Ինստասամկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինստասամկա
Բնօրինակ անունռուս.՝ Дарья Евгеньевна Зотеева
Ի ծնե անունռուս.՝ Дарья Евгеньевна Зотеева
Նաև հայտնի է որպեսInstasamka[1]
Ծնվել էմայիսի 11, 2000(2000-05-11)[2] (23 տարեկան)
Տոբոլսկ, Տյումենի մարզ, Ռուսաստան[2]
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ-ռեփ[3]
Մասնագիտությունռեփեր, երգչուհի, տիկտոկեր և ինստաբլոգեր
Գործիքներվոկալ
ԼեյբլNaMneCash Music? և Gamma Music?
Կայքinstasamka.ru
 Instasamka Վիքիպահեստում

Դարիա Եվգենևնա Զոտեևա (մայիսի 11, 2000(2000-05-11)[2], Տոբոլսկ, Տյումենի մարզ, Ռուսաստան[2]), ավելի հայտնի որպես Ինստասամկա (Instasamka), ռուս ռեփեր և տիկտոկեր, նախկինում ինստաբլոգեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարիա Եվգենիևնա Զոտեևան ծնվել է 2000 թվականի մայիսի 11-ին Տոբոլսկում։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Մոսկվայի մարզի Չեխով քաղաքում, իսկ ստեղծագործական կարիերան սկսելուց հետո տեղափոխվել է Մոսկվա[4]։ Նրա ծնողները ձեռնարկատերեր են[5]։ Նա ունի նաև փոքր քույր՝ Ռիտա անունով[5]։

«Mash» հրատարակության տվյալներով՝ Դարիան սովորել է Տոբոլսկի թիվ 3 դպրոցում, որտեղից նրան հեռացրել են իններորդ դասարանում (պատճառը չի նշվում)[4]։ Ըստ «SRSLY» մեդիա հարթակի՝ Դարիան ավարտել է դպրոցը և ընդունվել «տեղական քոլեջ» տնտեսագետի մասնագիտությամբ։ Այնուհետև ընդունվել է Մոսկվայի պետական ​​իրավաբանական ակադեմիա, բայց նրան հեռացրել են երկու ուսումնական հաստատություններից՝ վատ հաճախումների պատճառով[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի կեսերից նա մտերիմ հարաբերությունների մեջ էր Օլեգ Էրոպկինի հետ, ով ավելի հայտնի է «Moneyken» մականունով։ Ըստ Օլեգի՝ նա և Դարիան ամուսնացած են 2020 թվականի կեսերից.

Մեզ մոտ ամեն ինչ լուրջ է։ Արդեն կես տարի է ամուսնացած ենք։ Ուղղակի գնացինք ԶԱԳՍ, գրանցվեցինք, ու վերջ։ Հարսանիքը կլինի ավելի ուշ
- Օլեգ Moneyken, ՅուԹյուբ շոու «Ինչ արժե հագուստը», նոյեմբերի 20, 2020 թվական[7]


Ըստ Mash ռուսական մեդիա հարթակի՝ մինչ այդ Դարիան որոշ ժամանակ հարաբերությունների մեջ է եղել Ալեքսանդր Կովինի հետ[4]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլոգինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին (ըստ «Vokrug TV» հրապարակման), 2016 թվականին նա սկսեց նկարահանել խոսակցական ժանրի տեսահոլովակներ և զվարճալի կարճ տեսանյութեր՝ վայներ[8]։ Դրանք ինստագրամում հրապարակել է «Պրեզիդենտշա» կեղծանունով[9][10]։ Ավելի ուշ կեղծանունը փոխվեց և դարձավ «Ինստասամկա», իսկ նրա կերպարը դարձավ սադրիչ։ «Lenta.ru» կայքէջը 2019 թվականի հոկտեմբերին իր նյութում նշում է, որ հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար բլոգերն օգտագործում է ոչ միայն իր կերպարը, այլև ցնցում է բոլորին բեմադրված կողոպուտներով և պատահարներով, իսկ հիմա և այլ սկանդալային արարքներով[11][12]։ Այդ պատճառով նրան հաճախ համեմատում են ռեփեր Մորգենշտերնի հետ][13][14], ով նույնպես իր համբավը ձեռք է բերել էպատաժի շնորհիվ[15]։

