ստեղծողը
  • Պիեռ-Ժակ Դրոզ - մաթեմատիկոս և մեխանիկ, ժամացույցների, ավտոմատ տիկնիկների կոնստրուկտոր
  • Բլեզ Սանդրար, բանաստեղծ, գրող և էսսեիստ

1848 թվականին Լա Շո դը Ֆոն քաղաքում հիմնադրվել է Omega ժամացույցների արտադրության ընկերությունը։

1895 թվականին հիմնադրվել է Rotary ժամացույցների արտադրության ընկերությունը։

1992 թվականին հիմնադրվել է Bell & Ross ժամացույցների արտադրության ընկերությունը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում գործում է Լա Շո դը Ֆոն երկաթուղային կայարանը, Les Eplatures օդանավակայանը և Լա Շո դը Ֆոն տրոլեյբուսի համակարգը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսությունը հիմնված է արդյունաբերության և ժամացույցների արտադրության վրա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Шо-де-Фон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Շո դը Ֆոն» հոդվածին։