Լա Մոտայի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և հուշարձան |
Վարչական միավոր | Մեդինա դել Կամպո[1] |
Երկիր | Իսպանիա[1] |
Համալիրի մաս | Q6344997? |
Կառուցված | 11-րդ դար |
Շինանյութ | աղյուս |
Ընթացիկ սեփականատեր | Junta of Castile and León? |
Կայք | castillodelamota.es |
Castillo de la Mota[2] Վիքիպահեստում |
Լա Մոտայի ամրոց (իսպ.՝ Castillo de La Mota), միջնադարյան ամրոց Իսպանիայի Վալյադոլիդ նահանգի Մեդինա դել Կամպո մունիցիպալիտետում։ Անվանումն ստացել է դիրքի համար. գտնվում է բարձր բլրի վրա՝ mota (իսպաներեն), որտեղից երևում են քաղաքն ու շրջակայքը։ Հարակից քաղաքը տարիների ընթացքում շրջապատված է եղել ընդարձակ պարսպով, որից մնացել են մասունքներ։
1904 թվականից ամրոցը գտնվել է պետական հոգածության ներքո, այնուհետև ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural)[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը կառուցվել է մավրերի արշավանից հետո 1080 թվականին, որի շուրջը կառուցվել է ամրաշինություն։ 1354 թվականին Էնրիկե II-ը գրավել է տարածքը։ 1390 թվականին Կաստիլիայի թագավոր Խուան I-ը քաղաքը նվիրել է որդուն՝ Արագոնի ապագա թագավոր ինֆանտ Ֆերդինանտ I-ին։ Վերջինիս մահից հետո նրա որդին` Արագոնի թագավոր Խուան II-ը 1433 թվականին հարկեր է սահմանել տեղի բնակչության համար՝ օգնելու Մոտայի շինարարությանը։ Հետագա դարերում ամրոցն ու քաղաքը Կաստիլիայի և Արագոնի մրցակից թագավորների ձեռքից ձեռք են անցել։ 1439 թվականին Արագոնի արքայազնը փակելով քաղաքի դարպասները՝ Կաստիլիայի թագավորին բանտարկել է ամրոցի պատերի ներսում։ 1441 թվականին կաստիլիացի թագավորը կարողացել է ստիպել ամրոցում գտնվող արագոնցի 250 զինվորների անձնատուր լինել։
1445 թվականին՝ Օլմեդոյի ճակատամարտից հետո ամրոցը մեկընդմիշտ անցել է Կաստիլիայի միապետության ենթակայության ներքո։ 1460 թվականին Էնրիկե IV-ը կառուցել է ամրոցի գլխավոր աշտարակը։ 1464 թվականին Էնրիկեն ամրոցը տվել է Տոլեդոյի արքեպիսկոպոս Ալոնսո Կարիլյոյին, ով շուտով դավաճանել է թագավորին և աջակցել նրա մրցակից Պորտուգալիայի թագավոր Աֆոնսո V-ին։ Ամրոցն ուժով վերցնելուց հետո 1467 թվականին այն անցնում է Աֆոնսոյի աջակիցների ձեռքը, իսկ գյուղը շարունակում է սատարել Էնրիկեին։
Հետագայում, ամրոցը դարձել է Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I և նրա զարմուհու Խուանա Բելտրանեխայի վեճի առարկան։
Մի շարք տիրակալներ ունենալուց հետո Կաստիլիայի թագավորությունը 1475 թվականին հետ է պահանջել ամրոցը՝ այդտեղ կառուցելով հրետանային բաստիոն, որի մուտքի մոտ կաթոլիկ միապետներ Ֆերդինանտի և Իզաբելի զինանիշագիտական խորհրդանիշներն են։
Ամրոցը եղել է նաև հայտնի բանտ, որտեղ բանտարկվել են Էռնանդո Պիսառոն[4] , Ռոդրիգո Կալդերոնը, դուքս Ֆեռնանդո դե Կալաբրիան, Չեզարե Բորջիան, ով կարողացել է 40 մետր բարձրությամբ աշտարակից պարանով մագլցելով փախչել ամրոցից։
Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցն աչքի է ընկնում մուտքի մոտ գտնվող բարձր աշտարակով (barbican): Ներսից ունի սեղանի տեսք, 4 աշտարակներ և քառակուսի բակ, ունի ներքին շղարշով մեծ քառակուսի աշտարակ, որն օգտագործել են նետաձիգները։
Ի սկզբանե ամրոց մտել են տեղական կարմիր աղյուսով կառուցված բացվող կամրջի (drawbridge) օգնությամբ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մուտք
-
Ամրոցի հատակագիծը XVI դարում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:Castillo_de_la_Mota
- ↑ Ministerio de Cultura. Bienes Culturales Protegidos
- ↑ Leon, P., 1998, The Discovery and Conquest of Peru, Chronicles of the New World Encounter, edited and translated by Cook and Cook, Durham: Duke University Press, ISBN 9780822321460
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Urrea Fernandez, Jesús; Jesús M. Parrado Del Olmo (1986). Historia de Medina del Campo y su tierra. Nacimiento y expansión. 1. Ayuntamiento de Medina del Campo. 84-505-4412-2.
- Cobos Guerra, Fernando; José Javier De Castro Fernandez (1998). Castillos y Fortalezas Castilla y León. León: Edilesa. 84-8012-186-6.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լա Մոտայի ամրոց, նորություններ Արխիվացված 2009-04-23 Wayback Machine
- Լա Մոտայի ամրոց, պատմություն և էվոլյուցիա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Մոտայի ամրոց» հոդվածին։ |
|