Ժողովրդի ծառա (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովրդի ծառա
Ժանրքաղաքական կատակերգություն
Ստեղծող«Կվարտալ 95» ստուդիա
Երկիր{{{2}}} Ուկրաինա
ԼեզուՌուսերեն
Ուկրաիներեն
ՌեժիսորԱլեքսեյ Կիրյուշչենկո
Գլխավոր
դերերում
Վոլոդիմիր Զելենսկի
Ստանիսլավ Բոկլան
Եվգենի Կոշեվոյ
Վիկտոր Սարայկին
Նատալիա Սումսկայա
Եկատերինա Կիստեն
ՊրոդյուսերՎոլադիմիր Զելենսկի
Անդրեյ Յակովլեվ
Ալեքսեյ Կիրյուշչենկո
ՍցենարիստԱնդրեյ Յակովլեվ
Վալերի Ժիդկով
Ալեքսեյ Կիրյուշչենկո
ՕպերատորՍերգեյ Կոշել
ԵրաժշտությունQ111337176?
Պատմվածքի վայրԿիև
Նկարահանման վայրԿիև
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ51
Էկրաններին էնոյեմբերի 16 2015-ից մարտի 28, 2019
Հեռուստաալիք1+1, Q4529787?[1][2][3][…], ՏՆՏ (հեռուստաընկերություն)[1][2][3][…], Ռուսթավի 2[1][2][3][…], Բելառուս-1[1][2][3][…] և Arte[1][2][3][…]
ԸնկերությունՍտուդիա Կվարտալ-95
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
ՀաջորդԱզգին ծառա 2
Պաշտոնական կայքէջ

«Ժողովրդի ծառա», ուկրաինական հեռուստասերիալ, որը ստեղծել է «Կվարտալ 95»-ը, ռեժիսոր Ալեքսեյ Կիրյուշչենկոյի կողմից։ Սերիալի կարգախոսն է՝ «հաջորդ նախագահի պատմությունը»։

Առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել ուկրաինական «1+1» հեռուստաալիքում՝ 2015 թվականի նոյեմբերի 16-ին։ 2017 թվականի հունիսի 7-ին, սկսվեցին 2-րդ եթերաշրջանի նկարահանումները։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացավ 2017 թվականի հոկտեմբերի 23-ին։ 2018 թվականի օգոստոսին սկսվեցին սերիալի երրորդ եթերաշրջանի նկարահանումները, իսկ 2019 թվականի մարտի 27-ին կայացավ երրորդ եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան՝ 1+1 հեռուստաալիքով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժողովրդի ծառա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի սյուժեն պատմության ուսուցիչ Վասիլի Պետրովիչ Գոլոբորոդկոյի մասին է, ով մի օր կորցնում է իր համբերությունը շրջապատող կյանքից և բարկության ժամանակ, ոչ պատշաճ կերպով իր գործընկերոջն է արտահայտում կուտակված զայրույթը։ Նրա դասարանի աշակերտը գաղտնի նկարում է այդ երկխոսությունը հեռախոսով և տեղադրում է համացանցում, այդկերպ ստանալով միլլիոնավոր դիտումներ։

Գոլոբորոդկոն դառնում է շատ հայտնի և իր աշակերտների համոզելուց, ինչպես նաև ստանալով քաղաքացիների աջակցությունը, ովքեր հավաքել էին անհրաժեշտ քանակի գումար թեկնածության գրանցման համար, նա որոշում է առաջադրել իր թեկնածությունը նախագահի ընտրություններին։ Առավոտյան, ընտրություններից հետո, վարչապետի ղեկավարած ավտոմեքենան ժամանում է սովորական կիևվյան բնակարան, որը գտնվում էր Դարնիցում։ Բաժանված, հասարակ պատմության ուսուցչի մոտ, ով ապրում է ծնողների հետ, սկսվում է լրիվ նոր կյանք։

