Անահիտ Չարենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Չարենց
Ծնվել էհունիսի 7, 1935(1935-06-07) (88 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրող և գրականագետ
Ծնողներհայր՝ Եղիշե Չարենց

Անահիտ Եղիշեի Չարենց (հունիսի 7, 1935(1935-06-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Չարենցը ծնվել է 1935 թվականի հունիսի 7-ին Երևանում` Եղիշե և Իզաբելլա Չարենցների ընտանիքում[1]։ Ստալինյան բռնաճնշումների տարիներին՝ 1937 թվականին կորցրել է հորը[2], մի քանի ամիս անց մորը աքսորել են Ղազախստան[3]։ Աքսորից ազատվելուց հետո մնացել է Ղազախստանում, որտեղ էլ ամուսնացել է։ Անահիտը մեծացել է մորական տատի մոտ։

Ստալինի մահից հետո զբաղվել է Չարենցի ձեռագրերի ուսումնասիրմամբ և վերծանմամբ, որոնք խոնավությունից դարձել են դժվարընթեռնելի։ 1978 թվականին հրատարակել է «Չարենցի ձեռագրերի աշխարհում» աշխատությունը, 1983 թվականին՝ «Անտիպ և չհավաքված երկեր» գիրքը[4][5]։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման գործում մեծ ներդրում են ունեցել Արփենիկ և Անահիտ Չարենցները[6]։

2022 թվականի մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած ավանդի և երկարամյա անխոնջ գործունեության համար Անահիտ Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով[7]։

Անահիտ Չարենցը բնակվում է Նիդերլանդներում, ավագ դուստրը՝ Հասմիկ Չարենցը (Բազյան), ծնվել է 1956 թվականին, մի շարք բանաստեղծությունների, երգերի տեքստերի, հոդվածների և մյուզիքլների հեղինակ է, մահացել է 2020 թվականին Նիդերլանդներում[8], կրտսեր դուստրը՝ Գոհար Չարենցը (Բազյան), ծնվել 1958 թվականին Երևանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող է[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տարեգրություն | Եղիշե Չարենցի տուն-թանգարան։ charents.am». www.charents.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. Հանդիպում Անահիտ Չարենցի հետ
  3. Ինչպես են Չարենցի հետ նստել, երբ նա մեկուսարանում է եղել. Զրույց բանաստեղծի թոռան հետ
  4. «Որոնման արդյունքներ 'au:"Չարենց, Անահիտ"' համար  › ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան քարտարան». opac.flib.sci.am. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
  5. ԳԱԱ Ինստիտուտների համահավաք գրացուցակ
  6. ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
  7. Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Եղիշե Չարենցի տուն-թանգարան. Նիկոլ Փաշինյանն Անահիտ Չարենցին պարգևատրել է Երախտագիության մեդալով13.03.2022
  8. «Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը». Armtimes.com. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
  9. Դանիելյան, Գայանե (2023 թ․ մարտի 13). ««Չարենցի նման բանաստեղծների վերջն անվերջությունն է, անսահմանությունը». ՀԳՄ նախագահ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2024 թ․ մարտի 16-ին.
  10. Գրանկյուն․․․«Չարենցի թոռնուհին լինելը մեծ հպարտություն Է»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]