Ժուրա (դեպարտամենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժուրա
Jura
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էՖրանշ-Կոնտե
ՎարչկենտրոնԼոն-լը-Սոնյե
Ամենաբարձր կետCrêt Pela?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն (1999)
250 857 (79րդ տեղ)
Խտություն50
Տարածք4 999
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էՍոն-է-Լուար, Կոտ դ’Օր, Վերին Սոն, Դու, Էն և Վո
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-39
Անվանված էՅուրա
cg39.fr/conseil-general/fonctionnement/index.html

Ժուրա (ֆրանսերեն՝ Jura), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավ-արևելքում։

  • Ժուրա դեպարտամենտի կարգային թիվն է՝ 39։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլ

Պատմականորեն, Ժուրան պատկանել է Բուրգունդիայի կոմսությանը, որը Ֆրանսիայում հայտնի էր որպես Ֆրանշ-Կոնտե։ Մինչև Լյուդովիկոս XIV-ի կողմից այս տարածքի նվաճումը մայրաքաղաքը Դոլ քաղաքն էր, հետո այն տեղափոխվեց Բեզանսոն։

Մինչև 13-րդ դարը Ժուրայի հարավի բնակչության 2/3-ը խոսում էր ֆրանկա-պրովանսերենի բարբառով։ Գյուղական վայրերում այն գործածվում էր նաև 20-րդ դարում։

Ժուրան Ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1790 թ. մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։ Բնակչությունը 250.8 հազար մարդ է։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանակից է Դու, Վերին Սոն, Կոտ դ'Օր, Սոն և Լուար, Էն դեպարտամենտներին, արևելքում՝ շվեյցարական Վո կանտոնին։ Ժուրա, Դու և Վերին Սոն դեպարտամենտներից ե կազմված Ֆրանշ-Կոնտե երկրամասը։

  • Տարածքը 4 999 քառ.կմ է։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերագույն խորհրդի նախագահը Ժան Ռակինն է, ով ներկայացնում է Ֆրանսիայի Բազմազան աջ կուսակցությունը։

Կուսակցություն Տեղեր

Ժողովրդագրական շարժման միություն 15
Սոցիալիստական կուսակցություն 8
Բազմազան ձախ 6
Կոմունիստական կուսակցություն 3
Բազմազան աջ 2

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուրայում պատրաստվող «դեղին գինին»

Ժուրան խաղողագործական տարածաշրջան է։ Այստեղ արտադրվող գինիները յուրահատուկ և անսովոր են, ինչպես, օրինակ, vin jaune-ն («դեղին գինի»), որը հասունանում է խմորասնկից առաջացած flor կոչվող թաղանթի տակ։ Այս գինին պատրաստվում է խաղողի տեղական Savagnin տեսակից։ Այստեղ աճեցվող մյուս տեսակներն են՝ Poulsard, բաստարդո և շարդոնե խաղողները։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուրայի լեռները գրավում են արշավի, դահուկային սպորտի, ինչպես նաև ձմեռային այլ սպորտաձևերի սիրահարներին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաշտոնական կայք Արխիվացված 2007-01-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուրա (դեպարտամենտ)» հոդվածին։