Իֆ ամրոց
Իֆ ամրոց ֆր.՝ Château d'If | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց |
Վարչական միավոր | Frioul Islands?[1] |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Կառուցված | 1527-1529 |
Ճարտարապետական ոճ | միջնադարյան ճարտարապետություն |
Իրադարձություններ | շինարարություն |
Կայք | chateau-if.fr(ֆր.), chateau-if.fr/en(անգլ.) և chateau-if.fr/es(իսպ.) |
Château d'If Վիքիպահեստում |
Իֆ ամրոց (ֆր.՝ Château d'If), պաշտպանական կառույց Միջերկրական ծովում՝ Ֆրիուլի կղզեխմբի մոտ՝ Մարսելից 4կմ հեռու։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում կառույցը նախատեսված է եղել Մարսելը ծովային գրոհներից պաշտպանելու համար։ Շինարարությունն ընթացել է 1524-1531 թվականներին թագավոր Ֆրանցիսկ I-ինի հրամանով։
16-րդ դարի վերջերից ամրոցը օգտագործվել է խիստ վտանգավոր հանցագործներին մեկուսացնելու և պահելու համար։ Հենց այդ ժամանակից էլ ամրոցը ստացել է «Իֆ» անունը։ Ամրոցի զնդաններում պահվել են հուգենոտներ, քաղաքական բանտարկյալներ, Փարիզի կոմունայի առաջնորդներ, ինչպես նաև անձինք, ովքեր վտանգ են ներկայացրել Ֆրանսիայի համար։
1830-ական թվականներին Իֆ ամրոցը պաշտոնապես դադարում է բանտ լինելուց, սակայն 1871 թվականին այստեղ բանտարկվել են Փարիզի կոմունայի առաջնորդները, իսկ նրանց ղեկավար Գասթոն Կրեմյեն գնդակահարվել է Իֆ կղզում։
Գրական փառք
[խմբագրել | խմբագրել կոդը]1844-1845 թվականներին ֆրանսիացի նշանավոր գրող Ալեքսանդր Դյուման գրում է «Կոմս Մոնտե-Քրիստո» վեպը, որտեղ նկարագրվում էին գլխավոր հերոսի՝ Էդմոն Դանտեսի բազմամյա տանջանքները Իֆ ամրոցում։ Վեպը մեծ հռչակ ձեռք բերեց ֆրանսիական և համաշխարհային գրականության մեջ։ Այդ պատճառով էլ սկսած 1890 թվականից՝ Իֆ ամրոցի բացումից, ամրոցը զբոսաշրջիկների պակաս չի ունեցել։ Ամրոցում ներկայացվում են վեպի ստեղծագործական պատմությանը կապված ցուցադրություն, նրա բազմաթիվ էկրանավորումները, «Մոնտե-Քրիստո» անունով ձեռնարկություններ ու ապրանքներ։
Ամրոցի առաջին հարկում զբոսաշրջիկների համար բացվել է Էդմոն Դանտեսի խուցը, որի բանտարկյալը Դյումայի մտահղացմամբ Էդմոն Դանտեսն է եղել։ Բանտախուցը թունելով միացված է պատուհաններ չունեցող կիսանկուղային սենյակին, որը, վեպի բովանդակության համաձայն, աբբա Ֆարիայի խուցն է։ Խցում տեղադրված է հեռուստաէկրան, որով ցուցադրվում են տարբեր ֆիլմերից հատվածներ՝ Դանտեսի և Ֆարիայի հանդիպումը պատկերող տեսարաններով։
Ամրոցի երկրորդ հարկում ներկայացված է բանտախուց, որում պահվել է խորհրդավոր բանտարկյալ «Երկաթե դիմակը»։
Իֆ ամրոցին հռչակ են բերել բացառապես երկու բանտարկյալներ՝ Երկաթե դիմակը, որը երբեք այնտեղ չի եղել, և Էդմոն Դանտեսը, որը երբեք գոյություն չի ունեցել[2]։ - Ալեն Դեկո
|
Այսօր Իֆ ամրոցը Մարսելի այցեքարտերից է. քաղաքի շատ հյուրեր ձգտում են այցելել կղզի։ Ամրոցում կազմակերպվում են շրջագայություններ տարբեր բանտախցերով, վաճառվում են հուշանվերներ, իսկ բաց հրապարակում գործում է սրճարան՝ Մարսելի տեսարանով։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Իֆ ամրոցը Մարսելից
-
Իֆ ամրոց
-
Իֆ ամրոցը՝ հետևում Մարսելի բնապատկերով
-
Ամրոցի բանտախցից բացվող տեսարան
-
Զբոսաշրջիկները ամրոցում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ Ален Деко. Железная маска из чёрного бархата // Великие загадки истории / пер. И.Алчеева. — М.: Вече, 2004, 2006. — С. 267-311. — 480 с. — (Великие тайны). — 5000 экз. — ISBN 5-9533-0229-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իֆ ամրոց» հոդվածին։ |
|