«Ժողովրդի ծառա 2»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թ. գարնանը սերիալի ռեժիսոր Ալեքսեյ Կիրիուշչենկոն հայտնեց, որ նախատեսվում է սկսել «Ժողովրդի ծառա» սերիալի երկրորդ եթերաշրջանի սցենարի հիման վրա լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։ Նրա խոսքով, ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2017 թ. սկզբին։ 2016 թ. ամռանից սկսած նկարահանումները տեղի են ունենում Ուկրայինայի տարբեր քաղաքներում։ Լիամետրաժ ֆիլմից անմիջապես հետո նախատեսվում է նկարահանել արդեն հայտնի սերիալի 24 սերիաներ։

«Կվարտալ 95»-ը Գոսկինոին դիմում ներկայացրեց` իրենց ծրագրերին աջակցել 50 մլն գրն-ով, որից 15 մլն գրն լիամետրաժ ֆիլմի նկարահանմանը, 35 մլն գրն-է « Գուլլիվերի վերադարձը» մուլտֆիլմի համար։ Յուրմալայում տեղի ունեցած սկանդալից հետո նա հրաժարվեց պիտչինգից։

Նախագահ Վասիլի Գոլոբորոդկոն իշխանության է եկել արդեն կես տարի։ Երկրում տնտեսական իրավիճակը վատթարացել է, գները բարձրանում են, ազգային արժույթը արժեզրկվում է։ Նախագահի հանդեպ ազգային վստահությունը արագորեն նվազում է։ Երկրում տիրող իրավիճակը կայունացնելու համար Գոլոբորոդկոն պետք է ֆինանսական աջակցություն ստանա ԱՄՀ-ից՝ 15 միլիարդ եվրոյի չափով, որը կարող են տրամադրել, եթե Ուկրաինայում կատարվեն բարեփոխումներ և ընդունվեն հակակոռուպցիոն օրենքներ։ Սակայն Ուկրաինայի Գերագույն ռադան, որը գաղտնի ղեկավարում են օլիգարխները, արգելափակում է այդ օրենքների փաթեթի քվեարկությունը։

Որպեսզի իրականացնի իր ծրագրերը, Նախագահը գործուղումների է մեկնում Ուկրաինայով։ Նա մեկնում է Խարկով, Օդեսսա, Զապորոժիե և Լվով։

«Ժողովրդի ծառա 2։ Սիրուց մինչև իմպիչմենտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանը ֆիլմի ընդլայնված տարբերակն է։ Առաջին յոթ սերիաները պատմում են իրադարձությունները մինչև ֆիլմը, հաջորդ յոթ սերիաները ֆիլմի ընդլայնված տարբերակներն են, որտեղ սյուժեն ավելի մանրամասնորեն է նկարագրված, իսկ մնացած տասը սերիաները պատմում են ֆիլմից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Ըստ երկրորդ եթերաշրջանի սյուժեի, ձախողված բարեփոխումներից հետո, որը պահանջել էր ԱՄՀ-ն, Գոլոբորոդկոն հրաժարական է տալիս, սակայն իր թեկնածությունն է առաջադրում Ուկրաինայի հաջորդ նախագահական ընտրություններում։ Եթերաշրջանի երկրորդ կեսը ամբողջովին նվիրված է նրան, որտեղ Գոլոբորոդկոն փորձում էր վերադարձնել ժողովրդի սերը՝ նախընտրական արդյունավետ ծրագրի միջոցով։

«Ժողովրդի ծառա 3։ Ընտրություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի երրորդ եթերաշրջանը սկսվում է Կիևի բժշկական համալսարանում՝ 2049 թվականին : Բուհերի ուսանողները դասախոսությունների ընթացքում, չհասկանալով թե իրենց ինչու է անհրաժեշտ այդ դասախոսութունները, սկսում են ուսումնասիրել Ուկրաինայի 2019-2023 թթ. ընկած պատմությունը։ Ուսուցիչը ուսանողներին պատմում է այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունեցել Գոլոբորոդկոյի երկրորդ ընտրություններից հետո։

