Թուրա Բերգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրա Բերգեր
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝նորվ.՝ Tora Berger
Մասնագիտացում՝բիաթլոնիստ և դահուկորդ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 18, 1981(1981-03-18) (43 տարեկան)
Ծննդավայր՝Ռինգերիկե, Բուսկերուդ, Նորվեգիա
166 սանտիմետր
Քաշ՝56 կիլոգրամ

Թուրա Բերգեր (նորվ.՝ Tora Berger, մարտի 18, 1981(1981-03-18), Ռինգերիկե, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի բիաթլոնիստուհի, օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի, աշխարհի ութակի չեմպիոնուհի, աշխարհի առաջնության բազմակի մրցանակակիր, բիաթլոնի աշխարհի գավաթակիր (2012/2013):

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրա Բերգերը սկսեց զբաղվել դահուկավազքով 8 տարեկանից սկսած, բայց այնուհետև տեղափոխվեց բիաթլոն։ 1999/2000 մրցաշրջանում երիտասարդ Բերգերը նվաճեց իր առաջին մեդալը Եվրոպայի պատանիների առաջնությունում, իսկ այնուհետև՝ Աշխարհի պատանիների առաջնությունում։ Հաջորդ մրցաշրջանում նրա արդյունքները փոքր-ինչ նվազեցին, այդ պատճռով էլ պատանիների շրջանակում ելույթները ավարտելուց հետո տեղափոխվեց Եվրոպայի գավաթի առաջնություն։ Փորձ հավաքելով, Բերգերը 2001/2002 մրցաշրջանում նորամուտն է տոնում Աշխարհի գավաթում։ Սակայն ոչ արագությունը, ոչ էլ հրաձգությունը թույլ չեն տալիս Բերգերին հավակնել բարձր հորիզոնականների։ Համառորեն աշխատելով հրաձգության վրա, 2004/2005 մրցաշրջանում նա հասնում է հաջողությունների, որոնց շարքում կարելի է նշել նրա պարբերական հայտնվելը Աշխարհի գավաթի քսանյակում, երկու անագամ բարձրացավ պատվո հարթակ Թուրինի մրցափուլում, և ընդհանուր առմամբ զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը Բիաթլոնի Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում։ 2006 թվականին Թուրա Բերգերը առաջին անագամ նվաճում է մեդալ Աշխարհի առաջնությունում, և ևս երկու մեդալ մեկ տարի անց։

Վանկուվերի Օլիմպիական խաղերում նվաճում է ոսկե մեդալ անհատական մրցավազքում։ Սա դարձավ առաջին օլիմպիական ոսկե մեդալը Նորվեգիայի կանանց բիաթլոնի հավաքականում։ Բացի այդ, այս մեդալը 100-րդ ոսկե մեդալն էր Նորվեգիայի օլիմպիական հավաքականի պատմության մեջ։

2011/2012 մրցաշրջանում Բերգերը մասնակցություն ունեցավ Դահուկավազքի աշխարհի գավաթի առաջին մրցափուլում, որը անցկացվում էր նորվեգական Շուշենում, և այստեղ դարձավ չորրորդը 10 կմ ազատ ոճ մրցավազքում[1], ինչպես նաև օգնեց Նորվեգիայի պահեստային հավաքականին զբաղեցնել երկրորդ հորիզոնականը էստաֆետում, ընդ որում արագությամբ նա զիջեց միայն շվեդուհի Շառլոտ Կալլեին[2]։

2012 թվականին Ռուփոլդինգում հաղթեց իր առաջին ոսկե մեդալը անհատական մրցավազքում։ Բերգերի դիրքերը Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում Վանկուվերից հետո բարելավվում էին տարեց տարի։

