Լա Մոտայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Լա Մոտայի ամրոց
Medinapano03.jpg
Տեսակդղյակ և հուշարձան
Վարչական միավորՄեդինա դել Կամպո[1]
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
Համալիրի մասQ6344997?
Շինանյութաղյուս
Ընթացիկ
սեփականատեր
Junta of Castile and León?
Կայքcastillodelamota.es
Castillo de la Mota[2] Վիքիպահեստում

Լա Մոտայի ամրոց (իսպ.՝ Castillo de La Mota), միջնադարյան ամրոց Իսպանիայի Վալյադոլիդ նահանգի Մեդինա դել Կամպո մունիցիպալիտետում: Անվանումն ստացել է դիրքի համար. գտնվում է բարձր բլրի վրա՝ mota (իսպաներեն), որտեղից երևում են քաղաքն ու շրջակայքը: Հարակից քաղաքը տարիների ընթացքում շրջապատված է եղել ընդարձակ պարսպով, որից մնացել են մասունքներ:

1904 թվականից ամրոցը գտնվել է պետական հոգածության ներքո, այնուհետև ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում (իսպ.՝ Bien de Interés Cultural)[3]:

Վահաններ գլխավոր դարպասի վերևում, 1483

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը կառուցվել է մավրերի արշավանից հետո 1080 թվականին, որի շուրջը կառուցվել է ամրաշինություն: 1354 թվականին Էնրիկե II-ը գրավել է տարածքը: 1390 թվականին Կաստիլիայի թագավոր Խուան I-ը քաղաքը նվիրել է որդուն՝ Արագոնի ապագա թագավոր ինֆանտ Ֆերդինանտ I-ին: Վերջինիս մահից հետո նրա որդին` Արագոնի թագավոր Խուան II-ը 1433 թվականին հարկեր է սահմանել տեղի բնակչության համար՝ օգնելու Մոտայի շինարարությանը: Հետագա դարերում ամրոցն ու քաղաքը Կաստիլիայի և Արագոնի մրցակից թագավորների ձեռքից ձեռք են անցել: 1439 թվականին Արագոնի արքայազնը փակելով քաղաքի դարպասները՝ Կաստիլիայի թագավորին բանտարկել է ամրոցի պատերի ներսում: 1441 թվականին կաստիլիացի թագավորը կարողացել է ստիպել ամրոցում գտնվող արագոնցի 250 զինվորների անձնատուր լինել:

1445 թվականին՝ Օլմեդոյի ճակատամարտից հետո ամրոցը մեկընդմիշտ անցել է Կաստիլիայի միապետության ենթակայության ներքո: 1460 թվականին Էնրիկե IV-ը կառուցել է ամրոցի գլխավոր աշտարակը: 1464 թվականին Էնրիկեն ամրոցը տվել է Տոլեդոյի արքեպիսկոպոս Ալոնսո Կարիլյոյին, ով շուտով դավաճանել է թագավորին և աջակցել նրա մրցակից Պորտուգալիայի թագավոր Աֆոնսո V-ին: Ամրոցն ուժով վերցնելուց հետո 1467 թվականին այն անցնում է Աֆոնսոյի աջակիցների ձեռքը, իսկ գյուղը շարունակում է սատարել Էնրիկեին:

Հետագայում, ամրոցը դարձել է Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I և նրա զարմուհու Խուանա Բելտրանեխայի վեճի առարկան:

Մի շարք տիրակալներ ունենալուց հետո Կաստիլիայի թագավորությունը 1475 թվականին հետ է պահանջել ամրոցը՝ այդտեղ կառուցելով հրետանային բաստիոն, որի մուտքի մոտ կաթոլիկ միապետներ Ֆերդինանտի և Իզաբելի զինանիշագիտական խորհրդանիշներն են:

Ամրոցը եղել է նաև հայտնի բանտ, որտեղ բանտարկվել են Էռնանդո Պիսառոն[4]:143, Ռոդրիգո Կալդերոնը, դուքս Ֆեռնանդո դե Կալաբրիան, Չեզարե Բորջիան, ով կարողացել է 40 մետր բարձրությամբ աշտարակից պարանով մագլցելով փախչել ամրոցից:

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցն աչքի է ընկնում մուտքի մոտ գտնվող բարձր աշտարակով (barbican): Ներսից ունի սեղանի տեսք, 4 աշտարակներ և քառակուսի բակ, ունի ներքին շղարշով մեծ քառակուսի աշտարակ, որն օգտագործել են նետաձիգները:

Ի սկզբանե ամրոց մտել են տեղական կարմիր աղյուսով կառուցված բացվող կամրջի (drawbridge) օգնությամբ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=es&srlang=es&srid=RI-51-0000084 — 2017.
  2. 2,0 2,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:Castillo_de_la_Mota
  3. Ministerio de Cultura. Bienes Culturales Protegidos
  4. Leon, P., 1998, The Discovery and Conquest of Peru, Chronicles of the New World Encounter, edited and translated by Cook and Cook, Durham: Duke University Press, ISBN 9780822321460

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Urrea Fernandez, Jesús; Jesús M. Parrado Del Olmo (1986). Historia de Medina del Campo y su tierra. Nacimiento y expansión. 1. Ayuntamiento de Medina del Campo. 84-505-4412-2.
  • Cobos Guerra, Fernando; José Javier De Castro Fernandez (1998). Castillos y Fortalezas Castilla y León. León: Edilesa. 84-8012-186-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]