Իզաբելլա Չարենց
Իզաբելլա Չարենց | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1909 |
Ծննդավայր | Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1969 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Ամուսին | Եղիշե Չարենց |
Երեխաներ | Արփենիկ Չարենց և Անահիտ Չարենց |
Իզաբելլա Չարենց (Նիազյան-Կոդաբաշյան) ստալինյան ռեժիմի բռնաճնշումների ենթարկված հայազգի գործիչ, Եղիշե Չարենցի երկրորդ կինը, Արփենիկ և Անահիտ Չարենցների մայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իզաբելլա Կոդաբաշյանը ծնվել է Շամախիում, փոքր տարիքից տեղափոխվել է Մոսկվա, ապրել է մորաքրոջ մոտ, 1931 թվականին Երևանում հանդիպել է Եղիշե Չարենցին և կարճ ժամանակ անց նրանք ամուսնացել են։ Իզաբելլային հայերեն գրել-կարդալ սովորեցրել է Վահրամ Ալազանի կինը՝ Մարո Ալազանը[1]։ 1932 թվականին ծնվել է ավագ դուստրը` Արփենիկը, 1935 թվականին՝ կրտսեր դուստրը՝ Անահիտը։
1937 թվականին Չարենցը բանտից գաղտնի գրություն է ուղարկել Իզաբելլային, որտեղ գրված է եղել հետևյալը՝ «Իզաբելլա, լավ նայիր երեխաներին, փրկիր ձեռագրերս և այդ հարցով դիմիր միայն ու միայն Ռեգինային և վստահիր նրան»[2]։ Ռեգինա Ղազարյանը և Իզաբելլան ճամպրուկի մեջ են տեղավորել Չարեցի ձեռագրերը, և Ռեգինան գիշերը այն տարել է և թաղել իր հարազատներից մեկի տան ներքնահարկում[3]։
Չարենցի ձերբակալության ընթաքում Իզաբելլան նամակ է գրել քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանին՝ Չարենցին ազատելու խնդրանքով։ Կարճ ժամանակ անց ձերբակալվել է նաև Իզաբելլան և աքսորվել[4]։
1967 թվականին՝ Չարենցի 70-ամյակի առիթով, Իզաբելլան Ուֆայից ժամանել է Մոսկվա և խնդրել Միկոյանից, օգնել իրեն կրկին Երևան վերադառնալու։ Պարզվել է, որ նա աքսորավայրում ամուսնացել է մի բուժաշխատողի հետ և ունեցել հինգ երեխա։ Որոշ ժամանակ Երևանում մնալուց հետո մեկնել է Ուֆա և աշնանը նորից վերադարձել Երևան։ Առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղավորել է հատուկ բուժմիավորման հիվանդանոցում։
Մոտ երեք ամիս ապելուց հետո Իզաբելլա Չարենցը մահացել է հիվանդանոցում[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Իմ կյանքի ողբերգությունը․ Հուշեր» Մարո Ալազան
- ↑ LLC, Ayb Solutions. «ԵՍ ԿԱՐԳԱՊԱՀ ԶԻՆՎՈՐ ԷԻ». Հայ Զինվոր. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Ձեռագրերը չեն այրվում․ Եղիշե Չարենց և Ռեգինա Ղազարյան». oragir.news. Վերցված է 2024 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Չարենց…». VNews. Վերցված է 2024 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Հուշեր Չարենցի մասին» Ռեգինա Ղազարյան