Jump to content

Իվան Դուկե Մարկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Դուկե Մարկես
Iván Duque Márquez
Իվան Դուկե Մարկեսը 2018 թվականին
Դրոշ
Դրոշ
Կոլումբիայի Հանրապետության նախագահ
Դրոշ
Դրոշ
 2018, օգոստոսի 7
 
Կուսակցություն՝ Centro Democrático?
Կրթություն՝ Վաշինգտոնի ամերիկյան համալսարան, Ջորջթաունի համալսարան, Հարվարդի համալսարան և Sergio Arboleda University? (2000)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և գրող
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր օգոստոսի 1, 1976(1976-08-01)[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր Բոգոտա, Կոլումբիա
Քաղաքացիություն  Կոլումբիա
Հայր Iván Duque Escobar?
Մայր Juliana Márquez Tono?[3]
Ամուսին Maria Juliana Ruiz?
 
Կայք՝ ivanduque.com
 
Պարգևներ

Իվան Դուկե Մարկես (իսպ.՝ Iván Duque Márquez, օգոստոսի 1, 1976(1976-08-01)[1][2], Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի պետական և քաղաքական գործիչ, 2018 թվականի օգոստոսի 7-ից՝ Կոլումբիայի նախագահ։ Նախկինում եղել է բարձրագույն օրենսդիր մարմնի սենատոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Դուկե Մարտինեսը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 1-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ Նրա հայրը՝ Իվան Դուկե Էսկոբարը, Բելիսարիո Բետանկուր Կուարտասի նախագահության տարիներին եղել է Հանրապետական Կոլումբիայի բնական պաշարների և հանքային ռեսուրսների նախարարը, ինչպես նաև Անտյոկիայի երկրամասի նահանգապետը (1981-1982)։

Նախնական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է Կոլումբիայի Սերխիո Արբոլեդիի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որից հետո ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգներում նախ և առաջ ուսանել է քաղաքամայր Վաշինգտոնի «Ամերիկյան համալսարան»-ում (տնտեսական իրավունքի բաժնում), այնուհետև նաև Ջորջթաունի համալսարանում և Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցում։

1999 թվականին դարձել է Կոլումբիայի ֆինանսների նախարար (հետագայում՝ նախագահ) Խուան Մանուել Սանտոսի գլխավոր խորհրդականը։ 2001-2013 թվականներին աշխատել է համաամերիկյան զարգացման բանկում։ Դրանից հետո աշխատել է որպես Կոլումբիայում, Պերուում և Էկվադորում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր տեղակալ։ 2014 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է բարձրագույն օրենսդիր մարմնի սենատոր։

2018 թվականի նախագահական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին պարզ դարձավ, որ Իվան Դուկե Մարկեսը կլինի Կոլումբիայի դեմոկրատական կենտրոն կուսակցության թեկնածուն հաջորդ տարում տեղի ունեցող նախագահական ընտրություններում։ 2018 թվականի նախագահական ընտրություններում Մարկեսը հավաքեց ձայերի 53,97%-ը՝ ընտրվելով Կոլումբիայի նախագահ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://web.archive.org/web/20190331110202/https://www.las2orillas.co/duque-una-vida-en-fotos/
  4. 4,0 4,1 Iván Duque le entrega cuatro condecoraciones a Gustavo PetroNoticias Caracol.
  5. Declaración conjunta del Presidente Iván Duque durante su visita de Estado a PerúGovernment of Colombia.
  6. S. Korea, Colombia Agree To Expand Cooperation For Post-COVID Economic Recovery(untranslated).
  7. Bolsonaro recebe presidente da Colômbia no Palácio do Planalto nesta terça-feiraG1.
  8. Duque y Abinader se condecoran mutuamente y sus gobiernos firman 6 documentosListín Diario.
  9. Concessão de alvarás a entidades agraciadasDiário da República.
  10. 2022 Wilson Award HonoreesWoodrow Wilson International Center for Scholars.
  11. «Իվան Դուկե Մարկեսը հաղթեց Կոլումբիայի նախագահական ընտրություններում» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.