Ինստասամկա
Ինստասամկա | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Дарья Евгеньевна Зотеева |
Ի ծնե անուն | ռուս.՝ Дарья Евгеньевна Зотеева |
Նաև հայտնի է որպես | Instasamka[1] |
Ծնվել է | մայիսի 11, 2000[2] (24 տարեկան) Տոբոլսկ, Տյումենի մարզ, Ռուսաստան[2] |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | փոփ-ռեփ[3] |
Մասնագիտություն | ռեփեր, երգչուհի, տիկտոկեր և ինստաբլոգեր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | NaMneCash Music? և Gamma Music? |
Կրթություն | Չեխով |
Կայք | instasamka.ru |
Instasamka Վիքիպահեստում |
Դարիա Եվգենևնա Զոտեևա (մայիսի 11, 2000[2], Տոբոլսկ, Տյումենի մարզ, Ռուսաստան[2]), ավելի հայտնի որպես Ինստասամկա (Instasamka), ռուս ռեփեր և տիկտոկեր, նախկինում ինստաբլոգեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարիա Եվգենիևնա Զոտեևան ծնվել է 2000 թվականի մայիսի 11-ին Տոբոլսկում։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Մոսկվայի մարզի Չեխով քաղաքում, իսկ ստեղծագործական կարիերան սկսելուց հետո տեղափոխվել է Մոսկվա[4]։ Նրա ծնողները ձեռնարկատերեր են[5]։ Նա ունի նաև փոքր քույր՝ Ռիտա անունով[5]։
«Mash» հրատարակության տվյալներով՝ Դարիան սովորել է Տոբոլսկի թիվ 3 դպրոցում, որտեղից նրան հեռացրել են իններորդ դասարանում (պատճառը չի նշվում)[4]։ Ըստ «SRSLY» մեդիա հարթակի՝ Դարիան ավարտել է դպրոցը և ընդունվել «տեղական քոլեջ» տնտեսագետի մասնագիտությամբ։ Այնուհետև ընդունվել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա, բայց նրան հեռացրել են երկու ուսումնական հաստատություններից՝ վատ հաճախումների պատճառով[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի կեսերից նա մտերիմ հարաբերությունների մեջ էր Օլեգ Էրոպկինի հետ, ով ավելի հայտնի է «Moneyken» մականունով։ Ըստ Օլեգի՝ նա և Դարիան ամուսնացած են 2020 թվականի կեսերից.
Մեզ մոտ ամեն ինչ լուրջ է։ Արդեն կես տարի է ամուսնացած ենք։ Ուղղակի գնացինք ԶԱԳՍ, գրանցվեցինք, ու վերջ։ Հարսանիքը կլինի ավելի ուշ |
Ըստ Mash ռուսական մեդիա հարթակի՝ մինչ այդ Դարիան որոշ ժամանակ հարաբերությունների մեջ է եղել Ալեքսանդր Կովինի հետ[4]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլոգինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին (ըստ «Vokrug TV» հրապարակման), 2016 թվականին նա սկսեց նկարահանել խոսակցական ժանրի տեսահոլովակներ և զվարճալի կարճ տեսանյութեր՝ վայներ[8]։ Դրանք ինստագրամում հրապարակել է «Պրեզիդենտշա» կեղծանունով[9][10]։ Ավելի ուշ կեղծանունը փոխվեց և դարձավ «Ինստասամկա», իսկ նրա կերպարը դարձավ սադրիչ։ «Lenta.ru» կայքէջը 2019 թվականի հոկտեմբերին իր նյութում նշում է, որ հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար բլոգերն օգտագործում է ոչ միայն իր կերպարը, այլև ցնցում է բոլորին բեմադրված կողոպուտներով և պատահարներով, իսկ հիմա և այլ սկանդալային