Իզաբելա Կոլբրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբելա Կոլբրան
Ծնվել էփետրվարի 2, 1785(1785-02-02)[1]
Մադրիդ, Իսպանիա[2]
Երկիր Իսպանիա
Մահացել էհոկտեմբերի 7, 1845(1845-10-07)[3][4][5][…] (60 տարեկան)
Կաստենազո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա[6]
ԳերեզմանCertosa di Bologna
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի և կոմպոզիտոր
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո և սոպրանո
Գործիքներվոկալ
ԱմուսինՋոակինո Ռոսսինի
 Isabella Colbran Վիքիպահեստում

Իզաբելա Կոլբրան (իսպ.՝ Isabella Colbran, փետրվարի 2, 1785(1785-02-02)[1], Մադրիդ, Իսպանիա[2] - հոկտեմբերի 7, 1845(1845-10-07)[3][4][5][…], Կաստենազո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա[6]), իսպանացի օպերային երգչուհի, ով ստեղծագործական հաջողությունների է հասել Իտալիայում։ Կոլբրանի ձայնը աչքի է ընկել լայն դիապազոնով, համարվել է դրամատիկական սոպրանո, ոմանց կարծիքով` մեցցո–սոպրանո, նաև սոպրանո–սֆոգատո։ Համագործակցել է իտալացի օպերային կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինիի հետ` մարմնավորելով բազմաթիվ դերեր նրա օպերաներում («Եղիսաբեթ, Անգլիայի թագուհի» (Եղիսաբեթ), «Օթելլո» (Դեզդեմոնա), «Արմիդա» (Արմիդա), «Լճի օրիորդը» (Հեղինե), «Մեհմեդ II» (Աննա), «Շամիրամ» (Շամիրամ))։

Ամուսնացել է Ռոսսինիի հետ 1822 թ. մարտի 22–ին, ամուսնալուծվել են 1830-ական թթ. կեսերին։

Ձայնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլբրանի ձայնի տեմբրը բնութագրվում է որպես «քաղցր», «հյութալի»` հարուստ միջին ռեգիստրով[7][8]։ Նրա համար գրված Ռոսինիի երաժշտությունը[9] ենթադրում է երաժշտական գեղգեղանքների, ստակատոների, լեգատոների, բարձրացող և իջնող ելևէջների նկատմամբ կատարյալ վարպետություն[7]։ Նրա վոկալ դիապազոնը տարածվում էր փոքր օկտավայի ֆա դիեզից մինչև երրորդ օկտավայի մի երբեմն ֆա նոտաներ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://dbe.rah.es/biografias/4605/isabel-colbran
  2. 2,0 2,1 2,2 Ebel O. Les femmes compositeurs de musique (ֆր.): Dictionnaire biographique — 1910.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Die Musik in Geschichte und Gegenwart (գերմ.) — 1 — Bärenreiter-Verlag, 1949.
  7. 7,0 7,1 http://www.forumopera.com/cd/des-limites-dun-exercice
  8. "Semiramide dans la fosse", April 2006 (Ֆրանսերեն)
  9. Բրյուսելի կոնսերատորիայում պահվում է Իզաբել Կոլբրանի ձայնի համար Ռոսսինիի կողմից գրված մոտ 180 ստեղծագործություն (շատերը ինքնագրեր), որոնք հավաքվել են «Էդմոնդ Միշո» հիմնադրամի կողմից։
  10. Giorgio Appolonia, Le voci di Rossini, Eda, Torino 1992, p. 174.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելա Կոլբրան» հոդվածին։