Իզաբել Դյուշենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իզաբել Դյուշենե
Duchesnays 1.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ֆր.՝ Isabelle Duchesnay
Մասնագիտացում`ice dancer
Երկիր`Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ`դեկտեմբերի 18, 1963(1963-12-18) (55 տարեկան)
Ծննդավայր`Aylmer, Գատինո, Քվեբեկ, Կանադա

Իզաբել Դյուշենե (ռուս.՝ Изабе́ль Дюшене́, դեկտեմբերի 18, 1963(1963-12-18), Aylmer, Գատինո, Քվեբեկ, Կանադա), ֆրանս-կանադական գեղասահորդուհի, հանդես էր գալիս պարեր սառույցի վրա ձևում մեծ եղբոր՝ Պոլ Դյուշենեի հետ: Նրանք դարձել են 1991 թվականի աշխարհի չեմպիոններ և 1992 թվականի Օլիմպիադայի արծաթե մեդալակիրներ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելը ծնվել է Կանադայում և չմուշկներով սկսել է սահել վաղ տարիքից: Առաջին նշանակալից հաջողությանը եղբոր հետ հասել են 1982 թվականին, երբ Կանադայի առաջնությանը դարձել են երկրորդը պատանիների կարգում:

Հետագայում նրանց սահքի ոճը այն ժամանակների համար յուրահատուկ էր ու հեղափոխական: Իրենց յուրահատուկ ոճի համար Կանադայի գեղասահքի ֆեդերացիայի կողմից արժանացան կոշտ քննադատության, որից հետո էլ Իզաբելն ու Պոլը որոշում են փոխել հավաքական թիմը: 1985 թվականին նրանք որոշեցին ներկայացնել Ֆրանսիան՝ իրենց մոր հայրենիքը:

Հանդիսատեսի կողմից հիմնականում հիշվում է 1987/88թթ. մրցաշրջանի ազատ ծրագրի անսովոր պարը, որը ոգեշնչումով կազմված էր ջունգլիների հնչյուններով և թմբուկների հարվածներով: Դատավորների մի մասը արդարացիորեն կարծում էր, որ Քրիստոֆեր Դինայի խորեոգրաֆիան և երաժշտությունը չեն համապատասխանում կանոններին: Այդ պատճառով էլ գնահատականներում առաջին անգամ նկատվեցին ռեկորդային տարբերություններ: Եվրոպայի առաջնությունում Լեհաստանի դատավոր Մարիա Միլլերը անսպասելիորեն երկու գնահատականներն էլ մյուս դատավորներից մեկ միավորով ցածր դրեց (վիճաբանությունը դատավորի հետ ուշացրեց մրցույթը 3 րոպե): 1988 թվականի օլիմպիական խաղերում արդեն երեք դատավորներ իջեցրին երկրորդ գնահատականը 0,5 միավորով, իսկ կանադական դատավորը, ընդհակառակը, բարձրացրեց այն 0,6-ով: Արդյունքում գնահատականները արտիստիզմի համար տարբերվեցին 0,8 միավորով: Այնուամենայնիվ, Դյուշեները շարունակեցին սահել իրենց նորարարական ոճով:

1989 և 1990 թվականների համաշխարհային առաջնություններում նրանք դարձան համապատասխանաբար երկրորդն ու երրորդը: Զույգն իր միակ ոսկին նվաճել է 1991 թվականին Մյունխենում կայացած աշխարհի առաջնությունում: Նրանք մեծ հնարավորություն ունեին 1992 թվականին Ալբերվիլում կայացած օլիմպիադայում նվաճել ոսկին, սակայն սխալվեցին և նվաճեցին երկրորդ հորիզոնականը Մարինա Կլիմովա/Սերգեյ Պոնոմարենկո զույգից հետո: Օլիմպիադան նրանց վերջին սիրողական սպորտաձևի կատարումն էր:

Անուհետև մրցույթներին մասնակցում էին որպես պրոֆեսիոնալներ՝ մինչև Պոլի հետ լուրջ պատահարը 1996 թվականին:

1991 թվականին Իզաբել Դյուշենեն ամուսնացել է հայտնի գեղասահորդ Քրիստոֆեր Դինայի հետ: 1993 թվականին նրանք ամուսնալուծվեցին:

Այժմ Իզաբելն աշխատում է ֆրանսիական հեռուստատեսությունում՝ որպես սպորտային մեկնաբան:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/մրցաշրջան 1986 1987 1988 1989 1990 1991 1992
Ձմեռային օլիմպիական խաղեր 8 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 12 9 6 3 2 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 8 5 3 3 2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]