Թոմաս Ռոգնե
Թոմաս Ռոգնե նորվ.՝ Thomas Rogne | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Թոմաս Պոկ Ռոգնե[1] | ||||||||||||||
Ազգությունը | Նորվեգիա | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Նորվեգիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 29, 1990[2][3] (33 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Բերում, Ակերսհուս, Նորվեգիա | ||||||||||||||
Հասակ | 190 սմ | ||||||||||||||
Քաշ | 86 կգ | ||||||||||||||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Գյոտեբորգ | ||||||||||||||
Համար | 28 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Թոմաս Ռոգնե (նորվ.՝ Thomas Rogne, հունիսի 29, 1990 թվական, Բերում, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, շվեդական «Գյոտեբորգ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ստաբեկ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Ռոգնեն սկսել է «Ստաբեկ» նորվեգական ֆուտբոլային ակումբում։ 2007 թվականի վերջում իսպանական Լա Մանգայում ընթացող մինչմրցաշրջանային հավաքի շրջանակներում կայացած ռուսական «Կրիլյա Սովետովի» դեմ խաղում Թոմասը ծանր վնասվածք է ստանում (ծնկի կապանների խզում)[4]։ Խաղադաշտ ֆուտբոլիստը ունակ է լինում վերադառնալ միայն մեկ տարի անց։ Այդ ժամանակ կայանում են Ռոգնեի կարիերայի առաջին եվրոգավաթային հանդիպումները. Թոմասը «Ստաբեկի» կազմում մասնակցում է Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացող դանիական «Կոպենհագենի»[4] և իսպանական «Վալենսիայի» դեմ խաղերին[5][6]։
«Սելտիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի հունվարի 20-ին Ռոգնեն երեք ու կես տարի ժամկետով պայմանագիր է կնքում գլազգոյի «Սելտիկի» հետ[7][8]։
«Կելտերի» նախկին ֆուտբոլիստ Վիդար Ռիսետը շոտլանդական ԶԼՄ-ների հետ հարցազրույցի ժամանակ բնութագրում է «սպիտակականաչների» նորեկին, որպես «Նորվեգիայի վերջին տաս տարիների լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ»[9]։ «Կելտերի» գլխավոր մարզիչ Տոնի Մուբրեյը հայտարարում է, որ «նորվեգացին ունի մեծ ապագա» և նա որպես ակումբի մարզիչ «թիմի պաշտպանության մեջ իր հույսը դնում է հենց Ռոգնեի վրա»[10][11]։
Անձամբ Ռոգնեն, որպես թիմի նորեկ իր շնորհանդեսի ժամանակ ասել է.
Ես շատ ուրախ եմ, որ պայմանագիր եմ կնքել այնպիսի ակումբի հետ, ինչպիսին է «Սելտիկը»։ Կատարվել է իմ երազանքը, որը վերաբերվում է հայտնի ակումբ տեղափոխվելուն։ Ցանկանում եմ հանդես գալ թիմի հիմնական կազմում, այնպես որ հիմնական կազմում ինչքան հնարավոր է շուտ հաստատվելու համար կանեմ այն՝ ինչը իմ ուժերի սահմանում եմ[12][13]։ |
Ռոգնեն վերցնում է «25» համարի մարզաշապիկը, որի ներքո մինչև իր գալը հանդես են եկել Սելտիկի այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Սյունսուկե Նակամուրան և Լյուբոմիր Մորավչիկը[14][15]։
2010 թվականի փետրվարի 10-ին Թոմասը «Հարթ օֆ Միդլոտիանի» դեմ խաղում փոխարինելով Գլեն Լովենսին՝ կատարում է իր նորամուտը «սպիտակականաչների» կազմում։ Փետրվարի 20-ին Ռոգնեն առաջին անգամ դուրս է գալիս խաղադաշտ ակումբի հիմնական կազմի հետ։ Այդ օրը կելտերը պետք է պայքար մղեին «Դանդի Յունայթեդի» հետ[5][16]։ Խաղից անմիջապես հետ «Սելտիկի» գլխավոր մարզիչ Թոնի Մոուբրեյը հարցազրույցի ժամանակ գնահատում է երիտասարդ նորվեգացու խաղային ներուժը[17]։ Փետրվարի 28-ին «Ռեյնջերսի» դեմ խաղում Թոմասը վնասվածք է ստանում[18][19]։ Երկու ամիս անց նորվեգացին վերականգնվում է և արդեն ապրիլի 25-ին հայտավորվում է թիմի հիմանական կազմում կրկին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղին մասնակցելու նպատակով[20][21]։ Վնասվածքի կրկնման պատճառով այդ հանդիպման դեռևս 34-րդ րոպեին նորվեգացին փոխարինվում է[22][23]։ 2010-2011 մրցաշրջանում Ռոգնեն կրկին վերադառնում է թիմ։ 2010 թվականի նոյեմբերի 6-ին կայացած «Աբերդինի» դեմ խաղում Թոմասը վերջին հույսի խախտում կատարելու պատճառով հեռացվում է խաղադաշտից[24][25]։ Դեկտեմբերի 21-ին Ռոգնեն գրավելով «Կիլմարնոկի» դարպասը՝ հեղինակում է իր առաջին գնդակը «Սելտիկի» կազմում[26][27]։
Նորվեգիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականին Թոմասը Նորվեգիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում անցկանցում է երեք հանդիպում[6]։ Ներկա պահին Ռոգնեն հանդիսանում է Նորվեգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներից մեկը[7][28]։ 2012 թվականի փետրվարին պաշտպանը իր ֆուտբոլային կարիերայում առաջին անգամ հրավիրվում է Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքական՝ Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցություն ունենալու նպատակով[29]։ Այդ խաղում Ռոգնեն կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում և մասնակցում է ամբողջ հանդիպմանը[30]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շոտլանդիայի չեմպիոն (2)։ 2011-12, 2012-13
