Իվան Շահումյան
Իվան Շահումյան | |
---|---|
հոկտեմբերի 15, 1910 կամ 1913 - հոկտեմբերի 25, 1992 | |
Ծննդավայր | Պառավաթումբ, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Իվան Կոստանդինի Շահումյան (հոկտեմբերի 15, 1910 կամ 1913, Պառավաթումբ, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ - հոկտեմբերի 25, 1992, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային զինվորական, փոխգնդապետ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (հոկտեմբերի 30 1943 թ.)։
Ծնվել է Պառավաթումբ գյուղում (այժմ՝ Արցախի հանրապետության Մարտունու շրջանում)։ Ավարտել է Մոսկվայի Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան (1941 թվական)։ 1941 թվականի սեպտեմբերից՝ Ելնյայի, ապա՝ Վոլոկոլամսկի համար մղված մարտերում Մոսկվայի աշխարհազորային դիվիզիայի շարքերում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Խորհրդային Միության հերոսի կոչմանն արժանացել է 69-րդ հրաձգային դիվիզիայի 120-րդ գնդի կազմում, որպես քիմպաշտպանության ջոկի հրամանատար, 1943 թվականի հոկտեմբերի 15-ին Գոմելի մարզի Լոևի շրջանում Դնեպրը գետանցելու, աջ ափին ծխաքողարկում ստեղծելու և գնդի առաջխաղացումն ապահովելու համար։ Աչքի է ընկել նաև Ռումինիայի գրավման և Ֆաշիստական Գերմանիայի ջախջախման մարտերում։
Պատերազմից հետո զորացրվել է, աշխատանքի անցել Մոսկվայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 430)։ |
|
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Հոկտեմբերի 25 մահեր
- 1992 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի հայկական գերեզմանատանը թաղվածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալով պարգևատրվածներ
- ԽՍՀՄ հայազգի հերոսներ
- Կուրսկի ճակատամարտի հայ մասնակիցներ