Առաջխաղացում։ Ցուցադրումներ այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններից մեկ օր առաջ, 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Լռության օրը, մայրաքաղաքի փողոցներում տեղադրվեցին «Ժողովրդական նախագահ» Գոլոբորոդկոյի վրանները։ Այս ակցիայի շրջանակներում քարոզիչները Կիևի քաղաքացիներին բաժանեցին տարբեր կարգախոսներով բացիկներ, ինչպիսիք են «պաշտոնյաներին արտոնություններից զրկել», «Որպեսզի սովորական ուսուցիչը ապրի ինչպես նախագահը, իսկ նախագահը, ինչպես ուսուցիչը»։

«Ժողովրդի ծառա» նարոդնիկական այս կոմեդիան, դարձավ ուկրաինական հետուստատեսության ամենավարկանիշային սերիալը` 2015 թվականի արդյունքներով։

Սերիալը առաջատար էր «1+1» հեռուստաալիքի դիտումների քանակով բոլոր լսարաններում, այդ թվում` 18-ից 54 տարեկանների։ Ուկրաինայում սերիալը դիտել են ավելի քան 20 միլլիոն հեռուստադիտողներ, իսկ «Կվարտալ 95»-ի պաշտոնական Youtube-ալիքում՝ 98 միլլիոն մարդ։

«Ժողովրդի ծառա» սերիալը գնել են Էստոնիայի և Ղազախստանի հեռուստաալիքները։ Այսպիսով, տարեսկզբին ուկրաինական այս սերիալը սկսեց հեռարձակվել էստոնական ETV+ հեռուստաալիքով։ Ընդ որում ցուցադրում էին սերիալը պրայմ-թայմ սլոթում (20:30-ին) հիմնական նորությունների թողարկումից հետո։ Բացի այդ, սերիալը գնել են մի քանի օնլայն-հարթակներ։

2017 թ. Սեպտեմբերին «Կվարտալ 95»-ը վաճառեց «Ժողովրդի ծառա» սերիալի ցուցադրման իրավունքը համաշխարհային խոշորագույն Netflix ինտերնետային հեռարձակող հարթակին։ Բացի այդ, «Կվարտալ 95» ստուդիան բանակցում էր ամերիկական FOX Studios ընկերության հետ, սերիալի ֆորմատի վաճառքի հետ կապված համաձայնագիր կնքելու ուղղությամբ։

Netflix-ի եթերում հասանելի է «Ժողովրդի ծառա» սերիալը անգլերեն ենթագրով, բայց նախատեսվում է, որ Netflix-ը կհնչունավորի սերիալը անգլերեն լեզվով։