- Շոտլանդիայի գավաթի դափնեկիր (2)։ 2010-11, 2012-13
- Շոտլանդիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (2)։ 2010-11, 2011-12
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «List of Players under Written Contract Registered Between 01/07/2013 and 31/07/2013» (PDF). The Football Association. էջ 26. Վերցված է 8 April 2014-ին.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 «Rogne makes Riise comparison in early switch to Scotland». STV. 2010 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
- ↑ 5,0 5,1 «Celtic 1 — 0 Dundee Utd: Josh Thompson and Thomas Rogne give Celtic no need to worry». STV. 2010 թ․ փետրվարի 22. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
- ↑ 6,0 6,1 «Thomas Rogne». UEFA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
- ↑ 7,0 7,1 «Celtic sign former Stabaek defender Thomas Rogne». BBC Sport. 2010 թ․ հունվարի 20. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին. (անգլ.)
- ↑ «Celtic sign highly-rated Norwegian defender». Celtic FC. 2010 թ․ հունվարի 20. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին. (անգլ.)
- ↑ «This kid is Norway's best for 10 years». The Scottish Sun. 2010 թ․ հունվարի 21. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին. (անգլ.)
- ↑ «Селтик» пополнился норвежским защитником Արխիվացված 2010-01-23 Wayback Machine, Чемпионат.ру (20 января 2010)
- ↑ «Celtic sign former Stabaek defender Thomas Rogne». BBC Sport. 2010 թ․ հունվարի 20. Վերցված է 2010 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Селтик» подписал контракт с норвежским защитником, Sports.ru (20 января 2010)
- ↑ Hannah, Roger (2010 թ․ հունվարի 21). «This kid is Norway's best for 10 years». The Scottish Sun. News Group Newspapers. Վերցված է 2010 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Celtic 2 Hearts 0: Bhoys win to close gap on leaders Rangers to eight points as Robbie Keane makes his home debut Mail Online, 12 February 2010
- ↑ Mowbray praises Celtic defenders Thompson and Rogne BBC Sport, 20 February 2010
- ↑ Thomas Rogne would welcome arrival of Campbell at Celtic The Scotsman, 16 June 2010
- ↑ «Mowbray praises Celtic defenders Thompson and Rogne». BBC Sport. 2010 թ․ փետրվարի 20. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Rangers v Celtic: player ratings». The Telegraph. 2010 թ․ մարտի 1. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
- ↑ Lisa Gray (2010 թ․ հունիսի 17). «Thomas Rogne would welcome arrival of Campbell at Celtic». The Scotsman. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Rogne in for the long haul Express.co.uk, 1 November 2010
- ↑ Celtic defender Thomas Rogne sets sights on regular place after making latest comeback Daily Record, 1 November 2010
- ↑ «Dundee United 0 — 2 Celtic». ESPN. 2010 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
- ↑ Ewing Grahame (2010 թ․ ապրիլի 25). «Dundee United 0 Celtic 2: match report». The Telegraph. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
- ↑ «Celtic 9 — 0 Aberdeen». ESPN. 2010 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
- ↑ Ewan Murray (2010 թ․ նոյեմբերի 6). «Celtic hit nine past Aberdeen in record SPL victory». Guardian. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
- ↑ «Celtic 1 — 1 Kilmarnock». Soccerbase. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում) (անգլ.)
- ↑ Dundee United 0 Celtic 2: match report The Telegraph, 25 April 2010
- ↑ «Rogne in the long haul». Express. 2010 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին. (անգլ.)
- ↑ Mark Henderson (2012 թ․ փետրվարի 27). «Rogne's delight at Norway call-up». Celtic FC. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին. (անգլ.)
- ↑ «Northern Ireland 0 — 3 Norway». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին. (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Ռոգնեի էջը «Սելտիկի» պաշտոնական կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ռոգնեի էջը footballdatabase.eu կայքում (անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Թոմաս Ռոգնե Թվիթթերում (անգլ.) (նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ռոգնե» հոդվածին։ |
|