արարքներով[11][12]։ Այդ պատճառով նրան հաճախ համեմատում են ռեփեր Մորգենշտերնի հետ][13][14], ով նույնպես իր համբավը ձեռք է բերել էպատաժի շնորհիվ[15]։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունիսի 8-ին նա թողարկեց իր առաջին անհատական երաժշտական ձայնասկավառակը՝ «Born to Flex»-ը։ Երկրորդ ձայնասկավառակը՝ «Triple Baby»-ն, թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 30-ին[16]։ Ձայնասկավառակները տարածելու համար Դարիան 2019 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր մեկնեց շրջագայության Ռուսաստանի քաղաքներով[17]։ Նաև մինչ շրջագայությունը սկսելը՝ թողարկվեց «Triple Baby Tour» սինգլը, որում Դարիան ունկնդիրներին կոչ էր անում գալ իր համերգներին[17]։
2020 թվականին Ինստասամկան թողարկեց երեք ձայնասկավառակ, որոնցից երկուսը սոլո՝ «Mamacita» և «Thank You Dad», ինչպես նաև «Moneyken»-ի հետ համատեղ՝ «Family Business» ձայնասկավառակը[18]։ Վերջինս թողարկումից հետո առաջին տեղն է զբաղեցրել «Apple Music»-ի ռուսական չարթում[19]։
2020 թվականի վերջից Ինստասամկայի սինգլներից շատերը (ավելի կոնկրետ՝ «Viton», «Fact», «Mommy», «Money Day», «Juicy» և «Lipsi Ha») լայն տարածում են գտել տիկտոկյան հարթակում նույնիսկ մինչ դրանց պաշտոնական թողարկումը։ «Brand Analytics» վերլուծական գործակալության հետազոտության համաձայն՝ Դարիայի հաշիվն այս սոցիալական հարթակում 2021 թվականի փետրվարի դրությամբ ամենահայտնիներից մեկն է Ռուսաստանում[20][21][22]։
2021 թվականի նոյեմբերին նա թողարկեց իր «Moneydealer» սոլո ձայնասկավառակը[23][24], որը ներառում է 7 թրեք՝ 14 րոպե ընդհանուր տևողությամբ[25]։ Դրանցից երկուսը՝ «Lipsi Ha»-ն և «Juicy»-ն, նախկինում թողարկված սինգլներ են։ Թրեքներից մեկը ձայնագրվել է «Moneyken»-ի հետ միասին, ով, ըստ ՎԿ-ի տեղեկությունների, նաև ալբոմի պրոդյուսերն է[26]։
Սկանդալներ և միջադեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկիտա Լոլայի ֆիլմերը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նա քեզ համար Ինստասամկա չէ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի սեպտեմբերի վերջին Ինստասամկայի նախկին օգնական Նիկիտա Լոլը խոսեց իր ընկերոջ՝ Օլեգի հետ կողոպուտի բեմադրության և դժբախտ պատահարի մասին, որի մասին նրանք ավելի վաղ հայտնել էին[9][27]։ Նա դա արել է իր երկժամյա «Նա քեզ համար Ինստասամկա չէ» ֆիլմում, որը հրապարակվել է ՅուԹյուբում։ Այս մանրամասների բացահայտման հիմք է հանդիսացել Դարիայի և Լոլի միջև նախկինում կնքված «փոխվստահության համաձայնության» չիրականացումը. նրանք պայմանավորվել են, որ ամեն ամիս Նիկիտան պետք է որոշակի ֆիքսված գումար ստանա իր աշխատանքի համար, բայց Ինստասամկան ինչ-որ պահի խախտել է այս համաձայնությունը՝ հրաժարվելով վճարել նրան[28][29]։ Տեսանյութի հրապարակումից մի քանի օր անց Լոլան թողարկել է ՅուԹյուբի «Նոր շոու» ծրագիրը, որին մասնակցել են Դարիան, նրա ընկերը և այլ բլոգերներ։ Հրապարակման մեջ Օլեգը բոլորի հետ իրեն կոպիտ է պահել, ինչն էլ ավելի է սրել իրավիճակը սկանդալի հետ կապված։ Նիկիտան նաև ասաց, որ Դարիային մերկացնելու երկրորդ մասն է ունեցել։ Դա ստիպեց Դարիային փորձել լուծել վեճը Նիկիտայի հետ՝ վճարելով նրան աշխատանքի համար ամբողջ գումարը[27]։