2012/2013 թվականների մրցաշրջանում կայուն հանդես գալը ոչ միայն դարձավ նրա կարիերայի լավագույն շրջանը, այլև պատմական մի քանի ռեկորդներ սահմանվեցին կանանց բիաթլոնում։ Անցկացված 34 մրցափուլերից 15-ում Բերգերը բարձրացել է պատվո հարթակ առաջին տեղով և ևս 9 անգամ երկրորդ և երրորդ հորիզոնականներով (թիմային արդյունքներն էլ միասին)։ Նույն մրցաշրջանում նրան հաջողվեց մեդալ նվաճել յուրաքանչյուր Աշխարհի առաջնության մրցավազքերում (4 ոսկի և 2 արծաթ)։ Այս մրցաշրջանի ավարտի արդյունքներով Բերգերը հաղթեց ընդհանուր հաշվարկում և փոքր հաշվարկը բոլոր չորս մարզաձևերի։

2013/2014 մրցաշրջանի ավարտին ավարտեց իր կարիերան, դառնալով երկրորդը Աշխարհի գավաթի ընդհանուր հաշվարկում, և առաջին տեղից զիջում էր միայն 19 միավոր։

2014 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում անցկացված «Չեմպիոնների մրցավազքում» Բերգերը դարձավ երկրորդը մասս-մեկնարկում և հինգերորդը խառը էստաֆետում (սլովենացի Յակով Ֆակի հետ դուետում)։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրա Բերգերը ունի ոսկե մեդալներ Աշխարհի առաջնության բոլոր մրցաձևերում, բացառությամբ սպրինտի, որտեղ նա չի կարողացել ոսկե մեդալ նվաճել։ 2012 թվականին Նորվեգիայի սպորտային լրագրողների ասոցացիայի կողմից ճանաչվել է «Տարվա մարզուհի», դառնալով երկրում առաջին կին-բիաթլոնիստուհին, որն արժանացավ նման մրցանակի[3]։

2013 թվականին չեխական Նովե Մեստոյում անցկացվող Աշխարհի առաջնությանը կրկնեց իր հայրենակից Լիվ-Գրեթե Շյելբրեյդի հաջողությունները, հաղթելով 4 ոսկե մեդալ մեկ առաջնությունում, դառնլով աշխարհի ութակի չեմպիոն։

2013 թվականին Սոչիյում Աշխարհի գավաթի մրցափուլին կրկնեց Մագդալենա Ֆորսբերգի համաշխարհային ռեկորդը պատվո հարթակին անհատական մրցավազքերում 10 անգամ բարձրանալով։ Իսկ եթե հաշվի առնենք էստաֆետը (12 պատվո հարթակ), ապա գերազանցում է Ֆորսբերգին։

Հանդիսանում է աշխարհում միակ բիաթլոնիստուհին, որը նվաճել է բոլոր Բյուրեղյա գլոբուսները մեկ մրցաշրջանում։ 2012/2013 մրցաշրջանում նվաճեց՝ Մեծ բյուրեղյա գլոբուսը, չորս փոքր բյուրեղներ անհատական մրցավազքերում և երկու փոքր բյուրեղներ հավաքականի կազմում։ Նույն տարում Նորվեգիայի կանանց հավաքականը Բերգերի գլխավորությամբ նաճեց Ազգերի գավաթը, բայց տղամարդկանց հավաքականը չկարողացավ հաղթել, և կրկնել նախկինում Նորվեգիայի հավաքականի կողմից գրանցած ռեկորդը չհաջողվեց։

Բերգերին է պատկանում կանանց շրջանում մեկ գավաթային մրցաշրջանում հավաքած միավորների ռեկորդը։ 2012/2013 մրցաշրջանում նա հավաքել էր 1234 միավոր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրա Բերգերը նորվեգացի դահուկորդ և բիաթլոնիստ Լարս Բերգերի փոքր քույրն է։

2010 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցավ նրա ամուսնությունը Թրոնդ Թեվդալի հետ, որի հետ նա ծանոթ էր 10 տարի։ Ամուսնությունը տեղի ունեցավ Լեշայի եկեղեցում։

2009 թվականին նրա մոտ աղտորոշվեց մաշկի քաղցկեղ[4]։ Նրան վիրահատություն կատարեցին և նրա շնորհիվ, որ հիվանդությունը վաղ շրջանում էր հայտնաբերվել, Թուրա Բերգերը առողջացավ։ Ավելին, այսպիսի աղտորոշմամբ նա ոչ միայն չավարտեց իր մարզական կարիերան, այլև հաջող հանդես եկավ Վանկուվերի Օլիմպիական խաղերում[5]։

