Ինգրիդ Ալեքսանդրա (Նորվեգիայի արքայադուստր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգրիդ Ալեքսանդրա
 
Կրթություն՝ Elvebakken Upper Secondary School?[1]
Մասնագիտություն՝ աշակերտ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր հունվարի 21, 2004(2004-01-21)[2][3][1] (20 տարեկան)
Ծննդավայր , Օսլո[4][1]
Դինաստիա House of Glücksburg (Norway)?
Քաղաքացիություն  Նորվեգիա
Ի ծնե անուն բուկմոլ՝ Ingrid Alexandra
Հայր Հակոն
Մայր Մետտե-Մարիտ
 
Պարգևներ

Նորին արքայական մեծություն, Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրա (նորվ.՝ Prinsesse Ingrid Alexandra, prinsesse av Norge, հունվարի 21, 2004(2004-01-21)[2][3][1], , Օսլո[4][1]), Նորվեգիայի թագաժառանգ Հակոնի և նրա կին Մետտե-Մարիտի ավագ դուստր, Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի թոռնուհին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայադուստր Ինգրիդը ծնվել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Ռիկշոսպիտալետե ծննդատանը։ Ծնվելուց հետո ստացել է Նորվեգիայի արքայադուստր տիտղոս։ Արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան իր հորից հետո հանդիսանում է Նորվեգիայի գահի երկրորդ ժառանգորդը։ Երբ հայրը՝ Հակոնը, ժառանգի գահը, Ինգրիդ Ալեքսանդրան կդառնա Նորվեգիայի գահաժառանգ։

Ինգրիդ Ալեքսանդրան ունի Մարիուս անունով ավագ եղբայր, ով ծնվել է 1997 թվականին և 2005 թվականի դեկտեմբերի 3-ին ծնված փոքր եղբայր՝ արքայորդի Սվերե Մագնուս։

Ինգրիդ Ալեքսանդրայի կնունքը տեղի է ունեցել 2004 թվականի ապրիլի 17-ին Օսլոյում։ Նրա կնքահայրն ու կնքամայրը եղել են հայրական կողմից պապը՝ թագավոր Հարալդ V-ը, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկ, Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիա, արքայադուստր Մարթա Լուիզան, Հարալդ V թագավորի ավագ դուստրը և Ինգրիդ Ալեքսանդրայի հորաքույրն ու մայրական կողմից տատիկը՝ Մարիտ Թեսեն։

2006 թվականի հունվարի 4-ին Ինգրիդ Ալեքսանդրան առաջին անգամ հաճախեց մանկապարտեզ, իսկ 2010 թվականի օգոստոսի 19-ին սկսեց սովորել Ասքերի Jansløkka barneskole անունով դպրոցում։

2016 թվականի փետրվարի 12-ին Ինգրիդ Ալեքսանդրան վառեց Օլիմպիական խաղերի կրակը Լիլեհամերում անցկացված Երիտասարդական ձմեռային II օլիմպիական խաղերի ժամանակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]