Իլյա Մարշակ
Իլյա Մարշակ | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Илья Яковлевич Маршак |
Ծնվել է | դեկտեմբերի 29 1895 (հունվարի 10 1896) |
Ծննդավայր | Բախմուտ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 15, 1953 (57 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Գրական անուն | М. Ильин |
Մասնագիտություն | մանկագիր, գիտական գրող, ճարտարագետ, քիմիկոս, գրող և հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ |
Ժանրեր | գիտահանրամատչելի գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | 100,000 Whys? |
Պարգևներ |
Իլյա Մարշակ (ռուս.՝ Илья́ Я́ковлевич Марша́к, դեկտեմբերի 29 1895 (հունվարի 10 1896), Բախմուտ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 15, 1953, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գրող, ինժեներ-քիմիկոս[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1895 թվականի դեկտեմբերի 29-ին, Բախմուտում (այժմ՝ Դոնեցկի մարզ, Ուկրաինա)։ 1915 թվականի աշնանը ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկայի ֆակուլտետը։ 1920 թվականին ընդունվել է Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական բաժին, 1922 թվականին տեղափոխվել է Լենինգրադի տեխնոլոգիական ինստիտուտ, իսկ 1925 թվականին ավարտել է այն։ Վարչության պետ է աշխատել Նևայի բնաճարպի գործարանում, որտեղից, սակայն, 1929 թվականին ստիպված է եղել հեռանալ` սրված տուբերկուլյոզի պատճառով։
1924 թվականից աշխատել է «Ճնճղուկ» ամսագրում (հետագայում` «Նոր Ռոբինզոն»), ղեկավարել է «Քիմիական էջը» և «Նոր Ռոբինզոնի լաբորատորիան»։ 1927 թվականին հրատարակել է «Արևը սեղանի վրա» գիրքը։ 1929 թվականին տպագրել է «Հարյուր հազար ինչուներ» մանկական պատմվածքների ժոողվածուն։ Տպագրվել է «Չիժ» ամսագրում։ Առաջին հնգամյա ծրագրի մասին է նրա «Մեծ պլանի պատմություն» (1930 թվական) աշխատությունը և դրա շարունակությունը` «Լեռներ և մարդիկ» (1932 թվական), որտեղ նա գրում է ակադեմիկոսներ Ն. Վավիլովի և Տ. Լիսենկոյի, ԽՍՀՄ ղեկավարների Իոսիֆ Ստալինի և Վլադիմիր Լենինի մասին։ Այս թեման զարգացնելով` նա գրել է «Այսօր և երեկ», «Բնության նվաճումը» գրքերը։ Գրել է նաև մշակույթի պատմության («Պատմություններ իրերի մասին», «Մարդն ինչպես է դարձել հսկա», Ե. Սեգալի հետ միասին) և գիտության պատմության մասին։ Գրողի շատ գրքեր նկարազարդվել են նկարիչ Ն. Լապշինի կողմից։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին մի շարք հոդվածներ է գրել «Սովինֆորմբյուրոյի» համար։
1948 թվականի վերջից մինչև 1950 թվականը աշխատել է «Օգոնյոկի» խմբագրական խորհրդում։
Մահացել է 1953 թվականի նոյեմբերի 15-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արժանացել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի (31.01.1939):
- Արժանացել է «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում կատարած սխրանքի համար» մեդալին (1946 թվական)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղբայրը Սամուիլ Մարշակն է, բանաստեղծ և թարգմանիչ։
- Քույրը՝ Լիյա Պրեյսը (կեղծանունը՝ Ելենա Իլինինա), գրող է։
- Կինը՝ Ելենա Սեգալը, գրող է և սցենարիստ։
- Որդին՝ Բորիս Մարշակը, հնագետ է, դուստրերը՝ Եվգենիա Մարշակը (1927-1996 թվական)` խմբագիր է, Մարինա Մարշակը (1941-1992 թվական) մոլեկուլային գենետոլոգ է։
- Զարմիկը՝ Յուրի Մենակերը (կեղծանունը՝ Գեորգի Յումին է)` մանկագիր է։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևը սեղանի վրա, 1927
- Ժամը քանի՞սն է, 1927
- Գրպանի ընկեր, 1927
- Սևով` սպիտակի վրա, 1928
- Հարյուր հազար ինչուներ, 1929
- Ինչպես է մեքենան սովորում քայլել, 1930
- Պատմություն մեծ պլանի մասին, 1930
- Պատմություններ իրերի մասին, 1936
- Արհեստական աչք, 1941
- Ինչպես է մարդը հսկա դարձել, 1946
- Ճանապարհորդություն դեպի ատոմ, 1948
- Ինքնագնաց գործաարնը, 1949
- Բնության նվաճումը, 1950
- Ալեքսանդր Պորֆիրևիչ Բորոդին, 1952
- Պատմություններ նրանց մասին, ինչը քեզ շրջապատում է
- Ընտրված ստեղծագործություններ, 1-3 հատոր, 1962.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Автобиография М. Ильина». Официальный сайт Маршаков. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ляпунов Б. М. Ильин: Критико-биографический очерк. — М.: Детгиз, 1955.
- Ивич А. Творчество М. Ильина. — М., 1956.
- Ивич А. М. Ильин и научно-художественная литература для детей // Воспитание поколений. — Детская литература, 1969.
- Жизнь и творчество М. Ильина: Сб. — М., 1962.
- Советские детские писатели: Биобиблиографический словарь (1917—1957). — М., 1961.
- Соловьева Н. Н. Ильин М. // Краткая литературная энциклопедия. Т. 3. — М.: Советская энциклопедия, 1966. — Стб. 100—101.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 10 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 15 մահեր
- 1953 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային քիմիկոսներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային ճարտարագետներ
- Խորհրդային մանկագիրներ
- Խորհրդային հրապարակախոսներ
- Գիտական գրողներ