Ժողովրդի ծառա (կուսակցություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովրդի ծառա
ուկրաիներեն՝ Слуга народу
Изображение логотипа
ՏեսակՔաղաքական կուսակցություն
ԵրկիրՈւկրաինա
ԱռաջնորդԴմիտրի Ռազումկով
ԿարգախոսЗробимо це разом! (Անենք դա միասին)
ՀիմնադիրԻվան Բականով
Հիմնադրված2018 թվականի մարտի 31[1]
Գաղափարախոսությունսոցիալ-դեմոկրատիա, սոցիալ-լիբերալիզմ, պոպուլիզմ, ուղիղ ժողովրդավարություն, Եվրոպամետություն
Քաղաքական հայացքցենտրիզմ և Մեծ վրան
Պաշտոնական գույն(եր)կապույտ, կարմիր, սպիտակ
ՇտաբՈւկրաինա 04053 Կիև
Սեչի աղեղնավորների փող. 77, գրասենյակ 728։
Միջազգային պատկանելություն«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն
Կայքsluganarodu.ua
 Sluha narodu (party) Վիքիպահեստում

«Ժողովրդի ծառա» (ուկրաիներեն՝ Слуга народу), ուկրաինական քաղաքական կուսակցություն, որը նախկինում անվանվում էր «Վճռական փոփոխությունների կուսակցություն»։ Պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 2-ին։ Կուսակցության նույն անունն է կրում նաև 2015-2019 թվականներին նկարահանված կատակերգրական քաղաքական՝ «Ժողովրդի ծառա» սերիալը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի արդարադատության նախարարության տվյալներով՝ «Ժողովրդի ծառա» կուսակցությունը գրանցվել է 2016 թվականի ապրիլի 13-ին «Վճռական փոփոխությունների կուսակցություն» անվանմամբ։ Այդ ժամանակ այն ղեկավարում էր Եվգենի Յուրդիգան[2]։

2018 թվականի նոյեմբերի 27-ի դրությամբ, կուսակցության առաջնորդն է Իվան Բականովը, որը 2013 թվականից ղեկավարում է ուկրաինական հումորային «Թաղամաս 95» ստուդիան[3]։

Համաձայն կուսակցության հաշվետվության՝ 2018 թվականի երկրորդ քառորդում նրանք անվճար օգտագործում են Կիևում գտնվող 4մ² տարածքով գրասենյակը, որը նրանց տրամադրվել է հովանավորը։ Կուսակցությունը չունի ոչ մի միջոց ու ոչ մի վճարումներ չի կատարում[4]։

2017 թվականի դեկտեմբերին Ռազումկովի կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում կուսակցությունը հավաքել է 4% ձայն[5]։ «Ռեյտինգ» սոցիալական խմբի կողմից 2018 թվականի ապրիլին անցկացված հարցումներով, հարցվողների 9%-ը Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատրաստ է իրենց ձայնը տալ կուսակցությանը[6]։ 2018 թվականի հունիսին «Ռեյտինգի» տվյալներով կուսակցության օգտին պատրաստ են քվեարկել ընտրողների 10,5%-ը[7]։ 2019 թվականի փետրվարի սկզբին «Ժողովրդի ծառա» կուսակցության վարկանիշը Կիևի միջազգային սոցիոլոգիայի համալսարանի կողմից անցկացված հարցման արդյունքում աճել է մինչև 24,6%, այն առաջին անգամ կարողացել է առաջ անցնել մնացած կուսակցություններից[8]։

Ենթադրվում է, որ նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու թիմի մի մասը կարող է անդամագրվել կուսակցությանը։

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունը Վլադիմիր Զելենսկուն առաջադրել է որպես նախագահի թեկնածու[9]։

2019 թվականի մարտի 31-ին տեղի ունեցավ Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլը, որի արդյունքներով երկրորդ փուլ անցան Վլադիմիր Զելենսկին ու Պետրո Պորոշենկոն։ 2019 թվականի ապրիլի 21-ին ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարավ Վլադիմիր Զելենսկին (73,22 %):

2019 թվականի մայիսի 17-ին անցկացված սոցիլոգիական հարցումների տվյալներով, «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հավաքեց 39,9 %, մինչևդեռ «Ընդդիմադիր դաշինք՝ խաղաղության և զարգացման կուսակցությունը» հավաքեց 10,9 %, «Եվրոպական համերաշխությունը»՝ 10,6 %, «Հայրենիքը»՝ 9,1 %[10]:

2019 թվականի մայիսի 20-ին Վլադիմիր Զելենսկին երդմնակալությունից հետո հայտարարեց Վերին Ռադան ցրելու ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, որին մասնակցելու է նաև «Ժողովրդի ծառա» կուսակցությունը։

2019 թվականի մայիսի 27-ին կուսակցությունը մամլո ասուլիս հրավիրեց, որում հայտարարվեց, որ «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավարն է դարձել Դմիտրի Ռազումկովը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (ռուս.) The Ministry of Justice registered the party "Servant of the people", Ukrainian News Agency (2018 ապրիլի 26)
  2. «В Украине появилась политическая партия «Слуга народа»». УНН. 2 декабря 2017.
  3. «Зеленский заявил, что партия «Слуга народа» идёт в политику». Укринформ. 26 декабря 2018. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  4. «ЗВІТ політичної партії «Слуга народу» про майно, доходи, витрати і зобов'язання фінансового характеру» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.(ուկր.)
  5. «В Раду имеют шанс пройти 7 партий - опрос». Украинская правда. 23 января 2018.
  6. «Выборы в Раду: в лидерах «Батькивщина», партия Гриценко и «Слуга народа» Зеленского, БПП ушел на дно - опрос». УНИАН. 26 апреля 2018.
  7. «В ОЖИДАНИИ ПРЕЗИДЕНТСКИХ ВЫБОРОВ: НАСТРОЕНИЯ УКРАИНЦЕВ». Группа «Рейтинг». 26 июня 2018.
  8. Прес-релізи та звіти - Суспільно-політичні настрої населення України. Січень-лютий 2019 року
  9. «Партия "Слуга народа" выдвинула Владимира Зеленского кандидатом в президенты Украины». ТАСС. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
  10. Зеленский во время инаугурации объявил о роспуске Верховной Рады Արխիվացված 2019-06-03 Wayback Machine, 20 мая 2019
  11. «Советник Зеленского Разумков возглавил партию "Слуга народа"» (ռուսերեն). Интерфакс-Украина. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]