Ժիվերնիի մարգագետինները
Ժիվերնիի մարգագետինները | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կլոդ Մոնե |
տարի | 1888 |
բարձրություն | 92,5 սանտիմետր[1] |
լայնություն | 81,5 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Ֆրանսիա[1] |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ |
Ծանոթագրություններ |
«Ժիվերնիի մարգագետինները» (ֆր.՝ Praire à Giverny), ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից Կլոդ Մոնեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 92,5 × 81,5 սմ[3]։
Այսօր «Ժիվերնիի մարգագետինները» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[4] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն)։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ժիվերնիի մարգագետինները» ստեղծագործությունում պատկերված է Էսարի մարգագետինները, որոնք գտնվում են Ժիվերնիից հարավ։ Այստեղ, 1883 թվականից մշտական բնակության է անցել հեղինակը։
Հետին պլանում տեսանելի են մի քանի ծառեր, իսկ դրանց հետևում՝ Պոր Վիլեզ բլուրն է։ Ձախ կողմի ներքևի անկյունում նկարչի ստորագրությունն է և տարեթիվը՝ Claude Monet 88: Նկարի հակառակ կողմում կա գրություն՝ Praire de Giverny. Temps moissonneux (Մարգագետիններ Ժիվերնիում։ Հունձի ժամանակը)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ժիվերնիի մարգագետինները» ստեղծագործությունը Կլոդ Մոնեն վրձնել է 1888 թվականին։ Այն Էսարի հովիտը պատկերող տասներեք նկարներից մեկն է, որոնք նկարվել են նույն ժամանակահատվածում։ Ըստ Աննա Բարսկայայի կտավը նկարվել է ամռան առաջին կեսին[5]։ Ալբերտ Կոստենևիչն էլ կարծում է, որ նկարը ստեղծվել է տարվա երկրորդ կեսին[6]։
Ա. Բարսկայան նաև նշում է, որ մինչև 1889 թվականը կտավը գտնվել է Մոնեի արվեստանոցում, որից հետո հեղինակն այն տալիս է Պոլ Դյուրան Ռուելի պատկերասրահին, սակայն Դանիել Վիլդենշտեյնն էլ նշում է, որ այն Ռուելին է փոխանցվել 1891 թվականի հուլիսին[7]։ 1892 թվականին նկարը ձեռք է բերում Փարիզի քաղաքային խորհրդի նախագահ Դենիս Կոշենը, սակայն 1897 թվականից նկարը կրկին ցուցադրվել է Պոլ Դյուրան Ռուելի պատկերասրահում։
1899 թվականի մայիսի 3-ին նկարը 9000 ֆրանկով ձեռք է բերում մոսկվացի արդյունաբերող և կոլեկցիոներ Սերգեյ Շչուկինը[8][9]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո վերջինիս հավաքածուն ազգայնացվել է և տեղափոխվել Նոր արևմտյան արվեստի պետական թանգարան, որտեղ մնացել է մինչև 1923 թվականը, իսկ 1934 թվականին փոխանցվել է Էրմիտաժին[5]։
2014 թվականի վերջից ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքում (403 սրահ, ինվ. ГЭ-7721)[10]:
Էրմիտաժի Արևմտաեվրոպական կարպարվեստի բաժնի գլխավոր գիտական աշխատակից Ալբերտ Կոստենևիչն իր ակնարկում, որը վերաբերում է 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի երկորդ կեսի ֆրանսիական արվեստին, «Ժիվերնիի մարգագետինները» ստեղծագործության մասին այսպես է բնութագրել.
Ժիվերնիում <…> նկարչին գրավել է ամեն ինչը. ոչ միայն հիասքանչ, հուրհրատող կակաչների դաշտերը, այլ նաև հասարակ մոտիվները, ինչպես ճահճոտ պարապուտները գյուղի հարևանությամբ <…>: Հեղինակի վրձնի տակ «Մարգագետինը…» դարձել է անմոռանալի տեսարան <…>[11]: |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28488/
- ↑ «Клод Моне - Луга в Живерни». impressionism.su. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Луга в Живерни - NeWestMuseum». www.newestmuseum.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Ժիվերնիի մարգագետինները». www.hermitagemuseum.org. 07.08.2020.
- ↑ 5,0 5,1 Барская, Костеневич, 1991, էջ 314
- ↑ Костеневич, т. 2, 2008, էջ 111
- ↑ Wildenstein, vol. 2, 1996, էջ 457
- ↑ Семёнова, 2019, էջ 102
- ↑ «Искусство, каким вы его еще не видели». ar.culture.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Государственный Эрмитаж. — Моне, Клод. «Луга в Живерни».
- ↑ Костеневич, т. 1, 2008, էջ 186—187
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Барская А. Г., Костеневич, А. Г. Французская живопись. Вторая половина XIX — XX век. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1991. — 473 с.
- Костеневич, А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. I. — 532 с. — ISBN 978-5-93572-295-1
- Костеневич, А. Г. Искусство Франции. Живопись. Рисунок. Скульптура: в двух томах. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2008. — Т. II. — 204 с. — ISBN 978-5-93572-297-5
- Семёнова Н. Ю. Щукин. Биография коллекции. — М.: Слово, 2019. — 528 с. — ISBN 978-5-387-01554-0
- Wildenstein D. Monet or de Triumph of Impressionism. Catalogue Raissonné. — Köln: Benedict Taschen Verlag GmbH, Wildenstein Institute, 1996. — Vol. 2: Nos: 1—968. — 1—360 p. — ISBN 3-8228-8759-5
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժիվերնիի մարգագետինները կատեգորիայում։ |