2015 թվականի ապրիլի 14 Բերգերը մայր դարձավ։ Նա լույս աշխարհ բերեց որդուն։

XXII-րդ Ձմեռային Օլիմպիական խաղեր Սոչի

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթ Անհատական Սպրինտ Հետապնդում Մասս-մեկնարկ Էստաֆետ Խառը էստաֆետ
{{{2}}} 2006 Թուրին 13-րդ 23-րդ 18-րդ 25-րդ 5-րդ
{{{2}}} 2010 Վանկուվեր Ոսկի 33-րդ 5-րդ 18-րդ 4-րդ
{{{2}}} 2014 Սոչի 16-րդ 10-րդ Արծաթ 14-րդ Բրոնզ Ոսկի

Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթ Անհատական Սպրինտ Հետապնդում Մասս-մեկնարկ Էստաֆետ Խառը էստաֆետ
Ավստրիա 2005 Հոխֆիլցեն 21-րդ 11-րդ 19-րդ 13-րդ 5-րդ
{{{2}}} 2005 Խանտի-Մանսիյսկ 10-րդ
Սլովենիա 2006 Պոկլյուկա Արծաթ
{{{2}}} 2007 Ռազուն Անտերսելվա 4-րդ 10-րդ 19-րդ 25-րդ Բրոնզ Բրոնզ
{{{2}}} 2008 Էստերսունդ 4-րդ 4-րդ 4-րդ Արծաթ 6-րդ
{{{2}}} 2009 Փհենչան Բրոնզ 19-րդ 9-րդ 15-րդ 11-րդ 4-րդ
{{{2}}} 2010 Խանտի-Մանսիյսկ Արծաթ
{{{2}}} 2011 Խանտի-Մանսիյսկ 10-րդ 7-րդ 5-րդ Բրոնզ 5-րդ Ոսկի
Գերմանիա 2012 Ռուփոլդինգ Ոսկի 6-րդ 4-րս Ոսկի Բրոնզ Ոսկի
Չեխիա 2013 Նովե Մեստո Ոսկի Արծաթ Ոսկի Արծաթ Ոսկի Ոսկի

Անհատական հաղթանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

28 հաղթանակ (7 Սպր, 9 Հետ, 5 Անհ, 7 ՄՄ)