2019 թ. Մայիսի 22-ին ռուսական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ այդ երկրի օգտատերերի համար անհնար է դարձել դիտել սերիալը «Կվարտալ 95»-ի յութուբյան պաշտոնական ալիքում։ Ինչպես պարզվեց, այդպես էր արվել Yandex-ի պահանջով, որը գնել էր սերիալը ցուցադրելու իրավունքը, որպեսզի վճարովի բաժանորդագրության պայմաններով ուղիղ եթերով ցուցադրի սեփական «ԿինոՊոիսկ» նախագծում։ Ձեռք բերված իրավունքները բացառիկ չէր, և հեռուստասերիալի ցուցադրման իրավունքը կարող էին ստանալ նաև այլ ռուսական ընկերություններ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը դարձավ WorldFest Remi Award կինոմրցանակի դափնեկիր (կատեգորիա՝ «Սերիալներ»), World Media Festival (կատեգորիա՝ «Ժամանցային հեռուստատեսային սերիալներ») : 2019 թվականին՝ «Ժողովրդի ծառա» սերիալը պարգևատրվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի և Հարավային Կորեայի միջազգային փառատոններում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր Եթերաշրջաններ
1 (2015) 2 (2017) 3 (2019)
Վոլոդիմիր Զելենսկի Վասիլի Պետրովիչ Գոլոբորոդկո Գլխավոր
Ստանիսլավ Բոկլան Յուրի Իվանովիչ Չույկո Գլխավոր
Եվգենի Կոշեվոյ Սերգեյ Վիկտորովիչ Մուխին Գլխավոր
Ելենա Կրավեց Օլգա Յուրեվնա Միշչենկո Գլխավոր
Յուրի Կրապով Միխայիլ Իվանովիչ Սանին Գլխավոր
Միխայիլ Ֆատալով Միքայել Աշոտովիչ Թասունյան Գլխավոր
Ալեքսանդր Պիկալով Իվան Անդրեևիչ Սկորիկ Գլխավոր
Վիկտոր Սարայկին Պետրոս Վասիլիևիչ Գոլոբորոդկո Գլխավոր
Եկատերինա Կիստեն Սվետլանա Պետրովնա Սախնո Գլխավոր
Նատալիա Սումսկայա Մարիա Ստեֆանովնա Գոլոբորոդկո Գլխավոր Հյուր
Գալինա Բեզռուկ Աննա Միխայլովնա Գլխավոր
Անաստասիա Չեպելյուկ Հյուր
Յուրի Կորյավչենկով Բորիս Իվանովիչ Դուդյակ Գլխավոր Հյուր
Օլգա Ժուկովցովա Օկսանա Սկովորոդա Երկրորդական Գլխավոր
Գեորգի Պովոլոցկի Տոլյա Երկրորդական Գլխավոր
Դմիտրի Սուրժիկով Դմիտրի Վասիլևիչ Սուրիկով Երկրորդական Գլխավոր
Յուրի Գրեբելնիկ Անդրեյ Նիկոլաևիչ Նեմչուկ Երկրորդական Գլխավոր
Ժաննա Բոգդեվիչ Ժաննա Յուրեվնա Բորիսենկո Երկրորդական Գլխավոր
Վոլոդիմիր Գորյանսկի Ռուստեմ Աշոտովիչ Մամատով Գլխավոր
Ալեքսեյ Սմոլկա Սերգեյ Լեոնիդովիչ Կարասյուկ Երկրորդական Գլխավոր
Դմիտրի Օսկին Միխայիլ Սեմյոնովիչ Ռոյզման Երկրորդական Գլխավոր Երկրորդական

