Իլհան Օմար
Իլհան Օմար | |
Կուսակցություն՝ | Մինեսոտա Դեմոկրատական - Ֆերմեր - Լեյբորիստական կուսակցություն[1] և Դեմոկրատական կուսակցություն[2] |
---|---|
Կրթություն՝ | Edison High School? (2001) և North Dakota State University? (2011) |
Գիտական աստիճան՝ | Բակալավր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, քաղաքական գործիչ, պետական ծառայող, կանանց իրավունքների պաշտպան և policy advisor |
Ազգություն | Somali American? և Benadiri people? |
Դավանանք | իսլամ[3][4] |
Ծննդյան օր | հոկտեմբերի 4, 1982[5][6] (42 տարեկան) |
Ծննդավայր | Մոգադիշո, Սոմալի |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Սոմալի |
Հայր | Nur Omar Mohamed? |
Զավակներ | Isra Hirsi? |
Կայք՝ | ilhanomar.com |
Պարգևներ | |
Իլհան Աբդուլահի Օմար (անգլ.՝ Ilhan Abdullahi Omar, հոկտեմբերի 4, 1982[5][6], Մոգադիշո, Սոմալի[8]), սոմալիական ծագմամբ ամերիկացի քաղաքական գործիչ, Մինեսոտա նահանգից ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ։ 2016 թվականին ընտրվել է Մինեսոտայի ներկայացուցիչների պալատի անդամ՝ դառնալով սոմալիական ծագմամբ առաջին ամերիկացին, որն ընտրվել է ԱՄՆ օրենսդիր մարմնի անդամ[9]։
2018 թվականի նոյեմբերի 6-ին Օմարը դարձել է սոմալիական ծագմամբ առաջին ամերիկացին, որն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ (ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ է ընտրվել Մինեսոտա նահանգից)։ Բացի այդ, Իլհան Օմարը (Ռաշիդա Թլաիբի հետ միասին) դարձել է առաջին մուսուլմանուհին, որն ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ[10]։ Ընդորում, Օմարը ոչ սպիտակամորթ առաջին ամերիկացին էր, որը Մինեսոտա նահանգից ընտրվել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ[11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 4-ին[12] Մոգադիշոյում։ Մանկությունն անց է կացրել Բայդաբոյում[13][14]։ Եղել է 7 երեխաներից կրտսերը։ Իլհանի հայրը՝ Նուր Օմար Մուհամեդը սոմալիացի է, որն զբաղվել է մանկավարժների վերապատրաստմամբ[15]։ Նրա մայրը՝ Ֆադումա Աբուքար Հաջի Հուսեյնը, եղել է Բենադիրի կոնֆեդերացիայի ներկայացուցիչ։ Վերջինս մահացել է այն ժամանակ, երբ Իլհանը երկու տարեկան էր[16]։ Մոր մահվանից հետո աղջկան մեծացրել են հայրը և պապը[17]։ Իլհանի պապին կոչել են Աբուքար։ Նա գլխավորել է ծովային տրանսպորտի ոլորտում Սոմալիի ազգային վարչությունը։ Նրա հարազատները աշխատել են որպես մանկավարժներ և պետական ծառայողներ[15]։ 1991 թվականին Սոմալիում քաղաքացիական պատերազմի մեկնարկից առաջ Օմարների ընտանիքը փախել է երկրից և 4 տարի անցկացրել Քենիայում գործող փախստականների ճամբարում[18]։
1995 թվականին Օմարների ընտանիքը, փախստականների կարգավիճակում, թույլտվություն են ստացել բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Սկզբնական շրջանում բնակվել են Արլինգտոն շրջանում[16][19]։ Ավելի ուշ տեղափոխվել են Մինեապոլիս։ Այնտեղ Օմարն սովորել է անգլերեն։ ԱՄՆ տեղափոխությունից հետո նրա հայրն սկզբում աշխատել է որպես տաքսիստ, այնուհետ՝ փոստի աշխատակից[16]։ Աղջկա մեծանալու հետ զուգընթաց՝ Իլհանի հայրը և պապը նրան պատմել են ժողովրդավարության կարևորության մասին։ Աղջիկը նրանց հետ միասին այցելել է նաև քաղաքական հավաքների[17][20]։ 2000 թվականին, 19 տարեկան հասակում, Օմարն ստացել է ԱՄՆ քաղաքացիություն[16][21]։
2011 թվականին Իլհան Օմարն ավարտել է Հյուսիսային Դակոտայի համալսարանը[20]՝ ստանալով քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան[22][23]։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսին Իլհան Օմարին և Ռաշիդա Թլաիբին, որը եղել է Դեմոկրատական կուսակցության մյուս մուսուլման կոնգրեսականը, հրաժարվել են տրամադրել Իսրայելի մուտքի վիզա՝ ի պատասխան նրանց կողմից բոյկոտի քաղաքականության աջակցության։ 2017 թվականին Իսրայելում ընդունվել է որոշում, համաձայն որի Իսրայելի քաղաքականությունը բոյկոտող անձանց չի տրամադրվում Իսրայելի մուտքի վիզա[24][25]։ Համաձայն «NGO Monitor» կազմակերպության՝ Թլաիբի և Օմարի չկայացած այցի հովանավորներից մեկը եղել է «Միֆթահ» հասարակական կազմակերպությունը, որը հայտնի է իր հակաիսրայելական գործունեությամբ և BDS-ին աջակցությամբ[26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 U.S. Rep. Ilhan Omar wins DFL endorsement in reelection bid // Star Tribune — Minneapolis: Star Tribune Media Company, 2020. — ISSN 0895-2825; 2641-9556
- ↑ 2,0 2,1 https://www.workwithdata.com/person/ilhan-omar-1981
- ↑ Ilhan Omar again makes history, becoming 1st Somali-American elected to U.S. House // Star Tribune — Minneapolis: Star Tribune Media Company, 2018. — ISSN 0895-2825; 2641-9556
- ↑ CNN.com — 1995.
