Ռաշիդա Թլաիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաշիդա Թլաիբ
անգլ.՝ Rashida Tlaib
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Southwestern High School? (1994), Ուտյնի պետական համալսարան (1998) և Western Michigan University Cooley Law School? (2004)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ազգություն Palestinian Americans?
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հուլիսի 24, 1976(1976-07-24) (47 տարեկան)
Ծննդավայր Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Rashida Harbi
 
Կայք՝ tlaib.house.gov
 
Ինքնագիր Изображение автографа

Ռաշիդա Թլաիբ (անգլ.՝ Rashida Tlaib), անգլերեն արտասանությամբ՝ Թելիբ (/təˈlb/), ի ծնե Ռաշիդա Հարբի (անգլ.՝ Rashida Harbi, հուլիսի 24, 1976(1976-07-24), Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ, 2019 թվականից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ։

Իլհան Օմարի հետ միասին դարձել է առաջին մուսուլմանուհին, որն ընտրվել է Կոնգրեսի անդամ, իսկ Ալեքսանդրա Օկասիո Կորտեսի հետ միասին դարձել Ամերիկայի դեմոկրատական սոցիալիստներից մեկը, որը դարձել է Կոնգրեսի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թվականի հուլիսի 24-ին Դետրոյթում։ Եղել է պաղեստինցի միգրանտների ընտանիքի տասնչորս երեխաներից ավագը։ Նրա հայրը եղել է ծնունդով Երուսաղեմից, իսկ ԱՄՆ տեղափոխվելուց հետո աշխատել է Ford ընկերությունում։ Թլաիբի մայրը ծնվել է Ռամալլահի մոտ։ Ռաշիդան ավարտել է Դետրոյթի միջնակարգ դպրոցներից մեկը։ 1998 թվականին Ուեյնի համալսարանում ստացել է արվեստների բակալավրի աստիճան, իսկ 2004 թվականին դոկտորի ատիճանն ստացել է Արևմտյան Միչիգանի համալսարանի իրավունքի դպրոցում։ 2007-2008 և 2009-2014 թվականներին եղել է Միչիգանի ներկայացուցիչների պալատնի անդամ[1]։

Թլաիբը դարձել է առաջին մուսուլմանուհին, որն ընտրվել է նահանգի օրենսդիր մարմնի անդամ։ Բացի այդ, նա հարում է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ձախ թևին և համարվում Ամերիկայի դեմոկրատական սոցիալիստների կազմակերպության անդամ։ Հեռանալով նահանգային քաղաքականությունից՝ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, իրավաբանական օգնություն տրամադրելով ներգաղթյալներին և ցածր վարձատրվող աշխատավորներին։ 2016 թվականի օգոստոսին մասնակցել է Detroit Economic Club-ի դիմաց կազմակերպված ցույցներին՝ ընդհատելով ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթը։ Նա Թրամփին խորհուրդ է տվել կարդալ ԱՄՆ Սահմանադրությունը։ Համակիրների հետ միասին հեռացվել է անվտանգության աշխատակիցների կողմից[2]։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսին Միչիգանի 13-րդ ընտրական շրջանում Ռաշիդա Թլաիբը հաղթել է Դեմոկրատական կուսակցության ներկուսակցական ընտրությունները՝ ստանալով ընտրողների ձայների 31,2 %-ը։ Նրա հիմնական մրցակիցը՝ Բրենդա Ջոնսն ստացել է ձայների 30,2 %-ը[3]։ Սակայն նույն Բրենդա Ջոնսին, որը Դետրոյթի քաղաքային խորհրդի ղեկավարն էր, պարտվել է այլ փրայմերիզներում (այստեղ Ջոնսի օգտին քվեարկել են ընտրողների 37,75 %-ը, իսկ Թլաիբի օգտին՝ 35,85 %-ը)։ Այդ հաղթանակը Ջոնսին իրավունք է տվել ներկայացնել իր կուսակցությունը Միչիգան նահանգի 13-րդ ընտրական շրջանի լրացուցիչ ընտրություններում, որը դարձել էր անհրաժեշտություն՝ Ջոն Քոնիերի կողմից մանդատը ցած դնելուց հետո։ Հաղթողը պետք է երկու ամսով ներկայացներ 13-րդ շրջանը Կոնգրեսում, մինչև նորընտիր թեկնածուն երկու տարով կստանձներ կոնգրեսականի պաշտոնը[4]։