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վոլոդիմիր Զելենսկի - Վասիլի Պետրովիչ Գոլոբորոդկո, Ուկրաինայի նախագահ, անցյալում `պատմության ուսուցիչ / Գրիգորի Սերգեևիչ Բուրյանենկո, նմանակ
  • Ելենա Կրավեց - Օլգա Միշչենկո, Ուկրաինայի Ազգային բանկի նախագահ, նախագահ Գոլոբորոդկոյի նախկին կինը, ապա Ուկրաինայի վարչապետի ժ.պ. / Իշխանուհի Օլգա
  • Եվգենի Կոշեվոյ - Սերգեյ Վիկտորովիչ Մուխին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար, Գոլոբորոդկո համադասարանցի / Նեստոր Լետոպիսեց
  • Յուրի Կրապով - Միխայիլ Իվանովիչ Սանին, Ֆիսկալ ծառայության ղեկավար / Միխայիլ Գրուշևսկի
  • Ալեքսանդրի Պիկալով - Իվան Անդրեևիչ Սկորիկ Ուկրաինայի պաշտպանության նախարար, Ուկրաինայի Զինված Ուժերի (ՈԻԶՈԻ) կապիտան / Բոգդան Խմելնիցկի
  • Սերգեյ Կազանին - ոճաբան
  • Յուրի Կորյավչենկով - Բորիս Իվանովիչ Դուդյակ, Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար։ Երկրորդ եթերաշրջանում աշխատում է որպես օլիգարխ Ռոյզմանի օգնական։
  • Միխայիլ Ֆատալով - Միքայել Աշոտովիչ Թասունյան, Ուկրաինայի Անվտանգության Ծառայության (ՈՒԱԾ) պետ
  • Ստանիսլավ Բոկլան - Յուրի Իվանովիչ Չույկո, Ուկրաինայի կոռումպացված վարչապետ
  • Վիկտոր Սարայկին - Պյոտր Վասիլևիչ Գոլոբորոդկո, նախագահ Գոլոբորոդկոյի հայրը
  • Նատալիա Սումսկայա - Մարիյա Ստեֆանովնա, նախագահ Գոլոբորոդկոյի մայրը
  • Եկատերինա Կիստեն - Սվետլանա Պետրովնա Սախնո, նախագահ Գոլոբորոդկոյի քույրը
  • Աննա Կոշմալ - Նատաշա, Սվետլանայի դուստրը, նախագահ Գոլոբորդկոյի քրոջ դուստրը
  • Վիտալինա Բիբլիվ - Միլա, Սկորիկի կինը
  • Օլգա Ժուկովցովա-Կիյաշկո - Մուխինի օգնական
  • Տատյանա Պեչյոնկինա - Նինա Եգորովնա Տրետյակ, Գոլոբորդկոյի նախկին ուսուցչուհին, ՈՒԱԾ պետ
  • Յուրի Գրեբելնիկ - Անդրեյ Նիկոլաևիչ Նեմչուկ, օլիգարխ
  • Ալեքսեյ Վերտինսկի - Սերգեյ Սյուսեկդորդ, դիզայներ (5-րդ սերիա)
  • Գեորգի Պովոլոցկի - Տոլյա, թիկնազորի պետ
  • Ելենա Բոնդարեվա-Րեպինա - Ռաիսա Անդրեևնա, դպրոցի տնօրեն
  • Ալեքսեյ Սմոլկա - Սերգեյ Լեոնիդովիչ Կարասյուկ, խորհրդարանական կուսակցության լիդեր
  • Ժաննա Բոգդեվիչ - Ժաննա Յուրեվնա Բորիսենկո, պատգամավոր, ապա՝ Ուկրաինայի նախագահ (նախատիպ՝ Յուլիա Տիմոշենկո)
  • Վիտալի Իվանչենկո - Վիտալի Ռոմանչենկո, պատգամավոր
  • Անաստասիա Կարպենկո - Յանա Կլիմենկո, ընդդիմադիր լրագրող
  • Լյուդմիլա Արդելյան - Մատիլդա Օլսեն, ՎԶԵԲ բանկի ղեկավար
  • Միխաիլ Աուգուստ - Անդրեյ Վոլոդիմիրովիչ Յակովլև, մշակույթի նախարար
  • Դմիտրի Սուրժիկով - Դմիտրի Վասիլևիչ Սուրիկով, Ազգային բանկի ղեկավար, ապա Ուկրաինայի վարչապետ, Ուկրաինայի նախագահ
  • Գալինա Բեզռուկ - Աննա Միխայլովնա, զարգացման դեպարտամենտի առաջատար մասնագետ, ընդհանուր հարցերով նախագահի խորհրդական՝ երկրորդ եթերաշրջանում այդ դերը խաղում է՝ Անաստասիյա Չեպելյուկը
  • Դմիտրի Օսկին - Միխաիլ Սեմյոնովիչ Ռոյզման, օլիգարխ։ Երկորդ եթերաշրջանում այդ դերում խաղում է՝ Դմիտրի Լալենկով
  • Դմիտրի Լալենկով - օլիգարխ Ռոյզմանի եղբայր և անվանակից, փոխարինում է նրան կինոյում և երկրորդ եթերաշրջանի մի քանի սերիաներում
  • Վոլոդիմիր Գորյանսկի - Ռուստեմ Աշոտովիչ Մամատով, օլիգարխ (նախատիպ՝ Իգոր Կոլոմոյսկի)
  • Սերգեյ Կալանթայ - Օտտո Ադելվայնշտայներ, «Վերածննունդ» Միջազգային Ֆոնդի (ՎՄՖ) ղեկավար
  • Միխաիլ Պոլիցեյմակո - Կոստաս Պարագոնիս, Հունաստանի արտաքին գործերի նախարար
  • Նազար Զադնեպրովսկի - Նազար Դոբրիյվեչեր, Զապորոժյեի քաղաքապետ

