Թոմաս Կաետան
Թոմաս Կաետան իտալ.՝ Tommaso De Vio | |
Կրթություն | Պադովայի համալսարան |
---|---|
Մասնագիտություն | փիլիսոփա, կաթոլիկ քահանա, աստվածաբան, կաթոլիկ եպիսկոպոս և ֆրաիլես |
Ծնունդ | փետրվարի 20, 1469[1] Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա |
Մահ | օգոստոսի 9, 1534[1] (65 տարեկան) կամ օգոստոսի 19, 1534[2] (65 տարեկան) Հռոմ, Պապական մարզ |
Թոմաս Կաետան (Tomás Cayetano կամ Tomás de Vio, փետրվարի 20, 1469[1], Գաետա, Լատինա, Լացիո, Իտալիա - օգոստոսի 9, 1534[1] կամ օգոստոսի 19, 1534[2], Հռոմ, Պապական մարզ), կաթոլիկ աստվածաբան, դոմինիկյան միաբանության մագիստրոս (1508), կարդինալ (1517), թոմիզմի ցայտուն ներկայացուցիչ։ Կաետան է կոչվել իր հայրենի Գաետայի պատվին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջակոմո դե Վիոն ծնվել է Նեապոլիտանական թագավորության Գաետա քաղաքում։ 15 տարեկան հասակում ձեռնադրվում է դոմինիկյան միաբանության վանական։ Ձեռնադրման ժամանակ ստանում է Թոմաս (Տոմմազո) անունը, որով էլ հետագայում դառնում է հայտնի։ Սովորում է Նեապոլում, Բոլոնիայում և Պադուայում։
25 տարեկանում Կաետանոն ստանում է մագիստրոսի աստիճան։ 1494 թվականին գլխավորում է Պադուայի համալսարանի թոմիստական մետաֆիզիկայի ամբիոնը և սկսում է դասավադել Թովմա Աքվինացու տեսությունը։ Հայտնի է դառնում իր բանավեճերով Պադուայի սքոթթիստների հետ։ Կազմում է առաջին ամբողջական մեկնաբանությունները՝ նվիրված «Աստվածաբանության ամբողջականությանը», որն էլ մեծ դեր է խաղում Թովմա Աքվիանացու՝որպես կաթոլիկ եկեղեցու մասին տեսության հիմնադրի հաստատմանը։
Հետագայում դասավանդում է Պավիում և Հռոմում։ 1517 թվականից արդեն կարդինալ էր[3]։
1518 թվականին ուղարկվում է Հաուգսբուրգյան ռեյսխտագ, որպես պապական լեգատ(պատվիրակ), որպեսզի լռեցնեն Լյութերին, իսկ գերմանական կառավարիչներին դրդեն թուրքերի դեմ պատերազմի։ Որպես Պապի պատվիրակ՝ Լյութերի հետ քնարկում է նրա թեզերը։ Քննարկումները որևէ արդյունքի չեն հանգում և ավարտվում է Լյութերի դատապարտմամբ։ Բայց այդ քննարկումներից հետո Կաետանոն սկսում է տատանվել իր աշխարհայացքներում։
1519 թվականին նշանակվում է Գաետայի եպիսկոպոս։
Նրա աշխատանքները հրատարակվել են լիոնում 1639 թվականին։ Թովմա Աքվիանացու «Աստվածաբանության ամբողջականության» մեկնաբանությունների հետ մեկտեղ լույս է տեսնում նրա Լեոնիա շարադրությունների հավաքածուն՝ 1882 թվականից, Հռոմի պապ Լևոն 12-րդի պատվերով[4]։
Կաետանոն առաջինն էր, որն սկսեց օգտագործել Թովմա Աքվիանացու «Աստվածաբանության ամբողջականությունը» որպես աստվածաբանության հիմնական դասագիրք։ Պետրոս Լոմբարդացու աշխատությանը փոխարինելով՝ այն դառնում է աստվածաբանության վերաբերյալ ուսումնական ձեռնարկ։
Կաետան նշանակալի ազդեցություն է թողել Պեդրո դա Ֆոնսեկայի և սխոլաստիկայի այլ ներկայացուցիչների վրա։
Միսսիոներական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1508 թվականին Կաետան Միաբանության եղբայրներին կոչ է անում լծվել Նոր աշխարհի լուսավորության գործին, դրանով նոր էջ բացելով Միաբանության առաքելության պատմության մեջ։ Մինչև 1512 թվականը նոր հիմնադրված առաքելության մեջ արդեն ներգրավված էին 40 հոգևորականներ։
Կաետանոն դեմ էր անհավատների հողերի զավթմանը,որն իրականացվում էր իբրև նրանց քրիստոնեական հավատքի բերելու պատրվակով։ Այդ առումով նա այսպես է արտահայտվել[5]․
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Opuscula omnia tribus tomis distincta. fol., Lyons, 1558; Venice, 1558; Antwerp, 1612, a collection of fifty nine treatises;
- Commentaria super tractatum de ente et essentiâ Thomae de Aquino; super libros posteriorum Aristotelis et praedicamenta, etc. — fol., Venice, 1506;
- In praedicabilia Porphyrii praedicamenta et libros posteriorum analyticorum Aristotelis castigatissima commentaria. — 8vo, Venice, 1587, 1599;
- Super libros Aristotelis de Animâ, etc. — Rome, 1512; Venice, 1514; Paris, 1539;
- Summula de peccatis. — Rome, 1525, and in many other corrected and augmented editions;
- Jentacula N.T., expositio literalis sexaginta quatuor notabilium sententiarum Novi Test., etc. — Rome, 1525;
- In quinque libros Mosis juxta sensum lit. commentarii. — Rome, 1531, fol.; Paris, 1539;
- In libros Jehosuae, Judicum, Ruth, Regum, Paralipomenon, Hezrae, Nechemiae et Esther. — Rome, 1533; Paris, 1546;
- In librum Job. — Rome, 1535;
- In psalmos. — Venice, 1530; Paris, 1532;
- In parabolas Salomonis, in Ecclesiasten, in Esaiae tria priora capita. — Rome, 1542; Lyons, 1545; Paris, 1587;
- In Evangelia Matt., Marci, Lucae, Joannis. — Venice, 1530;
- In Acta Apostolorum. — [Venice, 1530; Paris. — with Gospels, 1536];
- In Epistolas Pauli. — Paris, 1532;
- Opera omnia quotquot in sacrae Scripturae expositionem reperiuntur, curâ atque industriâ insignis collegii S. Thomae Complutensis, O.P.. — 5 vols. fol., Lyons, 1639.
-
Summula Caietani, 1530
-
Opuscula omnia, 1596
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 BeWeB
- ↑ НФЭ, 2010
- ↑ Catholic Encyclopedia Tommaso de Vio Gaetani Cajetan.
- ↑ Цит. по: Барбара Халленслебен. Богословие Фомы Аквинского в прочтении Томаса де Вио Каетана
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆոմա Կաետան». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Կաետան» հոդվածին։ |
|