Jump to content

Արգա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագոն
Կամուրջ Արգա գետի վրա (Պուենտե լա Ռեյնա, Նավառա)
Բնութագիր
Երկարություն145
Ավազանի մակերես2759 կմ²
Ավազան.
Ջրի ծախս59,76 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքԷստերիբար գյուղի հյուսիս
Գետաբերանի տեղակայումԱրագոն
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերElorz river?, Arakil River?, Robo?, Ultzama River? և Riosalado?
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԵրկրամասՆավառա
ՋրահավաքԷբրոյի ավազան
Գետը Վիքիպահեստում

Արգա (իսպ.՝ Arga), գետ Նավառայում՝ Իսպանիայում։ Արագոն գետի վտակներից, որն էլ իր հերթին Էբրո գետի վտակներից է։ Արգա գետը հնում հայտնի է եղել Ռունա անունով։ Գտնվելով Իսպանիայի հյուսիս-արևելքում՝ գետը ձգվում է 145 կիլոմետր (90 մղոն) և ունի 2.759 կիլոմետր քառակուսի ջրահավաք ավազան, որից 2.652 քառակուսի կիլոմետրը Նավառայում է, իսկ մնացած 107 կիլոմետր քառակուսին Արակլի մոտակայքում։ Գետի ակունքը Էստերիբար գյուղի հյուսիսում է և սահմանակից է Ֆրանսիային։ Այն Բունեսի մոտակայքում թափվում է Արագոն գետը։ Գետը Էստերիբարի մոտակայքում պատնեշում է Էգեյան ջրամբարը։ Ամբարտակը գլխավորապես ծառայում է Արգո գետի վրա գտնվող ամենամեծ քաղաքի՝ Պապլոնայի բնակչության կարիքները հոգալու համար։

Բուսականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազանի վերին հատվածում գետը շրջափակված է հաճարենու ծառերով։ Էգեյան ջրամբարի շրջակայքը աչքի է ընկնում թփերի բազմազանությամբ։ Այստեղ աճում են լաստենի, հացենի, թխկի և հասարակ շագանակենի։ Ջրամբարի ստորին հատվածը ակոսված է կաղնու, շոտլանդական սոճու ծառերով և շիմշատ թփերով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգա (գետ)» հոդվածին։