Նկարահանման անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գաղափարը` Վոլոդիմիր Զելենսկի, Անդրեյ Յակովլեվ, Ալեքսեյ Կիրյուշչենկո, Սերգեյ Շեֆիր, Բորիս Շեֆիր
  • Սցենարի հեղինակներ` Անդրեյ Յակովլեվ, Ալեքսեյ Կիրյուշչենկո, Յուրի Կոստյուկ, Յուրի Միկուլենկո, Դմիտրի Գրիգորենկո, Միխայիլ Սավին, Դմիտրի Կոզլով, Ալեքսանդր Բրագին, Վալերի Ժիդկով, Անդրեյ Իլկով, Անդրեյ Նեստերով, Անդրեյ Ավսեյուշկին, Ալեքսեյ Ժուկ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսեյ Կիրյուշչենկո
  • Բեմադրող օպերատոր՝ Սերգեյ Կոշել
  • Բեմադրող նկարիչ՝ Վադիմ Շինկարյով
  • Կոմպոզիտոր` Անդրեյ Կիրյուշչենկո
  • Սաունտրեկ՝ Դմիտրի Շուռով, Պոտապ և Նաստյա
  • Պրոդյուսերներներ` Վոլոդիմիր Զելենսկի, Բորիս Շեֆիր, Սերգեյ Շեֆիր, Անդրեյ Յակովլեվ, Ալեքսեյ Կիրյուշչե

Ծանոթագրությունն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сериал «Слуга народа» идет в прайм эстонского телеканала Mediasapiens, 26.01.2016
  2. «Слуга народа» проник в Эстонию и КазахстанԱրխիվացված 2016-08-12 Wayback Machine МедиаБизнес, 28.01.2016
  3. Ситком «Слуга народу» від студії «Квартал 95» стартує на «1+1» 16 листопада (укр.)
  4. Стартували зйомки другого сезону серіалу «Слуга народу» kvartal95.com. Дата обращения 9 сентября 2017.
  5. Стала відома дата прем'єри другого сезону серіалу «Слуга народу» kvartal95.com. Дата обращения 9 сентября 2017.
  6. Ярослава. Второй сезон "Слуги народа" расскажет про импичмент с 23 октября - МедиаБизнес - отраслевое издание украинского медиа-рынка, ежедневная онлайн-газета, пишущая о СМИ как о бизнесе Արխիվացված 2017-09-09 Wayback Machine www.mediabusiness.com.ua. Дата обращения 9 сентября 2017.
  7. Слуга народу: 15 маловідомих фактів про комедійний політичний серіал (укр.) Офіційний сайт каналу 1+1 — 1plus1.ua. Дата обращения 9 сентября 2017.
  8. FOX покупает у «Квартала 95» «Слугу народа» и будет снимать сериал в Америке по украинскому формату. delo.ua. Дата обращения 9 сентября 2017.
  9. Сериал Слуга народа покажут на эстонском ТВ (рус.). Дата обращения 30 марта 2019.
  10. «Слуга народу» продовжує свою успішну подорож по світу: на цей раз в Європу і Азію. kvartal95.com. Дата обращения 22 сентября 2017.
  11. Данькова, Наталiя. Серіал «Слуга народу» недоступний у Росії на Youtube на прохання дистрибутора – Андрій Яковлєв, Детектор медиа (24 мая 2019).
  12. Проекти студії «Квартал 95» претендують на перемогу в 14 номінаціях «Телетріумфу». kvartal95.com. Дата обращения 25 апреля 2018.
  13. «Слуга народа» стал самым рейтинговым телепродуктом осеннего сезона
  14. «Слуга народа» превысил показатели матча Словения — Украина