Իլհան Օմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլհան Օմար
 
Կուսակցություն՝ Մինեսոտա Դեմոկրատական ​​- Ֆերմեր - Լեյբորիստական ​​կուսակցություն[1] և Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ North Dakota State University?, Հյուսիսային Դակոտայի համալսարան և Edison High School?
Գիտական աստիճան՝ Բակալավր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, քաղաքական գործիչ, պետական ծառայող, ակտիվիստ և policy advisor
Ազգություն Somali American? և Benadiri people?
Դավանանք իսլամ[2][3]
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1982(1982-10-04)[4] (41 տարեկան)
Ծննդավայր Մոգադիշո, Սոմալի
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Nur Omar Mohamed?
Զավակներ Isra Hirsi?
 
Կայք՝ ilhanomar.com
 
Պարգևներ

Իլհան Աբդուլահի Օմար (անգլ.՝ Ilhan Abdullahi Omar, հոկտեմբերի 4, 1982(1982-10-04)[4], Մոգադիշո, Սոմալի[6]), սոմալիական ծագմամբ ամերիկացի քաղաքական գործիչ, Մինեսոտա նահանգից ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ։ 2016 թվականին ընտրվել է Մինեսոտայի ներկայացուցիչների պալատի անդամ՝ դառնալով սոմալիական ծագմամբ առաջին ամերիկացին, որն ընտրվել է ԱՄՆ օրենսդիր մարմնի անդամ[7]։

2018 թվականի նոյեմբերի 6-ին Օմարը դարձել է սոմալիական ծագմամբ առաջին ամերիկացին, որն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ (ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրվել Մինեսոտա նահանգից)։ Բացի այդ, Իլհան Օմարը (Ռաշիդա Թլաիբի հետ միասին) դարձել է առաջին մուսուլմանուհին, որն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ[8]։ Ընդորում, Օմարը ոչ սպիտակամորթ առաջին ամերիկացին էր, որը Մինեսոտա նահանգից ընտրվել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ[9]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 4-ին[10] Մոգադիշոյում։ Մանկությունն անց է կացրել Բայդաբոյում[11][12]։ Եղել է 7 երեխաներից կրտսերը։ Իլհանի հայրը՝ Նուր Օմար Մուհամեդը սոմալիացի է, որն զբաղվել է մանկավարժների վերապատրաստմամբ[13]։ Նրա մայրը՝ Ֆադումա Աբուքար Հաջի Հուսեյնը, եղել է Բենադիրի կոնֆեդերացիայի ներկայացուցիչ։ Վերջինս մահացել է այն ժամանակ, երբ Իլհանը երկու տարեկան էր[14]։ Մոր մահվանից հետո աղջկան մեծացրել են հայրը և պապը[15]։ Իլհանի պապին կոչել են Աբուքար։ Նա գլխավորել է ծովային տրանսպորտի ոլորտում Սոմալիի ազգային վարչությունը։ Նրա հարազատները աշխատել են որպես մանկավարժներ և պետական ծառայողներ[13]։ 1991 թվականին Սոմալիում քաղաքացիական պատերազմի մեկնարկից առաջ Օմարների ընտանիքը փախել է երկրից և 4 տարի անցկացրել Քենիայում գործող փախստականների ճամբարում[16]։

1995 թվականին Օմարների ընտանիքը, փախստականների կարգավիճակում, թույլտվություն են ստացել բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Սկզբնական շրջանում բնակվել են Արլինգտոն շրջանում[14][17]։ Ավելի ուշ տեղափոխվել են Մինեապոլիս։ Այնտեղ Օմարն սովորել է անգլերեն։ ԱՄՆ տեղափոխությունից հետո նրա հայրն սկզբում աշխատել է որպես տաքսիստ, այնուհետ՝ փոստի աշխատակից[14]։ Աղջկա մեծանալու հետ զուգընթաց՝ Իլհանի հայրը և պապը նրան պատմել են ժողովրդավարության կարևորության մասին։ Աղջիկը նրանց հետ միասին այցելել է նաև քաղաքական հավաքների[15][18]։ 2000 թվականին, 19 տարեկան հասակում, Օմարն ստացել է ԱՄՆ քաղաքացիություն[14][19]։