Երաժշտական ​​կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 8-ին նա թողարկեց իր առաջին անհատական ​​երաժշտական ​​ձայնասկավառակը՝ «Born to Flex»-ը։ Երկրորդ ձայնասկավառակը՝ «Triple Baby»-ն, թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 30-ին[16]։ Ձայնասկավառակները տարածելու համար Դարիան 2019 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր մեկնեց շրջագայության Ռուսաստանի քաղաքներով[17]։ Նաև մինչ շրջագայությունը սկսելը՝ թողարկվեց «Triple Baby Tour» սինգլը, որում Դարիան ունկնդիրներին կոչ էր անում գալ իր համերգներին[17]։

2020 թվականին Ինստասամկան թողարկեց երեք ձայնասկավառակ, որոնցից երկուսը սոլո՝ «Mamacita» և «Thank You Dad», ինչպես նաև «Moneyken»-ի հետ համատեղ՝ «Family Business» ձայնասկավառակը[18]։ Վերջինս թողարկումից հետո առաջին տեղն է զբաղեցրել «Apple Music»-ի ռուսական չարթում[19]։

2020 թվականի վերջից Ինստասամկայի սինգլներից շատերը (ավելի կոնկրետ՝ «Viton», «Fact», «Mommy», «Money Day», «Juicy» և «Lipsi Ha») լայն տարածում են գտել տիկտոկյան հարթակում նույնիսկ մինչ դրանց պաշտոնական թողարկումը։ «Brand Analytics» վերլուծական գործակալության հետազոտության համաձայն՝ Դարիայի հաշիվն այս սոցիալական հարթակում 2021 թվականի փետրվարի դրությամբ ամենահայտնիներից մեկն է Ռուսաստանում[20][21][22]։

2021 թվականի նոյեմբերին նա թողարկեց իր «Moneydealer» սոլո ձայնասկավառակը[23][24], որը ներառում է 7 թրեք՝ 14 րոպե ընդհանուր տևողությամբ[25]։ Դրանցից երկուսը՝ «Lipsi Ha»-ն և «Juicy»-ն, նախկինում թողարկված սինգլներ են։ Թրեքներից մեկը ձայնագրվել է «Moneyken»-ի հետ միասին, ով, ըստ ՎԿ-ի տեղեկությունների, նաև ալբոմի պրոդյուսերն է[26]։

Սկանդալներ և միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիտա Լոլայի ֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նա քեզ համար Ինստասամկա չէ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի վերջին Ինստասամկայի նախկին օգնական Նիկիտա Լոլը խոսեց իր ընկերոջ՝ Օլեգի հետ կողոպուտի բեմադրության և դժբախտ պատահարի մասին, որի մասին նրանք ավելի վաղ հայտնել էին[9][27]։ Նա դա արել է իր երկժամյա «Նա քեզ համար Ինստասամկա չէ» ֆիլմում, որը հրապարակվել է ՅուԹյուբում։ Այս մանրամասների բացահայտման հիմք է հանդիսացել Դարիայի և Լոլի միջև նախկինում կնքված «փոխվստահության համաձայնության» չիրականացումը. նրանք պայմանավորվել են, որ ամեն ամիս Նիկիտան պետք է որոշակի ֆիքսված գումար ստանա իր աշխատանքի համար, բայց Ինստասամկան ինչ-որ պահի խախտել է այս համաձայնությունը՝ հրաժարվելով վճարել նրան[28][29]։ Տեսանյութի հրապարակումից մի քանի օր անց Լոլան թողարկել է ՅուԹյուբի «Նոր շոու» ​​ծրագիրը, որին մասնակցել են Դարիան, նրա ընկերը և այլ բլոգերներ։ Հրապարակման մեջ Օլեգը բոլորի հետ իրեն կոպիտ է պահել, ինչն էլ ավելի է սրել իրավիճակը սկանդալի հետ կապված։ Նիկիտան նաև ասաց, որ Դարիային մերկացնելու երկրորդ մասն է ունեցել։ Դա ստիպեց Դարիային փորձել լուծել վեճը Նիկիտայի հետ՝ վճարելով նրան աշխատանքի համար ամբողջ գումարը[27]։