- ↑ 5,0 5,1 http://cqrcengage.com/cair/app/person/659122
- ↑ 6,0 6,1 Vote Smart — 1992.
- ↑ Ilhan Omar — OkayAfrica.
- ↑ «Profile: Rep. Ilhan Omar (DFL-MN)». cqrcengage.com.
- ↑ Blair, Olivia (2016 թ․ նոյեմբերի 9). «Ilhan Omar: Former refugee is elected as America's first Somali American Muslim woman legislator». The Independent. London. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Golden, Erin (2018 թ․ նոյեմբերի 7). «Ilhan Omar makes history, becoming first Somali-American elected to U.S. House». Star Tribune. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ O'Grady, Siobhán (2018 թ․ նոյեմբերի 7). «Trump demonized Somali refugees in Minnesota. One of them just won a seat in Congress». Washington Post (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Duarte, Lorena (2015 թ․ հոկտեմբերի 21). «'Done Wishing': Ilhan Omar on why she's running for House District 60B». MinnPost. Minneapolis. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Reinl, James (2016 թ․ նոյեմբերի 15). «Ilhan Omar: First female Somali American lawmaker». Al Jazeera. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Omar, Ilhan (2016 թ․ հունիսի 16). «Questions from a 5th grader». Neighbors for Ilhan. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 15,0 15,1 Zurowski, Cory (2016 թ․ նոյեմբերի 7). «Ilhan Omar's improbable journey from refugee camp to Minnesota Legislature». City Pages. Minneapolis: Star Tribune Media Company. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 Stolberg, Sheryl Gay (2018 թ․ դեկտեմբերի 30). «Glorified and Vilified, Representative-Elect Ilhan Omar Tells Critics: 'Just Deal'». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 17,0 17,1 Holpuch, Amanda (2016 թ․ փետրվարի 29). «'This is my country': Muslim candidate aims to break boundaries in Minnesota». The Guardian. London. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Ilhan Omar elected first Somali-American legislator in the US». Al Arabiya English. 2016 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Karnowski, Steve (2016 թ․ օգոստոսի 10). «Former Somali refugee poised to win office in Minnesota». Star Tribune. Minneapolis. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
{{cite news}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 20,0 20,1 Omar, Mahamad (2016 թ․ նոյեմբերի 1). «From Refugee to St. House Race, Ilhan Omar Looks to Break New Ground». Arab American Institute. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Forliti, Amy (2018 թ․ հոկտեմբերի 17). «Minnesota House hopeful calls marriage, fraud claims 'lies'». Associated Press. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ State of North Dakota. «NDSU Magezine Winter 2017 Excerpts». www.ndsu.edu. North Dakota State University. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Ilhan Omar». Linkedin. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ Oliver Holmes (2019 թ․ օգոստոսի 19). «Rashida Tlaib rejects Israel's offer for 'humanitarian' visit to West Bank» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «МВД Израиля разрешило Рашиде Тлаиб посетить ПА для встречи с 90-летней бабушкой». newsru.co.il/. 16 августа 2019.
- ↑ «NGO Sponsorship and Involvement in Reps. Tlaib and Omar Trip to Israel/West Bank». ngo-monitor.org (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 15.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլհան Օմար» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ արտագաղթածներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացի քաղաքագետներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