Jump to content

Լա Մադդալենա կղզեխումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Մադդալենա կղզեխումբ
Archipiélago de la Magdalena

'
Կոորդինատներ
Երկիր Իտալիա
Տեղագրություն Բոնիֆաչոյի նեղուց

Լա Մադդալենա (իտալ.՝ Arcipelago della Maddalena), կղզեխումբ Բոնիֆաչոյի նեղուցի մեջտեղում գտնվող Կորսիկա (Ֆրանսիա) երկրամասում և Սարդինիայի (Իտալիա) հյուսիսարևելյան հատվածում։ Բաղկացած է 7 հիմնական կղզիներից և բազմաթիվ այլ մանր կղզյակներից։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամեծ կղզին Իսոլա Մադդալենան է, որի վրա տեղակայված է կղզեխմբի ամենամեծ քաղաքը՝ Լա Մադդալենան։ Մյուս կղզիներն են (ըստ մեծության) Կապրերան, Սպարգին, Սանտո Ստեֆանոն, Սանտա Մարիան, Բուդելլին և Ռազոլին։ Միայն Մադդալենան, Կապրերան և Սանտո Ստեֆանոն են բնակեցված։ Ընկած լինելով Կոստա Սմերալդա զբոսաշրջային գոտու հարևանությամբ, Մադդալենան ունի նույն մաքուր ջրերը և գրանիտե ջրափնյա գիծը, սակայն մնում է ապաստարան վայրի բնության համար։ Այն համարվում է ազգային պարկ և կոչվում է Լա Մադդալենա կղզեխմբի ազգային պարկ։ Հայտնի զբոսաշրջային վայր է, հատկապես նավարկության սիրահարների համար։ 2006 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության թեկնածու օբյեկտների ցանկում։

Կղզիները բնակեցված են եղել սկսած նախապատմական ժամանակներից։ Բնակիչները հռոմեացիների շրջանում հայտնի էին որպես Կունիկուլարիա և մ․թ․ա 2-ից 1-ին դարերի ընթացքում զբաղված են եղել նավագնացությամբ։ Մադդալենաներն ունեն ռազմավարական արժեք և դրանք քննարկման առարկա էին 13-րդ դարում Պիզայի ու Ջենովայի հանրապետություններում։ Երկար ժամանակահատված լքված լինելով՝ 18-րդ դարում այն կրկին գաղութացվել է կորսիկյան հովիվների և սարդինյան բնակավայրի բնակիչների կողմից։ Նապոլեոն Բոնապարտը, Հորացիո Նելսոնը և Ջուզեպպե Գարիբալդին ունեն պատմական կապ այդ տարածքի հետ։

Սան Ստեֆանո կղզին ՆԱՏՕ-ի ռազմածովային բազան է, որը տեղակայված է ԱՄՆ-ի միջուկային սուզանավում, ինչը փակվել է 2008 թվականին։ Վարչականորեն կղզիները Օլիբիա Տեմպիո մարզում են, դրանք Սասսարից տեղափոխվել են 2005 թվականին։ Հաղորդակցության հիմնական միջոցը Պալաուից մինչև Լա Մադդալենա լաստանավով տեղափոխումն է։ Ճանապարհներ կան միայն Լա Մադդալենայում և Կապրերայում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Մադդալենա կղզեխումբ» հոդվածին։