«Մուրացկան Ինստասամկա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի ապրիլին Նիկիտա Լոլը թողարկեց իր երկրորդ ֆիլմը Ինստասամկայի մասին։ Դրանում նա պատմել է հիփ-հոփ երգչուհի Լարիսա Աննիկովայի (ավելի հայտնի է որպես Ջիզզի Բ) և Զոտեևայի ու նրա թիմի համագործակցության բացասական փորձի մասին։ Նա հարցազրույց է տվել Լոլային, որում պատմել է Ինստասամկայի համար որպես ուրվական գրող և բիթմեյքեր իր աշխատանքի մասին։ Աննիկովան 14 տարեկանից զբաղվում է երաժշգտությամբ։ 16 տարեկանում նա մտավ Դարիայի թիմ, որտեղ գրել է 6 թրեք «Mamacita» ալբոմի համար, ինչպես նաև աշխատել է «Bloody Party» և «Word Up» սինգլների վրա, որոնց համար նրան չեն վճարել։ Թիմում աշխատելու ընթացքում նա ենթարկվել է ոտնձգությունների Զոտեևայի մենեջեր Մաքսիմ Ստոլյարովի կողմից։ Նա ասում է, որ իրեն հիասթափեցրել են և հուսախաբ արել, նրանց հետ աշխատելիս նա միայնակ էր զգում և հասարակության կողմից մերժվելու վախ էր զգում[30]։

Այլ սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունվարին Դարիան կոպիտ է վարվել Յանդեքս Ֆուդի առաքիչի հետ և նրա վրա սուրճ է լցրել՝ համաճարակի հետ կապված կանոնները չպահպանելու համար՝ տեսանյութ հրապարակելով Ինստագրամի իր սթորի բաժնում։ Այս միջադեպից հետո Յանդեքս Ֆուդի ղեկավարությունը ընդմիշտ արգելափակել է աղջկա հաշիվը հավելվածում[27]։

2021 թվականի փետրվարին Դարիան վռնդեց դիմահարդարներին իր բնակարանից և կոպտեց նրանց՝ տեսանյութ հրապարակելով Ինստագրամի իր սթորի բաժնում[31][11]։ Այս դեպքից հետո «TenLetters» ընկերությունը հրաժարվեց նրա մասնակցությունից «100% գայլ» ֆիլմում որպես հնչյունավորող, իսկ Կլավա Կոկան հրաժարվեց նրա հետ համագործակցելուց[11]։

