Իզաբելլա Չարենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբելլա Չարենց
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1909(1909-07-12)
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1969
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԱմուսինԵղիշե Չարենց
ԵրեխաներԱրփենիկ Չարենց և Անահիտ Չարենց

Իզաբելլա Չարենց (Նիազյան-Կոդաբաշյան) ստալինյան ռեժիմի բռնաճնշումների ենթարկված հայազգի գործիչ, Եղիշե Չարենցի երկրորդ կինը, Արփենիկ և Անահիտ Չարենցների մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելլա Կոդաբաշյանը ծնվել է Շամախիում, փոքր տարիքից տեղափոխվել է Մոսկվա, ապրել է մորաքրոջ մոտ, 1931 թվականին Երևանում հանդիպել է Եղիշե Չարենցին և կարճ ժամանակ անց նրանք ամուսնացել են։ Իզաբելլային հայերեն գրել-կարդալ սովորեցրել է Վահրամ Ալազանի կինը՝ Մարո Ալազանը[1]։ 1932 թվականին ծնվել է ավագ դուստրը` Արփենիկը, 1935 թվականին՝ կրտսեր դուստրը՝ Անահիտը։

1937 թվականին Չարենցը բանտից գաղտնի գրություն է ուղարկել Իզաբելլային, որտեղ գրված է եղել հետևյալը՝ «Իզաբելլա, լավ նայիր երեխաներին, փրկիր ձեռագրերս և այդ հարցով դիմիր միայն ու միայն Ռեգինային և վստահիր նրան»[2]։ Ռեգինա Ղազարյանը և Իզաբելլան ճամպրուկի մեջ են տեղավորել Չարեցի ձեռագրերը, և Ռեգինան գիշերը այն տարել է և թաղել իր հարազատներից մեկի տան ներքնահարկում[3]։

Չարենցի ձերբակալության ընթաքում Իզաբելլան նամակ է գրել քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանին՝ Չարենցին ազատելու խնդրանքով։ Կարճ ժամանակ անց ձերբակալվել է նաև Իզաբելլան և աքսորվել[4]։

1967 թվականին՝ Չարենցի 70-ամյակի առիթով, Իզաբելլան Ուֆայից ժամանել է Մոսկվա և խնդրել Միկոյանից, օգնել իրեն կրկին Երևան վերադառնալու։ Պարզվել է, որ նա աքսորավայրում ամուսնացել է մի բուժաշխատողի հետ և ունեցել հինգ երեխա։ Որոշ ժամանակ Երևանում մնալուց հետո մեկնել է Ուֆա և աշնանը նորից վերադարձել Երևան։ Առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղավորել է հատուկ բուժմիավորման հիվանդանոցում։

Մոտ երեք ամիս ապելուց հետո Իզաբելլա Չարենցը մահացել է հիվանդանոցում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իմ կյանքի ողբերգությունը․ Հուշեր» Մարո Ալազան
  2. LLC, Ayb Solutions. «ԵՍ ԿԱՐԳԱՊԱՀ ԶԻՆՎՈՐ ԷԻ». Հայ Զինվոր. Վերցված է 2024 թ․ մարտի 18-ին.
  3. «Ձեռագրերը չեն այրվում․ Եղիշե Չարենց և Ռեգինա Ղազարյան». oragir.news. Վերցված է 2024 թ․ մարտի 17-ին.
  4. «Չարենց…». VNews. Վերցված է 2024 թ․ մարտի 17-ին.
  5. «Հուշեր Չարենցի մասին» Ռեգինա Ղազարյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]