2011 թվականին Իլհան Օմարն ավարտել է Հյուսիսային Դակոտայի համալսարանը[18]՝ ստանալով քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան[20][21]։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսին Իլհան Օմարին և Ռաշիդա Թլաիբին, որը եղել է Դեմոկրատական կուսակցության մյուս մուսուլման կոնգրեսականը, հրաժարվել են տրամադրել Իսրայելի մուտքի վիզա՝ ի պատասխան նրանց կողմից բոյկոտի քաղաքականության աջակցության։ 2017 թվականին Իսրայելում ընդունվել է որոշում, համաձայն որի Իսրայելի քաղաքականությունը բոյկոտող անձանց չի տրամադրվում Իսրայելի մուտքի վիզա[22][23]։ Համաձայն «NGO Monitor» կազմակերպության՝ Թլաիբի և Օմարի չկայացած այցի հովանավորներից մեկը եղել է «Միֆթահ» հասարակական կազմակերպությունը, որը հայտնի է իր հակաիսրայելական գործունեությամբ և BDS-ին աջակցությամբ[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 U.S. Rep. Ilhan Omar wins DFL endorsement in reelection bid // Star TribuneMinneapolis: Star Tribune Media Company, 2020. — ISSN 0895-2825; 2641-9556
  2. Ilhan Omar again makes history, becoming 1st Somali-American elected to U.S. House // Star TribuneMinneapolis: Star Tribune Media Company, 2018. — ISSN 0895-2825; 2641-9556
  3. CNN.com — 1995.
  4. 4,0 4,1 http://cqrcengage.com/cair/app/person/659122
  5. Ilhan OmarOkayAfrica.
  6. «Profile: Rep. Ilhan Omar (DFL-MN)». cqrcengage.com.
  7. Blair, Olivia (2016 թ․ նոյեմբերի 9). «Ilhan Omar: Former refugee is elected as America's first Somali American Muslim woman legislator». The Independent. London. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. Golden, Erin (2018 թ․ նոյեմբերի 7). «Ilhan Omar makes history, becoming first Somali-American elected to U.S. House». Star Tribune. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  9. O'Grady, Siobhán (2018 թ․ նոյեմբերի 7). «Trump demonized Somali refugees in Minnesota. One of them just won a seat in Congress». Washington Post (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
  10. Duarte, Lorena (2015 թ․ հոկտեմբերի 21). «'Done Wishing': Ilhan Omar on why she's running for House District 60B». MinnPost. Minneapolis. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  11. Reinl, James (2016 թ․ նոյեմբերի 15). «Ilhan Omar: First female Somali American lawmaker». Al Jazeera. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  12. Omar, Ilhan (2016 թ․ հունիսի 16). «Questions from a 5th grader». Neighbors for Ilhan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  13. 13,0 13,1 Zurowski, Cory (2016 թ․ նոյեմբերի 7). «Ilhan Omar's improbable journey from refugee camp to Minnesota Legislature». City Pages. Minneapolis: Star Tribune Media Company. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Stolberg, Sheryl Gay (2018 թ․ դեկտեմբերի 30). «Glorified and Vilified, Representative-Elect Ilhan Omar Tells Critics: 'Just Deal'». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. 15,0 15,1 Holpuch, Amanda (2016 թ․ փետրվարի 29). «'This is my country': Muslim candidate aims to break boundaries in Minnesota». The Guardian. London. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
  16. «Ilhan Omar elected first Somali-American legislator in the US». Al Arabiya English. 2016 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  17. Karnowski, Steve (2016 թ․ օգոստոսի 10). «Former Somali refugee poised to win office in Minnesota». Star Tribune. Minneapolis. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  18. 18,0 18,1 Omar, Mahamad (2016 թ․ նոյեմբերի 1). «From Refugee to St. House Race, Ilhan Omar Looks to Break New Ground». Arab American Institute. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  19. Forliti, Amy (2018 թ․ հոկտեմբերի 17). «Minnesota House hopeful calls marriage, fraud claims 'lies'». Associated Press. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  20. State of North Dakota. «NDSU Magezine Winter 2017 Excerpts». www.ndsu.edu. North Dakota State University. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  21. «Ilhan Omar». Linkedin. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  22. Oliver Holmes (2019 թ․ օգոստոսի 19). «Rashida Tlaib rejects Israel's offer for 'humanitarian' visit to West Bank» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  23. «МВД Израиля разрешило Рашиде Тлаиб посетить ПА для встречи с 90-летней бабушкой». newsru.co.il/. 16 августа 2019.
  24. «NGO Sponsorship and Involvement in Reps. Tlaib and Omar Trip to Israel/West Bank». ngo-monitor.org (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլհան Օմար» հոդվածին։