Հանրապետական կուսակցության ջերիմենդերինգից հետո շրջանում կենտրոնացել են մեծ քանակությամբ դեմոկրատներ, որի պատճառով դեմոկրատական կուսակցության փրայմերիզի հաղթողը հեշտությամբ անցնում է Կոնգրես։ Շրջանը Միչիգանի ամենաաղքատ շրջանն է և երրորդ աղքատն ԱՄՆ-ում[5]։

2018 թվականի նոյեմբերի 6-ին Թլաիբը հաղթել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում՝ հավաքելով ձայների 84,6 %-ը։ Հանրապետական կուսակցության թեկնածուի բացակայության պատճառով, Թլաիբի հիմնական մրցակիցը եղել է Աշխատավորական դասի կուսակցության ներկայացուցիչ Սեմ Ջոնսոնը, որը հավաքել է ձայների 11,3 %-ը[6]։

2019 թվականի օգոստոսին Թլաիբին ու Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական կուսակցության նրա գործընկեր Իլհան Օմարին մերժվել է տրամադրել Իսրայելի մուտքի վիզա՝ BDS շարժմանն աջակցելու նպատակով։ Իսրայելը հրաժարվում է տրամադրել մուտքի վիզա բոլոր այն անձանց, որոնք քննադատում են երկրի վարած քաղաքականությունը։ Դրան զուգահեռ Թլաիբին հայտնել են, որ նրան կարող են թույլատրել հումանիտար նպատակներով այցելել Հորդանան գետի արևմտյան ափ, եթե նա պատասխանատվություն ստանձնի չարտահայտել իր քաղաքական հայացքներն այցելության ժամանակ։ Թլաիբի կողմից համապատասխան դիմումը ներկայացնելուց հետո, նրան տրամադրվել է Իսրայելի մուտքի վիզա, որից նա հրաժարվել է։ Թվիթերի իր միկրոբլոգում Թլաիբը գրել է․ «Ես որոշել եմ, որ այցելությունն իմ տատիկին այդպիսի բռնատիրական պայմաններում հակասում է այն ամենին, ինչին ես հավատում եմ․ ռասիզմի, կեղեքման և անարդարության դեմ պայքար»[7][8][9]։ Համաձայն «NGO Monitor» կազմակերպության՝ Թլաիբի և Օմարի չկայացած այցի հովանավորներից մեկը եղել է «Միֆթահ» հասարակական կազմակերպությունը, որը հայտնի է իր հակաիսրայելական գործունեությամբ և BDS-ին աջակցությամբ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vanilla Sharma (2018 թ․ օգոստոսի 9). «Who is Rashida Tlaib? Michigan democrat to become first Muslim woman elected to US Congress» (անգլերեն). International Business Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  2. «Michigan New Members 2019» (անգլերեն). The Hill. 2018 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  3. «Michigan Primary Election Results: 13th House District» (անգլերեն). The New York Times. 2018 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  4. Christine Ferretti, Melissa Nann Burke and Jonathan Oosting (2018 թ․ օգոստոսի 9). «Jones may have to resign City Council seat to serve two months in Congress» (անգլերեն). The Detroit News. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  5. Jack Lessenberry (2018 թ․ մարտի 14). «Rashida Tlaib keeping it real» (անգլերեն). Detroit Metro Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  6. «Michigan Election Results: 13th House District» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  7. Oliver Holmes (2019 թ․ օգոստոսի 19). «Rashida Tlaib rejects Israel's offer for 'humanitarian' visit to West Bank» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  8. «МВД Израиля разрешило Рашиде Тлаиб посетить ПА для встречи с 90-летней бабушкой». newsru.co.il/. 16 августа 2019.
  9. «Рашида Тлаиб передумала навещать свою бабушку "на таких угнетающих условиях"». 9tv.co.il. 16.08.2019.
  10. «NGO Sponsorship and Involvement in Reps. Tlaib and Omar Trip to Israel/West Bank». ngo-monitor.org (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «TLAIB, Rashida, (1976 - )». Biographical Directory (անգլերեն). United States Congress. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշիդա Թլաիբ» հոդվածին։