Մրցաշրջան Տարի Վայր Մարզաձև Առաջնություն
2007/08
2 հաղթանակ
(1 Սպր, 1 Հետ)
դեկտեմբեր 2, 2007 {{{2}}} Կոնտիոլախտի 10 կմ Հետապնդում Բիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 5, 2008 Գերմանիա Օբերհոֆ 7.5 կմ Սպրինտ Բիաթլոնի աշխարհի գավաթ
2008/09
2 հաղթանակ
(1 Սպր, 1 ՄՄ)
հունվար 22, 2009 {{{2}}} Ռազուն Անտերսելվա 7.5 կմ Սպրինտ Բիաթլոնի աշխարհի գավաթ
մարտ 22, 2009 Նորվեգիա Թրոնհեյմ 12.5 կմ մասս-մեկնարկ Բիաթլոնի աշխարհի գավաթ
2009/10
2 հաղթանակ
(1 Սպր, 1 Անհ)
դեկտեմբեր 5, 2009 {{{2}}} Էստերսունդ 7.5 կմ Սպրինտ Բիաթլոնի աշխարհի գավաթ
փետրվար 18, 2010 {{{2}}} Վանկուվեր 15 կմ Անհատական Ձմեռային Օլիմպիական խաղեր
2010/11
6 հաղթանակ
(2 Սպ, 2 ՀԵտ, 1 Անհ, 1 ՄՄ)
դեկտեմբեր 16, 2010 Սլովենիա Պոկլյուկա 15 կմ Անհատական Բիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 15, 2011 Գերմանիա Ռուփոլդինգ 7.5 կմ Սպրինտ Բիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 16, 2011 Գերմանիա Ռուփոլդինգ 10 կմ Հետապնդում Բիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 21, 2011 {{{2}}} Ռազուն Անտերսելվա 7.5 կմ Սպրինտ Բիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 22, 2011 {{{2}}} Ռազուն Անտերսելվա 12.5 կմ մասս-մեկնարկ Բիաթլոնի աշխարհի գավաթ
փետրվար 6, 2011 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Փրեսք Այլ 10 կմ Հետապնդում Բիաթլոնի աշխարհի գավաթ
2011/12
4 հաղթանակ
(2 Հետ, 1 Անհ, 1 ՄՄ)
դեկտեմբեր 4, 2011 {{{2}}} Էստերսունդ 10 կմ Հետապնդում Բիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 15, 2012 Չեխիա Նովե Մեստո 10 կմ Հետապնդում Բիաթլոնի աշխարհի գավաթ
մարտ 7, 2012 Գերմանիա Ռուփոլդինգ 15 կմ Անհատական Բիաթլոնի աշխարհի առաջնություն
մարտ 11, 2012 Գերմանիա Ռուփոլդինգ 12.5 կմ մասս-մեկնարկ Բիաթլոնի աշխարհի առաջնություն
2012/13
11 հաղթանակ
(2 Սպր, 4 Հետ, 2 Անհ, 3 ՄՄ)
նոյեմբեր 29, 2012 {{{2}}} Էստերսունդ 15 կմ Անհատական Բիաթլոնի աշխարհի գավաթ
դեկտեմբեր 1, 2012 {{{2}}} Էստերսունդ 7.5 կմ Սպրինտ Բիաթլոնի աշխարհի գավաթ
դեկտեմբեր 2, 2012 {{{2}}} Էստերսունդ 10 կմ Հետապնդում Բիաթլոնի աշխարհի գավաթ
դեկտեմբեր 16, 2012 Սլովենիա Պոկլյուկա 12.5 կմ մասս-մեկնարկ Բիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 13, 2013 Գերմանիա Ռուփոլդինգ 12.5 կմ մասս-մեկնարկ Բիաթլոնի աշխարհի գավաթ
հունվար 19, 2013 {{{2}}} Ռազուն Անտերսելվա 10 կմ Հետապնդում Բիաթլոնի աշխարհի գավաթ
փետրվար 10, 2013 Չեխիա Նովե Մեստո 10 կմ Հետապնդում Բիաթլոնի աշխարհի առաջնություն
փետրվար 13, 2013 Չեխիա Նովե Մեստո 15 կմ Անհատական Բիաթլոնի աշխարհի առաջնություն
մարտ 1, 2013 Նորվեգիա Օսլո 7.5 կմ Սպրինտ Բիաթլոնի աշխարհի գավաթ
մարտ 2, 2013 Նորվեգիա Օսլո 10 կմ Հետապնդում Բիաթլոնի աշխարհի գավաթ
մարտ 3, 2013 Նորվեգիա Օսլո 12.5 կմ մասս-մեկնարկ Բիաթլոնի աշխարհի գավաթ
2013/14
1 հաղթանակ
(1 ՄՄ)
հունվար 5, 2014 Գերմանիա Օբերհոֆ 12.5 կմ մասս-մեկնարկ Բիաթլոնի աշխարհի գավաթ
*Results are from IBU races which include the Բիաթլոնի աշխարհի գավաթ, Բիաթլոնի աշխարհի առաջնություն և Ձմեռային Օլիմպիական խաղեր.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Результат женской гонки на 10 км (19 ноября 2011)». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 25-ին.
  2. Результат женской эстафеты (20 ноября 2011)(չաշխատող հղում)
  3. «Тура Бергер - спортсменка года в Норвегии - Аргументы.ру». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  4. «Лучшая биатлонистка Норвегии больна раком». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  5. На Олимпиаде-2010 Бергер выступала с раком кожи
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրա Բերգեր» հոդվածին։