Թուրբորգ Նեդրեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրբորգ Նեդրեոս
նորվ.՝ Torborg Nedreaas
Ծնվել էնոյեմբերի 13, 1906(1906-11-13)[1][2]
ԾննդավայրԲերգեն, Նորվեգիա[1]
Վախճանվել էհունիսի 30, 1987(1987-06-30)[1][2] (80 տարեկան)
Վախճանի վայրՆեսոդեն, Ակերսհուս, Նորվեգիա[1]
Մասնագիտությունհեղինակ և սցենարիստ
Քաղաքացիություն Նորվեգիա
Պարգևներ
Թուրբորգ Նեդրեոս Վիքիքաղվածքում

Թուրբորգ Նեդրեոս (նորվ.՝ Torborg (Aud) Nedreaas, նոյեմբերի 13, 1906(1906-11-13)[1][2], Բերգեն, Նորվեգիա[1] - հունիսի 30, 1987(1987-06-30)[1][2], Նեսոդեն, Ակերսհուս, Նորվեգիա[1]), նորվեգացի կին գրող։ Արձակ ստեղծագործությունների, բանաստեղծությունների ու դրամաների հեղինակ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրբորգ Նեդրեոսը ծնվել է պաշտոնյայի ընտանիքում։ Ուսումն ավարտելուց հետո, 1923 թվականին Բերգենում աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ։ Ավելի ուշ տեղափոխվել է Լեյրվիկ, որտեղ գրել է իր ստեղծագործությունների հիմնական մասը։ Առաջին գիրքը՝ «Før det ringer tredje gang» նորավեպերի հավաքածուն հրատարակել է 1945 թվականին։ 1947 թվականին ապրում է որպես անկախ գրող Օսլոյի մոտ գտնվող Նեսոդեն քաղաքում։ Ի լրումն գրական ստեղծագործության՝ համագործակցել է նաև հեռուստատեսության հետ։ Նրա Av Måneskinn gror det ingenting («Լուսնի լույսի տակ ոչինչ չի աճում») վեպի հիման վրա ռեժիսոր Արիլդ Բրինկմանը 1987 թվականին նկարահանել է գեղարվեստական ֆիլմ։

Իր ստեղծագործություններում Նեդրեոսը բազմիցս անդրադառնում է դասային անհավասարության, ժամանակակից հասարակության մեջ կանանց կարգավիճակի թեմաներին, դեռահասների խնդիրներին, աղքատությանն ու պատերազմին։ Նրա ստեղծագործություններում զգալի է Օնորե դը Բալզակի, Մաքսիմ Գորկու, Ալեքսանդր Քիլանդի ազդեցությունը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Før det ringer tredje gang (1945) -պատմվածքներ
  • Bak skapet står øksen (1945) -պատմվածքներ
  • Av Måneskinn gror det ingenting (1947) - վեպ
  • Trylleglasset (1950) -պատմվածքներ
  • De varme hendene (1952)
  • Stoppested (1953)
  • Musikk fra en blå brønn (1960) - վեպ ( հայերեն՝ Կապույտ ջրհորի երգը, 1972)
  • Skomakeren og hans lest (1964) - հեռուստատեսային ներկայացում (1968)
  • Den siste Polka (1965) -պատմվածքներ
  • Stoppested (1965) - սցենար
  • Ytringer i det blå (1967)
  • Ved neste nymåne (1971) - վեպ
  • Det dumme hjertet (1976) - աուդիոպիես
  • Vintervår (1982)
  • Gjennom et prisme (1983)
  • En hage under snøen (1985) - սցենար
  • Noveller - og noen essays - էսսեների ժողովածու (1995)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նորվեգացի քննադատների ընկերակցության մրցանակ Trylleglasset ստեղծագործության համար, 1950 թ.
  • Բիրգեր Դոբլուգի անվան մրցանակ, 1964 թ.
  • Առաջադրվել է Հյուսիսային Եվրոպայի խորհրդի գրական մրցանակի, 1972 թ.
  • Նորվեգական ակադեմիայի մրցանակ, 1986 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hans Bien (изд.): Meyers Taschenlexikon Nordeuropäische Literaturen, Leipzig 1978
  • Gerhard Steiner (изд.): BI Taschenlexikon Fremdsprachige Schriftsteller, Leipzig 1980

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրբորգ Նեդրեոս» հոդվածին։