«Մուրացկան Ինստասամկա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի ապրիլին Նիկիտա Լոլը թողարկեց իր երկրորդ ֆիլմը Ինստասամկայի մասին։ Դրանում նա պատմել է հիփ-հոփ երգչուհի Լարիսա Աննիկովայի (ավելի հայտնի է որպես Ջիզզի Բ) և Զոտեևայի ու նրա թիմի համագործակցության բացասական փորձի մասին։ Նա հարցազրույց է տվել Լոլային, որում պատմել է Ինստասամկայի համար որպես ուրվական գրող և բիթմեյքեր իր աշխատանքի մասին։ Աննիկովան 14 տարեկանից զբաղվում է երաժշգտությամբ։ 16 տարեկանում նա մտավ Դարիայի թիմ, որտեղ գրել է 6 թրեք «Mamacita» ալբոմի համար, ինչպես նաև աշխատել է «Bloody Party» և «Word Up» սինգլների վրա, որոնց համար նրան չեն վճարել։ Թիմում աշխատելու ընթացքում նա ենթարկվել է ոտնձգությունների Զոտեևայի մենեջեր Մաքսիմ Ստոլյարովի կողմից։ Նա ասում է, որ իրեն հիասթափեցրել են և հուսախաբ արել, նրանց հետ աշխատելիս նա միայնակ էր զգում և հասարակության կողմից մերժվելու վախ էր զգում[30]։
Այլ սկանդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի հունվարին Դարիան կոպիտ է վարվել Յանդեքս Ֆուդի առաքիչի հետ և նրա վրա սուրճ է լցրել՝ համաճարակի հետ կապված կանոնները չպահպանելու համար՝ տեսանյութ հրապարակելով Ինստագրամի իր սթորի բաժնում։ Այս միջադեպից հետո Յանդեքս Ֆուդի ղեկավարությունը ընդմիշտ արգելափակել է աղջկա հաշիվը հավելվածում[27]։
2021 թվականի փետրվարին Դարիան վռնդեց դիմահարդարներին իր բնակարանից և կոպտեց նրանց՝ տեսանյութ հրապարակելով Ինստագրամի իր սթորի բաժնում[11][31]։ Այս դեպքից հետո «TenLetters» ընկերությունը հրաժարվեց նրա մասնակցությունից «100% գայլ» ֆիլմում որպես հնչյունավորող, իսկ Կլավա Կոկան հրաժարվեց նրա հետ համագործակցելուց[11]։
2021 թվականի սեպտեմբերին Կիևում կայացած համերգի ժամանակ Դարիան ելույթի ժամանակ բեմից հայտարարեց, որ իրեն դուր չի գալիս դահլիճում ներկաներից մեկի արտաքին տեսքը, որից հետո նա առաջարկեց նրան լքել համերգը և սպառնաց դուրս շպրտել նրան, եթե նա չհամաձայներ[12][32]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Born to Flex (2019)
- «Трипл малыш» (2019)
- Mamacita (2020)
- «Спасибо папаша» (2020)
- «Семейный бизнес» (2020)
- Moneydealer (2021)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bein K. Apashe and Instasamka’s ‘Uebok (Gotta Run)’ Video Is a Goth Rave Masterpiece: Watch // Billboard — 2020. — ISSN 0006-2510
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 MusicBrainz — MetaBrainz Foundation, 2000.