2021 թվականի սեպտեմբերին Կիևում կայացած համերգի ժամանակ Դարիան ելույթի ժամանակ բեմից հայտարարեց, որ իրեն դուր չի գալիս դահլիճում ներկաներից մեկի արտաքին տեսքը, որից հետո նա առաջարկեց նրան լքել համերգը և սպառնաց դուրս շպրտել նրան, եթե նա չհամաձայներ[12][32]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Born to Flex (2019)
  • «Трипл малыш» (2019)
  • Mamacita (2020)
  • «Спасибо папаша» (2020)
  • «Семейный бизнес» (2020)
  • Moneydealer (2021)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bein K. Apashe and Instasamka’s ‘Uebok (Gotta Run)’ Video Is a Goth Rave Masterpiece: Watch // Billboard — 2020. — ISSN 0006-2510
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  3. В Пятигорске отменили концерт Инстасамки (ռուս.) // КоммерсантъКоммерсантъ, 2023. — 125000 экз. — ISSN 1563-6380; 1561-347X
  4. 4,0 4,1 4,2 «Instasamka: от 300 рублей до миллионных контрактов» (ռուսերեն)։ 2019-10-22։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-03-ին։ Վերցված է 2020-09-21 
  5. 5,0 5,1 Вилена Каримова (2021-07-30)։ «Кто такая и как прославилась Инстасамка: биография скандальной блогерши»։ Cosmopolitan (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-11-ին։ Վերցված է 2021-09-29 
  6. «Биография Инстасамки»։ SRSLY (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-09-ին։ Վերցված է 2021-09-09 
  7. Рита Цветкова (2020-11-22)։ ««У нас все серьезно» — рэпер Moneyken женился на Инстасамке»։ Пятый канал (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-19-ին։ Վերցված է 2021-01-29 
  8. «Биография Инстасамки»։ Вокруг ТВ (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-25-ին։ Վերցված է 2021-09-09 
  9. 9,0 9,1 Антон Болотов (2019-10-03)։ ««Это образ, епт»»։ Лента.ру (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-18-ին։ Վերցված է 2020-09-21 
  10. Татьяна Баженова (2020-01-22)։ «Онлайн-популярность. Почему подростки мечтают стать блогерами» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-23-ին։ Վերցված է 2020-09-21 
  11. 11,0 11,1 11,2 Татьяна Струкова (2021-02-18)։ «Почему все ненавидят Инстасамку: блогершу убирают из «100% Волк»»։ 360° (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-18-ին։ Վերցված է 2021-02-22 
  12. 12,0 12,1 Марина Совина (2021-09-05)։ «Инстасамка обматерила и выгнала из зала зрителя во время концерта на Украине»։ Лента.ру (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-08-ին։ Վերցված է 2021-09-08 
  13. Даниил Леднев (2020-05-13)։ «5 кумиров молодежи: Екатерина Кищук, Моргенштерн, Инстасамка, Фараон и Пошлая Молли. Кто они такие и почему их любит молодежь»։ SM News (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-08-ին։ Վերցված է 2020-09-21 
  14. Алексей Нимандов (2021-03-26)։ «Инстасамка — женская версия Моргенштерна — приглашает петербуржцев на «семейный» концерт»։ Фонтанка.ру (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-10-ին։ Վերցված է 2021-09-10 
  15. Николай Редькин (2020-08-02)։ «Богатый ***** и просто ********» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-17-ին։ Վերցված է 2020-08-15 
  16. «Альбом «Трипл малыш» в Apple Music» (ռուսերեն)։ 2019-08-30։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-03-ին։ Վերցված է 2021-09-29 
  17. 17,0 17,1 «Видео о туре на канале лейбла «Джем»»։ YouTube (ru-RU)։ 2019-12-28։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-30-ին։ Վերցված է 2021-09-29 
  18. «Все альбомы Инстасамки»։ ВКонтакте (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-03-ին։ Վերցված է 2021-09-29 
  19. «Чарты: Инстасамка на первом месте Apple Music»։ The Flow (ռուսերեն)։ 2021-01-11։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-21-ին։ Վերցված է 2021-01-17 
  20. «Brand Analytics представил рейтинг русскоязычных TikTok-блогеров»։ Sostav.ru (ռուսերեն)։ 2021-02-15։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-29-ին։ Վերցված է 2021-09-29 
  21. «В десятке самых популярных тиктокеров оказался всего один мужчина»։ Агентство Бизнес Новостей (ռուսերեն)։ 2021-02-14։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-29-ին։ Վերցված է 2021-09-29 
  22. Юлия Акиньшина, Иван Черноусов (2021-07-15)։ «Эксперты объяснили стремительный рост TikTok»։ Российская газета (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-31-ին։ Վերցված է 2021-09-29 
  23. «У Instasamka вышел альбом "Moneydealer"»։ The Flow (ռուսերեն)։ 2021-11-19։ Վերցված է 2021-12-03 
  24. Кирилл Мишин (2021-11-19)։ «Музыкальные новинки пятницы: Адель, Тима Белорусских, Инстасамка, Noize MC и Мияги»։ Комсомольская правда (ռուսերեն)։ Վերցված է 2021-12-03 
  25. «Альбом Moneydealer»։ Apple Music (ռուսերեն)։ 2021-11-19։ Վերցված է 2021-12-03 
  26. «Альбом Moneydealer»։ ВКонтакте (ռուսերեն)։ Վերցված է 2021-12-03 
  27. 27,0 27,1 27,2 Редакция Cosmo.ru (2021-02-20)։ «Облила из пепельницы курьера и выгнала визажистов: все скандалы Инстасамки»։ Cosmopolitan (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-10-ին։ Վերցված է 2021-09-10 
  28. Алексей Глинкин (2019-12-27)։ ««Я постоянно ошибаюсь, но как-то исправляюсь»»։ Лента.ру (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-24-ին։ Վերցված է 2020-09-24 
  29. Павел Пучков (2019-10-24)։ ««Инстасамка» — гениальный проект. Он популярен, пока вы его ненавидите»։ Hi-Tech Mail.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-07-ին։ Վերցված է 2020-09-24 
  30. Виктория Шанина (2021-04-04)։ ««История о сущей безответственности и алчности»: Никита Лол выпустил расследование про Instasamka»։ Афиша (ռուսերեն)։ Վերցված է 2021-12-03 
  31. Татьяна Кондратьева (2021-02-17)։ «Тиктокеры поддержали стилисток, уволенных Instasamka. Это флешмоб, и в нём есть место только добру (и мемам)»։ Medialeaks (ru-RU)։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-17-ին։ Վերցված է 2021-02-22 
  32. София Минджоса (2021-09-06)։ «Инстасамка выгнала слушателя из концерта в Киеве: подробности» (ռուսերեն)։ Վերցված է 2021-11-12