Ժակ Կյուժա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Կյուժա
ֆր.՝ Jacques Cujas
Դիմանկար
Ծնվել է1522[1]
ԾննդավայրԹուլուզ[2][3][4]
Մահացել էհոկտեմբերի 4, 1590(1590-10-04)[1][5][6]
Մահվան վայրԲուրժ[2][4][7]
Քաղաքացիություն Ֆրանսիա[8]
ԿրթությունԹուլուզի համալսարան
Մասնագիտությունիրավաբան-խորհրդատու, փիլիսոփա և իրավունքի պատմաբան
 Jacques Cujas Վիքիպահեստում

Ժակ Կյուժա (ֆր.՝ Jacques Cujas կամ Cujaus), լատիներենով Կույացի (լատին․՝ Jacobus Cujacius)1522[1], Թուլուզ[2][3][4] - հոկտեմբերի 4, 1590(1590-10-04)[1][5][6], Բուրժ[2][4][7]), ֆրանսիացի իրավագետ (իրավաբան), հռոմեական օրենքի (հումանիտար դպրոցի) ուսումնասիրման այսպես կոչված փիլիսոփայական կամ էլեգանտ դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչը։ Նա առաջինն էր, ում նախաձեռնությամբ հռոմեական իրավունքը դարձավ ուսումնական գիտակարգ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասախոսական տաղանդը, նորագույն մեթոդների կիրառումը 1547 թվականին մեծ հեղինակություն բերեցին Կյուժային Թուլուզում։ Այդուհանդերձ, նա արժանացավ Ակուրսիայի և Բարտոլոյի գաղափարների հետնորդ հանդիսացող իրավաբանների ատելությանը։ Վերջիններս 1554 թվականին մերժեցին նրան նշանակել հռոմեական իրավունքի ամբիոնի բաժնի վարիչի թափուր պաշտոնում։ Վերջինս հետագայում փակվեց վատ աշխատանքի պատճառով։

Այդուհանդերձ, Կյուժան հասավ բազմաթիվ հաջողությունների Բուրժում, Վալանսում, Թուրինում, Գրենոբլում, Փարիզում։

Գիտական մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Opera omnia, 1722

Նա հռոմեական օրենքը դիտարկում էր որպես կյանքի և մշակույթի կապ, և դրանով իսկ իրականացրել էր հռոմեական նորմերի անվերապահ և վերացական կիրառման անհնարինության գաղափարը ժամանակակից իրականության մեջ։ Հինավուրց մշակույթի և լեզվի բնագավառում հսկայական գիտելիքներ ունենալով, նա կտրուկ տարբերվում էր գլովսատորներից, Կյուժան իր ստեղծագործություններում վերականգնել էր այդ մշակույթի անորոշ մանրամասները, մինչ այդ  երկարատև ստեղծագործութուն էր գրել հռոմեական իրավաբանների նորմերի ճշգրիտ, խեղաթյուրված մեկնաբանությունների փոխարեն, և առաջին անգամ փորձել է վերականգնել հռոմեական իրավունքի իսկական ստեղծողներ Պապինիանի, Ուլպիանի, Յուլիա Պավլի պատկերները։

Կյուժան գերազանց լատիներեն գիտեր, նրա ստեղծագործությունները այդ առումով հակադրվել են նախորդների գործերի հետ։ Ի տարբերություն Դոնելի սինթետիկի, Կյուժայի մեթոդը բացառիկ էր։

Կյուժայի առանձնահատկությունն այն էր, որ նա ձգտում էր օրենքի ոգուն և իմաստը հստակ հասկանալուն և ներկայացնելուն, այլ ոչ թե կազուիստիկական բառացի ու քնքուշ մեկնաբանությանը։ Կյուժայի ազդեցությունը հռոմեական իրավունքի ուսումնասիրության հետագա զարգացուման գործում ավելի քիչ է դառնում, քան Դոնելինը։ Վերջինների գործնական միտումները ավելի շատ ուժ ունեին, քան Կյուժայի զուտ գիտական ուսումնասիրությունը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյուժային գրչին են պատկանում մեծ թվով աշխատանքներ, որոնց ցանկում է «Revue de législation» աշխատանքը։

  • Ստեղծագործությունների վերահրատարակում, 1874 (9 հատոր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Berriat St. Prix, «Histoire de droit romain, suivie de l’histoire de Cujas» (П. 1821);
  • Eyssel, «Donneau, sa vie et ses ouvrages» (Дижон, 1860);
  • Flach, «Cujas, les glossateurs et les bartolistes» («Nouv. revue historique de droit», VII, 201).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Կյուժա» հոդվածին։