- ↑ В Пятигорске отменили концерт Инстасамки (ռուս.) // Коммерсантъ — Коммерсантъ, 2023. — 125000 экз. — ISSN 1563-6380; 1561-347X
- ↑ 4,0 4,1 4,2 «Instasamka: от 300 рублей до миллионных контрактов» (ռուսերեն). 2019 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
{{cite web}}
: Text "Mash" ignored (օգնություն) - ↑ 5,0 5,1 Вилена Каримова (2021 թ․ հուլիսի 30). «Кто такая и как прославилась Инстасамка: биография скандальной блогерши». Cosmopolitan (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Биография Инстасамки». SRSLY (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Рита Цветкова (2020 թ․ նոյեմբերի 22). ««У нас все серьезно» — рэпер Moneyken женился на Инстасамке». Пятый канал (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Биография Инстасамки». Вокруг ТВ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ 9,0 9,1 Антон Болотов (2019 թ․ հոկտեմբերի 3). ««Это образ, епт»». Лента.ру (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Татьяна Баженова (2020 թ․ հունվարի 22). «Онлайн-популярность. Почему подростки мечтают стать блогерами» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
{{cite web}}
: Text "Санкт-Петербург" ignored (օգնություն) - ↑ 11,0 11,1 11,2 Татьяна Струкова (2021 թ․ փետրվարի 18). «Почему все ненавидят Инстасамку: блогершу убирают из «100% Волк»». 360° (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ 12,0 12,1 Марина Совина (2021 թ․ սեպտեմբերի 5). «Инстасамка обматерила и выгнала из зала зрителя во время концерта на Украине». Лента.ру (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Даниил Леднев (2020 թ․ մայիսի 13). «5 кумиров молодежи: Екатерина Кищук, Моргенштерн, Инстасамка, Фараон и Пошлая Молли. Кто они такие и почему их любит молодежь». SM News (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Алексей Нимандов (2021 թ․ մարտի 26). «Инстасамка — женская версия Моргенштерна — приглашает петербуржцев на «семейный» концерт». Фонтанка.ру (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Николай Редькин (2020 թ․ օգոստոսի 2). «Богатый ***** и просто ********» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
{{cite web}}
: Text "Медуза" ignored (օգնություն) - ↑ «Альбом «Трипл малыш» в Apple Music» (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 17,0 17,1 «Видео о туре на канале лейбла «Джем»». YouTube (ռուսերեն). 2019 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Все альбомы Инстасамки». ВКонтакте (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Чарты: Инстасамка на первом месте Apple Music». The Flow (ռուսերեն). 2021 թ․ հունվարի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Brand Analytics представил рейтинг русскоязычных TikTok-блогеров». Sostav.ru (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «В десятке самых популярных тиктокеров оказался всего один мужчина». Агентство Бизнес Новостей (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Юлия Акиньшина, Иван Черноусов (2021 թ․ հուլիսի 15). «Эксперты объяснили стремительный рост TikTok». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «У Instasamka вышел альбом "Moneydealer"». The Flow (ռուսերեն). 2021 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Кирилл Мишин (2021 թ․ նոյեմբերի 19). «Музыкальные новинки пятницы: Адель, Тима Белорусских, Инстасамка, Noize MC и Мияги». Կոմսոմոլսկայա պրավդա (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Альбом Moneydealer». Apple Music (ռուսերեն). 2021 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Альбом Moneydealer». ВКонтакте (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ 27,0 27,1 27,2 Редакция Cosmo.ru (2021 թ․ փետրվարի 20). «Облила из пепельницы курьера и выгнала визажистов: все скандалы Инстасамки». Cosmopolitan (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Алексей Глинкин (2019 թ․ դեկտեմբերի 27). ««Я постоянно ошибаюсь, но как-то исправляюсь»». Лента.ру (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Павел Пучков (2019 թ․ հոկտեմբերի 24). ««Инстасамка» — гениальный проект. Он популярен, пока вы его ненавидите». Hi-Tech Mail.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Виктория Шанина (2021 թ․ ապրիլի 4). ««История о сущей безответственности и алчности»: Никита Лол выпустил расследование про Instasamka». Афиша (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Татьяна Кондратьева (2021 թ․ փետրվարի 17). «Тиктокеры поддержали стилисток, уволенных Instasamka. Это флешмоб, и в нём есть место только добру (и мемам)». Medialeaks (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ София Минджоса (2021 թ․ սեպտեմբերի 6). «Инстасамка выгнала слушателя из концерта в Киеве: подробности» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
{{cite web}}
: Text "24 Канал" ignored (օգնություն)