Ինգրիդ Ալեքսանդրա (Նորվեգիայի արքայադուստր)
| Ինգրիդ Ալեքսանդրա | |
| Կրթություն՝ | Elvebakken Upper Secondary School? (2023)[1][2] և Սիդնեյի համալսարան[3] |
|---|---|
| Մասնագիտություն՝ | Թագավորական ընտանիքի անդամ և ուսանող |
| Դավանանք | քրիստոնեություն |
| Ծննդյան օր | հունվարի 21, 2004[4][5][1] (22 տարեկան) |
| Ծննդավայր | , Օսլո[6][1] |
| Դինաստիա | Գլյուքսբուրգի տուն (Նորվեգիա) |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | բուկմոլ՝ Ingrid Alexandra |
| Հայր | Հակոն |
| Մայր | Մետտե-Մարիտ |
| Պարգևներ | |
Նորին արքայական մեծություն, Նորվեգիայի արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրա (նորվ.՝ Prinsesse Ingrid Alexandra, prinsesse av Norge, հունվարի 21, 2004[4][5][1], , Օսլո[6][1]), Նորվեգիայի թագաժառանգ Հակոնի և նրա կին Մետտե-Մարիտի ավագ դուստր, Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի թոռնուհին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայադուստր Ինգրիդը ծնվել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Ռիկշոսպիտալետե ծննդատանը։ Ծնվելուց հետո ստացել է Նորվեգիայի արքայադուստր տիտղոս։ Արքայադուստր Ինգրիդ Ալեքսանդրան իր հորից հետո հանդիսանում է Նորվեգիայի գահի երկրորդ ժառանգորդը։ Երբ հայրը՝ Հակոնը, ժառանգի գահը, Ինգրիդ Ալեքսանդրան կդառնա Նորվեգիայի գահաժառանգ։
Ինգրիդ Ալեքսանդրան ունի Մարիուս անունով ավագ եղբայր, ով ծնվել է 1997 թվականին և 2005 թվականի դեկտեմբերի 3-ին ծնված փոքր եղբայր՝ արքայորդի Սվերե Մագնուս։
Ինգրիդ Ալեքսանդրայի կնունքը տեղի է ունեցել 2004 թվականի ապրիլի 17-ին Օսլոյում։ Նրա կնքահայրն ու կնքամայրը եղել են հայրական կողմից պապը՝ թագավոր Հարալդ V-ը, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկ, Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիա, արքայադուստր Մարթա Լուիզան, Հարալդ V թագավորի ավագ դուստրը և Ինգրիդ Ալեքսանդրայի հորաքույրն ու մայրական կողմից տատիկը՝ Մարիտ Թեսեն։
2006 թվականի հունվարի 4-ին Ինգրիդ Ալեքսանդրան առաջին անգամ հաճախեց մանկապարտեզ, իսկ 2010 թվականի օգոստոսի 19-ին սկսեց սովորել Ասքերի Jansløkka barneskole անունով դպրոցում։
2016 թվականի փետրվարի 12-ին Ինգրիդ Ալեքսանդրան վառեց Օլիմպիական խաղերի կրակը Լիլեհամերում անցկացված Երիտասարդական ձմեռային II օլիմպիական խաղերի ժամանակ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարոլդ V թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ (2016 թվական)[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 https://www.royalcourt.no/artikkel.html?tid=28778&sek=28633
- ↑ NTB Prinsesse Ingrid Alexandra er ferdig på videregående skole (норв.) — 2023.
- ↑ Øvrebø E. F., Kreutz-Hansen H. Prinsesse Ingrid Alexandra flytter til Sydney (норв.) — 2025.
- 1 2 Lundy D. R. The Peerage
- 1 2 Aftenposten — Schibsted Media, 1860. — ISSN 0804-3116; 0807-2027
- 1 2 Få en eksklusiv titt inn i prinsesse Ingrid Alexandras (15) liv(նորվ.) — Aftenposten, 2019.
- ↑ Islandsgenser til prinsesse Ingrid Alexandra fra Islands president under statsbesøket(նորվ.) — Aftenposten, 2025.
- ↑ https://www.kongehuset.no/artikkel.html?tid=200711&sek=200816
- ↑ Tildeling av Kong Harald Vs jubileumsmedalje 1991-201
- ↑ Helljesen V., Skrede K. M., Nielsen H. M., Nerbøberg S., Benjaminsen H. Prinsesse Ingrid Alexandra ferdig i militæret: – Har lært mye om meg selv(նորվ.) — 2025.
- 1 2 Utnevnelse til St. Olavs Orden
- ↑ H.K.H. Prinsesse Ingrid Alexandra af Norge tildeles Elefantordenen — 2022.
- ↑ H.K.H. Prinsessens dekorasjoner
- ↑ Jostad F. O. Deler nye bilder av prinsesse Ingrid Alexandra (норв.) — 2025.
- ↑ Johansen M. Audiens hos Hennes Kongelige Høyhet Prinsesse Ingrid Alexandra(նորվ.) — Norsk Reservistforbund, 2025.
- ↑ Պարգևատրվածների ցուցակ:(նորվ.)