Իստրիա (Խորվաթիա)
| |||||
Երկիր | Խորվաթիա | ||||
Կարգավիճակ | Ժուպանիա | ||||
Մտնում է | Իստրիա | ||||
Ներառում է | 10 քաղաք 31 գյուղ 656 բնակավայր | ||||
Վարչկենտրոն | Պազին | ||||
Խոշորագույն քաղաք | Պուլա | ||||
Հիմնական լեզու | Խորվաթերեն | ||||
Բնակչություն (2011) | 208 055 (6-րդ տեղ) | ||||
Տարածք | 2813 (10-րդ տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ | 1396 մ | ||||
Սահմանակցում է | Պրիմորսկո Գորանսկա | ||||
Ժամային գոտի | +1 | ||||
ISO 3166-2 կոդ | HR-18 | ||||
Հեռախոսային կոդ | 52 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PU | ||||
istra-istria.hr | |||||
Իստրիա (խորվ.՝ Istarska županija), ժուպանիա, որը գտնվում է Խորվաթիայի հարավում՝ Բալկանյան թերակղզու Իստրիա թերակղզու վրա։
Վարչական կենտրոնը Պազինն է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Պուլան՝ ավելի քան 59,000 մարդ բնակչությամբ[1]։
Իստրիայի ժուպանությունը գտնվում է Իստրիա թերակղզում՝ Ադրիատիկ ծովի ափին՝ Սլովենիայի հետ ցամաքային սահմանի մոտ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իստրիան տարածքով տասներորդ ամենախոշոր վարչա-տարածքային միավորն է Խորվաթիայում (զբաղեցնում է 2813 կմ² տարածք)։
Ամենաբարձր կետը Ուչկա լեռնագագաթն է՝ 1396 մետր բարձրությամբ։
Ափամերձ գոտիներում կլիման միջերկրածովային է և ամբողջ տարին տաք է։ Ցամաքային տարածքներում, մասնավորապես՝ Սլովենիայի սահմանամեձ գոտում կլիման լեռնային է։
Այն բնութագրվում է չոր և տաք ամառներով։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Միջին ամառային ջերմաստիճանը կազմում է 24 °C սնդիկի սյուն։ Բնութագրական են մեղմ ձմեռները՝ առատ տեղումներով։
Հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 5 °C:
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Իստրիայի բնակչությունը կազմում է 208 055 մարդ։
Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք կազմում են ամբողջ ժուպանիայի բնակչության 71,88 %-ը։
Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են իտալացիները (6,92 %) և սերբերը (3,2 %)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Խորվաթիայի Հանրապետության վարչա-տարածքային բաժանում Արխիվացված 2017-02-23 Wayback Machine, Իստրիայի երկրամաս, Խորվաթիա
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իստրիա (Խորվաթիա)» հոդվածին։ |
|