Արփենիկ Չարենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արփենիկ Չարենց
Ծնվել էհուլիսի 25, 1932(1932-07-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 12, 2008(2008-02-12) (75 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և գրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Ժանրերգեղարվեստական գրականություն
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԵղիշե Չարենցի տուն-թանգարան

Արփենիկ Չարենց (հուլիսի 25, 1932(1932-07-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 12, 2008(2008-02-12), Երևան, Հայաստան[1]), հայ գրող, գրականագետ, չարենցյան ուսումնասիրությունների մասնագետ։ Հայաստանի գրողների միության անդամ[2]։

Եղիշե Չարենցի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արփենիկ Չարենցը ծնվել է 1932 թվականին Եղիշե Չարենցի և Իզաբելլա Նիազյան-Կոդաբաշյանի ընտանիքում[3]։ 1937 թվականին՝ ստալինյան ահաբեկչության ժամանակ ծնողների ձերբակալությունից հետո ապրել է Քանաքեռի մանկատանը։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ Արփենիկը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնողներից և հիմնադիրներից է եղել (նաև գիտական խորհրդի նախագահ), հավաքագրել է հոր 6000 կտոր գրադարանը, ուսումնասիրել և տարածել է Եղիշե Չարենցի գրական ստեղծագործությունը և կյանքի պատմությունը[4]։ Գրել է վեպեր, պատմվածքներ և հուշեր իր տխուր մանկության մասին[5][6]։

Նկարահանվել է Լևոն Մկրտչյանի «Եղիշե Չարենց, հայտնի և անհայտ Էջեր» վավերագրական ֆիլմում։

Արփենիկ Չարենցի որդիներն են Եղիշե Օհանջանյան-Չարենցը և Արմեն Չարենցը[7]։ Եղիշե Օհանջանյան-Չարենցը մահացել է 2020 թվականի օգոստոսի 27-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացած Է Արփենիկ Չարենցը». Asbarez - Armenian (ամերիկյան անգլերեն). 2008 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. «Արփենիկ Չարենց, ՀԳՄ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 18-ին.
  3. «Տարեգրություն | Եղիշե Չարենցի տուն-թանգարան ։ charents.am». www.charents.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. «Չարենցին մինչ օրս իր ազգը լսում ու հավատում է… / Հարցազրույց ԱՐՓԵՆԻԿ ՉԱՐԵՆՑԻ հետ | Գրական Թերթ». www.grakantert.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «www.nv.am». 2007 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «Журнал Анив - "Пять тысяч строк из-под земли" - Лусине ТОПУЗЯН». 2007 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. Եղիշե Չարենցի տուն թանգարան, Երևան, «Պերա Պրինտ» ՍՊԸ, 2008, 104 էջ, ISBN 978-99941-874-0-9