Jump to content

Իսմայիլ Հանիայի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսմայիլ Հանիայի սպանություն
Իսմայիլ Հանիա
Տեսակքաղաքական սպանություն
Երկիր Իրան
ՏեղադրանքԹեհրան
Գրոհի նպատակIsmail Haniyeh?
Տարեթիվհուլիսի 31, 2024
Զոհվածներ2 մարդ

2024 թվականի հուլիսի 31-ին Համասի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան սպանվել է Թեհրանում գտնվող իր տանը[1]՝ նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո։ Հանիայի մահվան պատճառները հետաքննվում են[2]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանիան և Ալի Խամենեին

Իսմայիլ Հանիան Համասի առաջնորդն է 2017 թվականից, իսկ շարժման անդամ է 1980 թվականից։ ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը նրան ահաբեկիչ է ճանաչել 2018 թվականին[3]։

Իսմայիլ Հանիայի սպանության նախնական զեկույցը ստացվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից (ԻՀՊԿ), որը սահմանափակ տեղեկություններ է տրամադրել նրա մահվան հանգամանքների մասին և նշել, որ միջադեպը հետաքննության փուլում է[4]։ Ըստ Համասի՝ նա սպանվել է ավիահարվածի հետևանքով[5]։ Հանիայի հետ սպանվել է նաև նրա իրանցի թիկնապահը[6]։

Համասը կարծում է, որ իրենց առաջնորդին ոչնչացրել է Իսրայելը[7]։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը CNN-ին հաղորդել է, որ իրենք «չեն արձագանքում օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրություններին»[8][6]։

Սպանության պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Iran says Hamas leader Ismail Haniyeh was assassinated Tehran
  2. Jeong, Andrew (31 July 2024). «Iran's Islamic Revolutionary Guard Corps said the cause of Ismail Haniyeh's death is under investigation and that the results would be announced later in the day, Iranian state media reported». The Washington Post. Վերցված է 30 July 2024-ին.
  3. «Israel-Gaza war: Hamas leader Ismail Haniyeh says three sons killed in air strike» (բրիտանական անգլերեն). 2024-04-10. Վերցված է 2024-07-31-ին.
  4. «Iran says Hamas leader Ismail Haniyeh was assassinated in Tehran». AP News (անգլերեն). 31 July 2024. Վերցված է 31 July 2024-ին.
  5. Aggarwal, Mithil (31 July 2024). «Hamas chief Ismail Haniyeh killed in Israeli airstrike in Iran, Hamas says». www.nbcnews.com (անգլերեն). Վերցված է 31 July 2024-ին.
  6. 6,0 6,1 «В Тегеране убит один из лидеров ХАМАС Исмаил Хания». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-07-31-ին.
  7. «Hamas claims Israel eliminated leader Ismail Haniyeh in Tehran». The Jerusalem Post | JPost.com (անգլերեն). 2024-07-31. Վերցված է 2024-07-31-ին.
  8. Salman, Abeer (31 July 2024). «Israeli military declines to comment on death of Hamas political leader». CNN. Վերցված է 30 July 2024-ին.