Իմադ Ֆեյեզ Մուղնիյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմադ Ֆեյեզ Մուղնիյ
արաբ․՝ عماد مغنية‎‎
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1962(1962-12-07)
ԾննդավայրTayr Debba, Սուրի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան
Մահացել էփետրվարի 12, 2008(2008-02-12)[1][2] (45 տարեկան)
Մահվան վայրKafr Sousa, Դամասկոս, Սիրիա
ԳերեզմանԲեյրութ
Քաղաքացիություն Լիբանան
Կրոնշիա իսլամ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունռազմական հրամանատար
Ծնողներհայր՝ Faez Mughniyah?, մայր՝ Aminah Salameh?
ԿուսակցությունՖաթահ և Հեզբոլլահ
ԵրեխաներJihad Mughniyah?
 Imad Mughniyah Վիքիպահեստում

Իմադ Ֆեյեզ Մուղնիյ (արաբ․՝ عماد فايز مغنية‎‎, նաև` Մուղնիե, Մուրնիե, Մուղնիյախ, մականունը` Հիեննա, դեկտեմբերի 7, 1962(1962-12-07), Tayr Debba, Սուրի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան - փետրվարի 12, 2008(2008-02-12)[1][2], Kafr Sousa, Դամասկոս, Սիրիա), լիբանանյան «Հեզբոլլա» շիա կազմակերպության հետախուզական ծառայությունների ավագ անդամ և ղեկավար։ Հանդիսանում է դրա հիմնադիրներից մեկը։ Մուղնիայը ՀԴԲ-ի ցուցակում ընդգրկված 25 ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկն էր, և ամերիկացիները մի քանի անգամ լուրջ փորձեր են արել նրան առևանգելու ուղղությամբ։

Իսրայելի քաղաքացիների դեմ կատարված բազմաթիվ ահաբեկչություններից բացի, որոնց ընթացքում սպանվել է առնվազն 62 մարդ, նա մասնակցել է մի շարք միջազգային ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուղնիյը ծնվել է Հարավային Լիբանանի Թայր Դիբա գյուղում, ոչ շատ հեռու Թիրա քաղաքից, շիա ընտանիքում։ Նրա հայրը եղել է բանջարեղենի վաճառող։ Նա 13 տարեկանում անդամագրվել է ՊԱԿ-ին, գրավել Արաֆաթի ուշադրությունը և շուտով դարձել է նրա «17-րդ ստորաբաժանման» անդամ։ Որպես դիպուկահար գնդակոծել է քրիստոնեական գյուղերը Հարավային Լիբանանում։

1982 թվականին, երբ ՊԱԿ-ը ստիպված է լինում լքել Լիբանանը Լիբանանյան պատերազմի արդյունքում, Արաֆաթը հանձնարարում է Մուղնիյին իր զենքը հանձնել Լիբանանի զինյալներին։ Ընդ որում, Մուղնիյը հրաժարվել է լքել Լիբանանը ՕՀՊ-ի հետ միասին[4][5]։

Որոշ ժամանակ սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում։

Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով` 1983 թվականից ի վեր պատասխանատու է ամերիկացիների և իսրայելցիների դեմ մի շարք խոշոր ահաբեկչությունների համար։ Առաջին ահաբեկչությունը, որում նա մեղադրվում է, 1983 թվականի ապրիլի 17-ին Բեյրութում ամերիկյան հյուպատոսության պայթեցումն է, որը 63 մարդու կյանք է խլել։

1983 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ահաբեկչության հեղինակն է (Բեյրութում խաղաղապահների զորանոցի պայթյունները), որը 58 ֆրանսիացի խաղաղապահ զինվորների և ծովային հետևակի 241 ամերիկացի զինվորների կյանք է խլել։

1985 թվականին կազմակերպել էր TWA ավիաընկերության ինքնաթիռի զավթումը (1 զոհ)։

1985 թվականին կազմակերպել էր 4 խորհրդային քաղաքացիների առևանգումը և անձամբ գնդակահարել գրավվածներից մեկին` դիվանագետ Արկադի Կատկովին։

1992 թվականին Բուենոս Այրեսում հրեական մշակութային կենտրոնի շենքի պայթյունի հեղինակն է (86 զոհ)։

1996 թվականի հունիսին պայթյուն էր կազմակերպել Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազայում (20 զոհ)։

2000 թվականի սկզբին Բեյրութում ահաբեկիչների հարձակման էր ենթարկվել ռուսական դեսպանատունը։ Լիբանանյան հատուկ ծառայությունները պարզել են, որ այդ հարձակման հետևում էլ Մուղնիյն է կանգնած։

Մուղնիյը զոհվել է 2008 թվականի փետրվարի 12-ին, Դամասկոսի արվարձանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, Իրանի դեսպանատանը Իսլամական հեղափոխության 29-ամյակին նվիրված խնջույքից վերադառնալուց հետո 11 ժամ անց։ Մինչ օրս ոչ ոք իր վրա չի վերցրել նրա սպանության պատասխանատվությունը[6]։ Le Figaro-ի վարկածով՝ Մուղնիյ ահաբեկիչը ոչնչացվել է սիրիացիների կողմից այն բանից հետո, երբ փորձել է կողմնակիցներ հավաքագրել սիրիական բանակի էլիտար հատվածներից[7]։

2011 թվականի դեկտեմբերին Մանհեթենի դաշնային դատարանը որոշում է կայացրել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունների գործով. դատարանում ապացույցներ են ներկայացվել, որ Իմադ Մուղնիյը կապ է ապահովել իրանական իշխանությունների և «Ալ Քաիդայի» միջև, ասվում է, որ 1993 թվականին նա հանդիպել է Ուսամա բեն Լադենի հետ, վերջինիս ծանոոթացրել է ընդհատակյա պայքար մղելու ռազմավարությանը, որի գլխավոր տարնն է ահաբեկչությունների և մահապարտների ջոկատների պատրաստումը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://fr.jpost.com/servlet/Satellite?cid=1202742147314&pagename=JPost/JPArticle/ShowFull
  2. 2,0 2,1 2,2 Pearson E. Encyclopædia Britannica
  3. «Кровавый счет Имада Мугнии: 62 гражданина Израиля. Полный список». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. Kevin Peraino (2008 թ․ փետրվարի 25). «The Fox is Hunted Down». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  5. Toameh, Khaled Abu (2006 թ․ հուլիսի 29). «Arafat's 'fox' running rocket unit». The Jerusalem Post. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Статья Сирийский взяточник помог «Моссаду» убить Мугнию(չաշխատող հղում)(ռուս.) на сайте IsraelInfo.ru.
  7. NEWSru.co.il - новости Израиля :: СМИ: "Хизбалла" превратилась в изолированного и опасного банкрота
  8. США: террористам 11 сентября помогало правительство Ирана, 17 декабря 11 aif.ru

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմադ Ֆեյեզ Մուղնիյ» հոդվածին։