Իրատի (գետ)
Իրատի | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 83,8 |
Ավազանի մակերես | 1561 կմ² |
Ջրի ծախս | 4,177 մ³/վ և 33,41 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Ուրբելցա, Ուրչուրիա |
Ակունքի տեղակայում | Casa de Irati? |
Գետաբերան | Արագոն |
Գետաբերանի տեղակայում | Սանգուեզ |
Բարձրություն | 395 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Urbeltza?, Urtxuria?, Urrobi?, Erro?, Areta? և Salazar River? |
Երկիր | Իսպանիա |
Երկրամաս | Նավառա |
Ջրահավաք | Արագոն-Էբրո-Միջերկրական ծով |
Իրատի[1](իսպ.՝ Irati, բասկ.՝ Iratiko erreka), գետ, Արագոնի ձախ վտակը[2]։ Գտնվում է Իսպանիայի հյուսիսում, Նավառա ինքնավար համայնքում, Գետի վրա կառուցվել են մի քանի ջրամբարներ, որոնցից ամենամեծը Իտոիսն է[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրատին սկիզբ է առնում համանուն անտառում, երկու գետերի՝ Ուրբելցայի Ուրչուրիայի միաձուլումից։ Ապա գետը բարձրանում է Իրաբիյա ջրամբարի միջով, որը կառուցվել է 1922 թվականին, և հոսում է Աունյամենդի շրջանով, Վալե դե Աեսկոա և Օրոս Բետելու հովիտներով։ Ապա նրան են միանում Ուրոբի և Էրրո վտակները և Իրատին լցվում է Իտոիս ջրամբար։ Միանալով Սալարաս և Արետու վտակներին գետն անցնում է Ֆոս դե Լումբեր կիրճի միջով և թափվում Արագոն[4] Սանգուեսա քաղաքի մոտ։
Իրատիի երկարությունը 83,8 կմ է, ջրհավաք ավազանի տարածքը, 522.28 կմ քառ․[5]: Ուրբելցիի սկզբնաղբյուրից Իրատիի երկարությունը 88[4][6] կիլոմետր է։ Ծովի մակարդակից առավելագույն բարձրությունը 2021 մ է, իսկ նվազագույնը` 395 մ[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգա և Իրատի գետերը համարվում են Նավառայի ամենամեծ գետերը։ Իրատիի ջրերի լավ վիճակը, ինչպես նաև հարուստ բուսականությունը, դարձնում են հարուստ ձկնորսատեղ, որը գտնվում է տեղական նշանակության տարածքների պահպանման կանոնների հայտարարագրման մեջ[6]։ Հանրահայտ գրող Էռնեստ Հեմինգուեյը սիրում էր հանգստանալ և ձկնորսությամբ զվաղվել Իրատիի ափերին[7], այդ մասին նաև նկարագրել է իր Ֆիեստա վեպում[8] :
Իրատին ակտիվորեն շահագործվել է (և շահագործվում է) հիդրոէլեկտրակայաններում, հատկապես 1911 թվականին «Irati S. A.» ընկերության բացումից հետո։ Ընկերության անունով է կոչվել նաև Պամպլոնա-Սանգուեսա երկաթագիծը, որն անցնում է Լանգի կիրճով (թունելներն այժմ լքված են և զբոսաշրջային երթուղիներ են[9]) (ճանապարհը օգտագործվել է Իրատիի սղոցարանը Լեոնիդա քաղաքում և ուևորափոխադրումներով կապելու համար)[10]։ Բացի այդ, գետը դեռևս օգտագործվում է բազմաթիվ ձեռնարկությունների՝ հանքաքարերի, դարբնոցների, անտառահատման, թղթի գործարանների կողմից[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Правила ударения // Инструкция по русской передаче географических названий стран испанского языка Արխիվացված 2015-10-03 Wayback Machine Сост. И. П. Литвин; Ред. К. Т. Бойко. — М., 1975. — С. 22—23. — 1000 экз.
- ↑ «Арагон, река». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Convenio de Colaboración Entre el Ministerio de Medio Ambiente y el Colegio Oficial de Geólogos para la Realización de Estudios Sobre la Pressa de Itoiz» (PDF) (իսպաներեն). ICOG[es]. 2005-12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ IRATI // ESTACIONES DE AFORO: datos del río completo y estaciones de aforo ceh-flumen64.cedex.es. — ANUARIO DE AFOROS 2014—2015. ESTACIONES DE AFORO: Datos de estación foronómica. Проверено 2 сентября 2018. Архивировано 2 сентября 2018 года.
- ↑ 6,0 6,1 6,2 «Irati: el río que forma parte de las vidas de los habitantes de estos pueblos» (իսպաներեն). Irati Aritza / Robledales con historia. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Dearborn М[en]. Ernest Hemingway: A Biography. — Knopf Doubleday Publishing Group, 2017. — P. 167, 175, 188. — 752 p. — ISBN 1101947985
- ↑ «Fly Fishing in Spain: Navarra, Rio Irati» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Vía Verde de la Foz de Lumbier» (իսպաներեն). Turismo de Navarra. 2005-12. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Ferrocarril del Irati — de Pamplona a Sangüesa y ramal a Aoiz» (իսպաներեն). Ferrocarriles de España. 2012 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.