Իզաբել Դյուշենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբել Դյուշենե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Isabelle Duchesnay
Մասնագիտացում՝սառցի վրա պարող
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 18, 1963(1963-12-18) (60 տարեկան)
Ծննդավայր՝Էյլմեր, Գատինո, Քվեբեկ, Կանադա

Իզաբել Դյուշենե (դեկտեմբերի 18, 1963(1963-12-18), Էյլմեր, Գատինո, Քվեբեկ, Կանադա), ֆրանս-կանադական գեղասահորդուհի, հանդես էր գալիս պարեր սառույցի վրա ձևում մեծ եղբոր՝ Պոլ Դյուշենեի հետ։ Նրանք դարձել են 1991 թվականի աշխարհի չեմպիոններ և 1992 թվականի Օլիմպիադայի արծաթե մեդալակիրներ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելը ծնվել է Կանադայում և չմուշկներով սկսել է սահել վաղ տարիքից։ Առաջին նշանակալից հաջողությանը եղբոր հետ հասել են 1982 թվականին, երբ Կանադայի առաջնությանը դարձել են երկրորդը պատանիների կարգում։

Հետագայում նրանց սահքի ոճը այն ժամանակների համար յուրահատուկ էր ու հեղափոխական։ Իրենց յուրահատուկ ոճի համար Կանադայի գեղասահքի ֆեդերացիայի կողմից արժանացան կոշտ քննադատության, որից հետո էլ Իզաբելն ու Պոլը որոշում են փոխել հավաքական թիմը։ 1985 թվականին նրանք որոշեցին ներկայացնել Ֆրանսիան՝ իրենց մոր հայրենիքը։

Հանդիսատեսի կողմից հիմնականում հիշվում է 1987/88թթ. մրցաշրջանի ազատ ծրագրի անսովոր պարը, որը ոգեշնչումով կազմված էր ջունգլիների հնչյուններով և թմբուկների հարվածներով։ Դատավորների մի մասը արդարացիորեն կարծում էր, որ Քրիստոֆեր Դինայի խորեոգրաֆիան և երաժշտությունը չեն համապատասխանում կանոններին։ Այդ պատճառով էլ գնահատականներում առաջին անգամ նկատվեցին ռեկորդային տարբերություններ։ Եվրոպայի առաջնությունում Լեհաստանի դատավոր Մարիա Միլլերը անսպասելիորեն երկու գնահատականներն էլ մյուս դատավորներից մեկ միավորով ցածր դրեց (վիճաբանությունը դատավորի հետ ուշացրեց մրցույթը 3 րոպե)։ 1988 թվականի օլիմպիական խաղերում արդեն երեք դատավորներ իջեցրին երկրորդ գնահատականը 0,5 միավորով, իսկ կանադական դատավորը, ընդհակառակը, բարձրացրեց այն 0,6-ով։ Արդյունքում գնահատականները արտիստիզմի համար տարբերվեցին 0,8 միավորով։ Այնուամենայնիվ, Դյուշեները շարունակեցին սահել իրենց նորարարական ոճով։

1989 և 1990 թվականների համաշխարհային առաջնություններում նրանք դարձան համապատասխանաբար երկրորդն ու երրորդը։ Զույգն իր միակ ոսկին նվաճել է 1991 թվականին Մյունխենում կայացած աշխարհի առաջնությունում։ Նրանք մեծ հնարավորություն ունեին 1992 թվականին Ալբերվիլում կայացած օլիմպիադայում նվաճել ոսկին[1][2], սակայն սխալվեցին և նվաճեցին երկրորդ հորիզոնականը Մարինա Կլիմովա/Սերգեյ Պոնոմարենկո զույգից հետո։ Օլիմպիադան նրանց վերջին սիրողական սպորտաձևի կատարումն էր։

Անուհետև մրցույթներին մասնակցում էին որպես պրոֆեսիոնալներ՝ մինչև Պոլի հետ լուրջ պատահարը 1996 թվականին։

1991 թվականին Իզաբել Դյուշենեն ամուսնացել է հայտնի գեղասահորդ Քրիստոֆեր Դինայի հետ։ 1993 թվականին նրանք ամուսնալուծվեցին։

Այժմ Իզաբելն աշխատում է ֆրանսիական հեռուստատեսությունում՝ որպես սպորտային մեկնաբան։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/մրցաշրջան 1986 1987 1988 1989 1990 1991 1992
Ձմեռային օլիմպիական խաղեր 8 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 12 9 6 3 2 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 8 5 3 3 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Janofsky, Michael (1992 թ․ փետրվարի 14). «ALBERTVILLE; Duchesnays Try to Make Just as Striking an Exit». The New York Times.
  2. Swift, E.M. (1992 թ․ փետրվարի 24). «Theater Of The Absurd: After making the bizarre the norm, the Duchesnays went conservative and lost». Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]