Պոլ Դյուշենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Դյուշենե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Paul Duchesnay
Մասնագիտացում՝գեղասահորդ և սառցի վրա պարող
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 31, 1961(1961-07-31)[1][2] (62 տարեկան)
Ծննդավայր՝Մեց

Պոլ Դյուշենե (ֆր.՝ Paul Duchesnay, հուլիսի 31, 1961(1961-07-31)[1][2], Մեց), գեղասահորդ, հանդես էր գալիս պարեր սառույցի վրա ձևում քրոջ՝ Իզաբել Դյուշենեի հետ՝ ներկայացնելով սկզբում Կանադան, հետո Ֆրանսիան։ Նրանք դարձել են 1991 թվականի աշխարհի չեմպիոններ և 1992 թվականի Օլիմպիադայի արծաթե մեդալակիրներ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլը ծնվել է Ֆրանսիայում, սակայն մեկ տարի անց ծնողների հետ տեղափոխվել է Այլմեր (Քվեբեկ, Կանադա), որտեղ էլ սկսել է սահել չմուշկներով։ Առաջին նշանակալից հաջողությանը քրոջ հետ հասել են 1982 թվականին, երբ Կանադայի առաջնությանը դարձել են երկրորդը պատանիների կարգում։

Հետագայում նրանց սահքի ոճը այն ժամանակների համար յուրահատուկ էր ու հեղափոխական։ Իրենց յուրահատուկ ոճի համար Կանադայի գեղասահքի ֆեդերացիայի կողմից արժանացան կոշտ քննադատության, որից հետո էլ Իզաբելն ու Պոլը որոշում են փոխել հավաքական թիմը։ 1985 թվականին նրանք որոշեցին ներկայացնել Ֆրանսիան՝ իրենց մոր հայրենիքը։

Հանդիսատեսի կողմից հիմնականում հիշվում է 1988 թվականի օլիմպիադայի նրանց անսովոր ծրագիրը։ Այն ոգեշնչումով կազմված էր ջունգլիների հնչյուններով և թմբուկների հարվածներով։ Սակայն դատավորներին դուր չեկավ պարը, և զույգը զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը։ Այնուամենայնիվ, Դյուշեները շարունակեցին սահել իրենց նորարարական ոճով։

1989 և 1990 թվականների համաշխարհային առաջնություններում նրանք դարձան համապատասխանաբար երկրորդն ու երրորդը։ Զույգն իր միակ ոսկին նվաճել է 1991 թվականին Մյունխենում կայացած աշխարհի առաջնությունում։ Նրանք մեծ հնարավորություն ունեին 1992 թվականին Ալբերվիլում կայացած օլիմպիադայում նվաճել ոսկին, սակայն սխալվեցին և նվաճեցին երկրորդ հորիզոնականը Մարինա Կլիմովա/Սերգեյ Պոնոմարենկո զույգից հետո։ Օլիմպիադան նրանց վերջին սիրողական սպորտաձևի կատարումն էր։

Անուհետև մրցույթներին մասնակցում էին որպես պրոֆեսիոնալներ՝ մինչև Պոլի հետ լուրջ պատահարը 1996 թվականին։

Այժմ Պոլ Դյուշենեն աշխատում է որպես մարզիչ ԱՄՆ-ում։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/մրցաշրջան 1986 1987 1988 1989 1990 1991 1992
Ձմեռային օլիմպիական խաղեր 8 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 12 9 6 3 2 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 8 5 3 3 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Դյուշենե» հոդվածին։