Թոմաս Ռոգնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Ռոգնե
նորվ.՝ Thomas Rogne
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Թոմաս Պոկ Ռոգնե[1]
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 29, 1990(1990-06-29)[2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Բերում, Ակերսհուս, Նորվեգիա
Հասակ 190 սմ
Քաշ 86 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեդիա Գյոտեբորգ
Համար 28
Պատանեկան կարիերա
Նորվեգիա Լոմեդալեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2009 Նորվեգիա Ստաբեկ 13 (1)
2010-2013 Շոտլանդիա Սելտիկ 50 (2)
2013-2015 Անգլիա Ուիգան Ատլետիկ 12 (0)
2015-մ.հ. Շվեդիա Գյոտեբորգ 26 (1)
Ազգային հավաքական
2009 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 19) 3 (0)
2010-2013 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 17 (2)
2012-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի հուլիսի 19-ի

Թոմաս Ռոգնե (նորվ.՝ Thomas Rogne, հունիսի 29, 1990 թվական, Բերում, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, շվեդական «Գյոտեբորգ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստաբեկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Ռոգնեն սկսել է «Ստաբեկ» նորվեգական ֆուտբոլային ակումբում։ 2007 թվականի վերջում իսպանական Լա Մանգայում ընթացող մինչմրցաշրջանային հավաքի շրջանակներում կայացած ռուսական «Կրիլյա Սովետովի» դեմ խաղում Թոմասը ծանր վնասվածք է ստանում (ծնկի կապանների խզում)[4]։ Խաղադաշտ ֆուտբոլիստը ունակ է լինում վերադառնալ միայն մեկ տարի անց։ Այդ ժամանակ կայանում են Ռոգնեի կարիերայի առաջին եվրոգավաթային հանդիպումները. Թոմասը «Ստաբեկի» կազմում մասնակցում է Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացող դանիական «Կոպենհագենի»[4] և իսպանական «Վալենսիայի» դեմ խաղերին[5][6]։

«Սելտիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարի 20-ին Ռոգնեն երեք ու կես տարի ժամկետով պայմանագիր է կնքում գլազգոյի «Սելտիկի» հետ[7][8]։

«Կելտերի» նախկին ֆուտբոլիստ Վիդար Ռիսետը շոտլանդական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ բնութագրում է «սպիտակականաչների» նորեկին, որպես «Նորվեգիայի վերջին տաս տարիների լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ»[9]։ «Կելտերի» գլխավոր մարզիչ Տոնի Մուբրեյը հայտարարում է, որ «նորվեգացին ունի մեծ ապագա» և նա որպես ակումբի մարզիչ «թիմի պաշտպանության մեջ իր հույսը դնում է հենց Ռոգնեի վրա»[10][11]։

Անձամբ Ռոգնեն, որպես թիմի նորեկ իր շնորհանդեսի ժամանակ ասել է.

Ես շատ ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել այնպիսի ակումբի հետ, ինչպիսին է «Սելտիկը»։ Կատարվել է իմ երազանքը, որը վերաբերվում է հայտնի ակումբ տեղափոխվելուն։ Ցանկանում եմ հանդես գալ թիմի հիմնական կազմում, այնպես որ հիմնական կազմում ինչքան հնարավոր է շուտ հաստատվելու համար կանեմ այն՝ ինչը իմ ուժերի սահմանում եմ[12][13]։

Ռոգնեն վերցնում է «25» համարի մարզաշապիկը, որի ներքո մինչև իր գալը հանդես են եկել Սելտիկի այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Սյունսուկե Նակամուրան և Լյուբոմիր Մորավչիկը[14][15]։

2010 թվականի փետրվարի 10-ին Թոմասը «Հարթ օֆ Միդլոտիանի» դեմ խաղում փոխարինելով Գլեն Լովենսին՝ կատարում է իր նորամուտը «սպիտակականաչների» կազմում։ Փետրվարի 20-ին Ռոգնեն առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ ակումբի հիմնական կազմի հետ։ Այդ օրը կելտերը պետք է պայքար մղեին «Դանդի Յունայթեդի» հետ[5][16]։ Խաղից անմիջապես հետ «Սելտիկի» գլխավոր մարզիչ Թոնի Մոուբրեյը հարցազրույցի ժամանակ գնահատում է երիտասարդ նորվեգացու խաղային ներուժը[17]։ Փետրվարի 28-ին «Ռեյնջերսի» դեմ խաղում Թոմասը վնասվածք է ստանում[18][19]։ Երկու ամիս անց նորվեգացին վերականգնվում է և արդեն ապրիլի 25-ին հայտավորվում է թիմի հիմանական կազմում կրկին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղին մասնակցելու նպատակով[20][21]։ Վնասվածքի կրկնման պատճառով այդ հանդիպման դեռևս 34-րդ րոպեին նորվեգացին փոխարինվում է[22][23]։ 2010-2011 մրցաշրջանում Ռոգնեն կրկին վերադառնում է թիմ։ 2010 թվականի նոյեմբերի 6-ին կայացած «Աբերդինի» դեմ խաղում Թոմասը վերջին հույսի խախտում կատարելու պատճառով հեռացվում է խաղադաշտից[24][25]։ Դեկտեմբերի 21-ին Ռոգնեն գրավելով «Կիլմարնոկի» դարպասը՝ հեղինակում է իր առաջին գնդակը «Սելտիկի» կազմում[26][27]։

Նորվեգիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Թոմասը Նորվեգիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում անցկանցում է երեք հանդիպում[6]։ Ներկա պահին Ռոգնեն հանդիսանում է Նորվեգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներից մեկը[7][28]։ 2012 թվականի փետրվարին պաշտպանը իր ֆուտբոլային կարիերայում առաջին անգամ հրավիրվում է Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքական՝ Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցություն ունենալու նպատակով[29]։ Այդ խաղում Ռոգնեն կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում և մասնակցում է ամբողջ հանդիպմանը[30]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիա «Սելտիկ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «List of Players under Written Contract Registered Between 01/07/2013 and 31/07/2013» (PDF). The Football Association. էջ 26. Վերցված է 8 April 2014-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 «Rogne makes Riise comparison in early switch to Scotland». STV. 2010 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
  5. 5,0 5,1 «Celtic 1 — 0 Dundee Utd: Josh Thompson and Thomas Rogne give Celtic no need to worry». STV. 2010 թ․ փետրվարի 22. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
  6. 6,0 6,1 «Thomas Rogne». UEFA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
  7. 7,0 7,1 «Celtic sign former Stabaek defender Thomas Rogne». BBC Sport. 2010 թ․ հունվարի 20. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին. (անգլ.)
  8. «Celtic sign highly-rated Norwegian defender». Celtic FC. 2010 թ․ հունվարի 20. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին. (անգլ.)
  9. «This kid is Norway's best for 10 years». The Scottish Sun. 2010 թ․ հունվարի 21. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին. (անգլ.)
  10. «Селтик» пополнился норвежским защитником Արխիվացված 2010-01-23 Wayback Machine, Чемпионат.ру (20 января 2010)
  11. «Celtic sign former Stabaek defender Thomas Rogne». BBC Sport. 2010 թ․ հունվարի 20. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
  12. «Селтик» подписал контракт с норвежским защитником, Sports.ru (20 января 2010)
  13. Hannah, Roger (2010 թ․ հունվարի 21). «This kid is Norway's best for 10 years». The Scottish Sun. News Group Newspapers. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
  14. Celtic 2 Hearts 0: Bhoys win to close gap on leaders Rangers to eight points as Robbie Keane makes his home debut Mail Online, 12 February 2010
  15. Mowbray praises Celtic defenders Thompson and Rogne BBC Sport, 20 February 2010
  16. Thomas Rogne would welcome arrival of Campbell at Celtic The Scotsman, 16 June 2010
  17. «Mowbray praises Celtic defenders Thompson and Rogne». BBC Sport. 2010 թ․ փետրվարի 20. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
  18. «Rangers v Celtic: player ratings». The Telegraph. 2010 թ․ մարտի 1. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
  19. Lisa Gray (2010 թ․ հունիսի 17). «Thomas Rogne would welcome arrival of Campbell at Celtic». The Scotsman. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
  20. Rogne in for the long haul Express.co.uk, 1 November 2010
  21. Celtic defender Thomas Rogne sets sights on regular place after making latest comeback Daily Record, 1 November 2010
  22. «Dundee United 0 — 2 Celtic». ESPN. 2010 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
  23. Ewing Grahame (2010 թ․ ապրիլի 25). «Dundee United 0 Celtic 2: match report». The Telegraph. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
  24. «Celtic 9 — 0 Aberdeen». ESPN. 2010 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
  25. Ewan Murray (2010 թ․ նոյեմբերի 6). «Celtic hit nine past Aberdeen in record SPL victory». Guardian. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
  26. «Celtic 1 — 1 Kilmarnock». Soccerbase. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
  27. Dundee United 0 Celtic 2: match report The Telegraph, 25 April 2010
  28. «Rogne in the long haul». Express. 2010 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
  29. Mark Henderson (2012 թ․ փետրվարի 27). «Rogne's delight at Norway call-up». Celtic FC. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին. (անգլ.)
  30. «Northern Ireland 0 — 3 Norway». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ռոգնե» հոդվածին։